Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» 

Փոքրիկ Հայաստանը թմրամիջոցների մեծ սպառնալիքի տակ. ՀՀԿ-ին չեն մտահոգում սպառնալիքները մեր ազգային անվտանգության նկատմամբ

Վերլուծական

Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև` ՄԱԿ-ի կողմից, խոր մտահոգություն է հայտնվում թմրամիջոցների, ինչպես նաև հոգեներգործուն նյութերի բաղադրիչների ապօրինի արտադրության և շրջանառության արագ աճի կապակցությամբ։

Նշված աճը չի շրջանցել Հայաստանը, վերաբերում է նաև մեզ և գնալով դառնալով իրավական, առողջապահական, սոցիալական առավել լուրջ հիմնախնդիր, միաժամանակ վերածվել կամ վերածվում է մեր ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքի: ՀՀ կառավարությունը, սակայն, իր անպատասխանատու գործունեությամբ անտեսել է այս իրողությունները:

Պաշտոնական վիճակագրությունը, այո, սթափեցնող է, բայց, ցավոք, ոչ ՀՀ կառավարության ու վարչապետի համար:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվության, այս տարվա միայն առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 482 դեպք, որից թմրամիջոցների ապօրինի շրջանառության` 476 դեպք: Ընդ որում, 2015թ. առաջին կիսամյակի համեմատությամբ աճել է իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի քանակը` 280-ից հասնելով 294-ի:

Հարկ է ընդգծել, որ իրավապահ մարմինների կողմից պաշտոնապես արձանագրված թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքերի վերոնշյալ քանակը բնավ չի արտահայտում այդ առումով հանրապետությունում առկա իրավիճակը, քանի որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով լատենտային (թաքնված) բնույթ ունեն:

Սուբյեկտիվ պատճառներից են, օրինակ, հանցագործությունն իրավապահ մարմինների կողմից չգրանցելը` տուժողների կողմից հանցագործության մասին իրավապահ մարմիններին չտեղեկացնելու, կոռուպցիայի և այլ պատճառներով: Այնուամենայնիվ, արձանագրվածի վերաբերյալ պաշտոնական թվերն էլ բավական մտահոգիչ են: Ընդ որում, վերջին տարիներին աճել է ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված բուն դեպքերի քանակը, այլև ապօրինի շրջանառվող թմրամիջոցների զանգվածը։ Ավելին. վերջին տարիներին ՀՀ-ում աճել է նաև թմրամոլների թիվը:

Փորձագիտական գնահատականների համաձայն, մեզ մոտ բացահայտված նմանաբնույթ հանցագործություններն իրականում եղածի մոտավորապես քանի՞ տոկոսն են կազմում։ Պատասխանելով այս հարցիս, 2010թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանն ասաց.

«Որպես կայազորի հրամանատար, կարող եմ ասել, որ մեզ իսկապես անհանգստացնում են այդ փաստերը: Հիմա տոկոսներ, թվեր դժվարանում եմ ասել։ Օր օրի հայտնաբերվող թմրամիջոցները մեզ ցույց են տալիս, որ իսկապես միտում կա այդ հանցագործությունների մեծ քանակի աճի»։

Գաղտնիք չէ, որ ափիոնազգի թմրանյութերը (գործածական լեզվով՝ «չերնիաշկա» կոչված թմրանյութը) Հայաստան են ներկրում հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով։ 2010 թվականին միայն մեկ դեպքով` ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ քուրդ Հուսեին Մոհամանդ Ամին Կալեկանի Տազե Կանդի ավտոմեքենայի զննությամբ միանգամից հայտնաբերվել և առգավվել է մոտ 4750 գրամ ափիոն։ Նույն թվականի միայն փետրվարի վերջից մինչև մարտի առաջին կես ժամանակահատվածում մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերված և առգրավված միայն «Մետամֆետամին» տեսակի թմրանյութի քաշը հասել է մոտ 11 կիլոգրամի:

Ե՛վ «Հերոինը», և՛ «Ափիոնն» ու «Մետամֆետամինը» ծանր թմրամիջոցներ են, ազդում են նախևառաջ ուղեղի, լյարդի, ապա նաև այլ օրգանների վրա, արագորեն կամ դանդաղորեն քայքայում մարդու առողջությունը, հաճախ հանգեցնում մահվան և, բացի բուն օգտագործողներին վնասելուց, լուրջ վտանգ ու չարիք հանդիսանում ողջ հասարակության համար, քանզի ցանկացած երկրում դրանք խթանում են հանցավորությունը, հանգեցնում ընդհանուր հանցավորության աճի, առաջացնում իրավական ու սոցիալական բնույթի լուրջ հիմնախնդիրներ։ Հայաստանի Հանրապետության դատախազության 2011թ. մարտի 30-ին տեղի ունեցած կոլեգիայի աշխատանքային նիստում նշվել է, որ «Մետամֆետամինը» ի տարբերություն, օրինակ, «Կոկաինի», որն անջատվում է բույսերից, ամբողջությամբ մարդու կողմից պատրաստված, սինթետիկ, չափազանց հզոր և առաջին իսկ օգտագործումից կախվածություն առաջացնող քիմիական պրեպարատ է։ Եթե «Կոկաինի» ազդեցությունը 1 ժամ է, ապա «Մետամֆետամինինը»` 6-12 ժամ։ Այն խթանիչ ազդեցություն ունի և առաջացնում է ագրեսիվ վարքագիծ։

Վերոնշյալ թմրամիջոցներից յուրաքանչյուրի 0,1 գրամն էլ (խառնուրդում կամ, այսպես ասած, կեղտոտ օգտագործման դեպքում) կարող է մահացու լինել, հետևաբար այս հոդվածում նշված թվերը նկատի ունենալով, դժվար չէ հաշվարկել, թե դրանք քանի հարյուր հազար մարդու սպանության համար կբավականացնեն:

Ասվածն, անշուշտ, չի վերաբերվում 2014թ. հունվարին Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված ու բացահայտված մոտ 1 տոննա «Հերոին» տեսակի թմրամիջոցին, որը, ինչպես նշել ենք, նույնիսկ աշխարհի մասշտաբով է համարվում ահռելի քանակություն և աննախադեպ էր ոչ միայն Հայաստանի, այլև մեր տարածաշրջանի համար: Թմրամիջոցի նշված ահռելի զանգվածը մեկանգամյա գործածման դեպքում կբավականացներ Հայաստանի բնակչությունից ավելի քան 300 անգամ շատ մարդկանց սպանության համար:

ՀՀ կառավարությունը 2016թ. հունիսի 2-ին օրենսդրության կոպիտ խախտմամբ ընդունելով թիվ 559-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքման ՀՀ արտգործնախարարության ներկայացրած առաջարկությանը համաձայնություն տալու վերաբերյալ, նշված համաձայնությունը տալուց առաջ պարտավոր էր նկատի ունենալ նաև այն իրողությունը, որ Հայաստանում արձանագրված մաքսանենգության բոլոր դեպքերի թվում մեծ է թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի թիվը: Ընդ որում, դրանք առավելապես վերաբերվում են Իրանից Հայաստան թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխմանը:

Օրինակ, 2009թ. արձանագրված մաքսանենգության 66 դեպքից 22-ն են եղել թմրամիջոցների մաքսանենգության դեպքեր, 22 դեպքից 16-ը, այսինքն` գերակշիռ մասը, կատարվել է հայ-իրանական սահմանի Մեղրու մաքսակետով անցնելով: Իրանից այդ 16 դեպքով Հայաստան են տեղափոխվել ընդհանուր առմամբ 11 կգ 925 գ «Ափիոն», 3,35 գ «Մարիխուանա», 620,34 գ «Հաշիշ», 0,5 գ «Տրամադոլ», 0,7 մլ քացախաթթվի անհիդրիդ։ Թմրամիջոցների մաքսանենգության հիշյալ 22 դեպքից ընդամենը 3-ն է բացահայտվել մաքսային հսկողության ընթացքում, մինչդեռ մյուսները բացահայտվել են մաքսային հսկողությունն անցնելուց հետո, 17 դեպքը` ԱԱԾ, իսկ 2-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից։

2010թ. արձանագրված մաքսանենգության 102 դեպքերի շարքում թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը 49 են եղել, այսինքն` ընդհանուրի մոտ կեսը: Դրանցից 40-ը վերաբերում է ներմուծմանը, 1-ը՝ ներմուծման փորձին, իսկ 8-ը՝ արտահանմանը (տարանցմանը), երբ դրանք ներմուծումից որոշ ժամանակ հետո փորձել են Հայաստանից արտահանել: 2010թ. արձանագրված թմրամիջոցների մաքսանենգության վերոնշյալ 49 դեպքից 34-ը կատարվել է Մեղրու մաքսակետում, այսինքն` թմրամիջոցները հենց Իրանից են բերվել Հայաստան: 2010թ. Իրանից 15 դեպքով Հայաստան են տեղափոխվել 26 կգ 641 գ «Մետամֆետամին», 19 դեպքով՝ 1 կգ 951 գ «Ափիոն», 1 դեպքով՝ 34,881 գ «Հաշիշ», և ևս 1 դեպքով՝ 0,05 գ «Դիազեպամ» տեսակի թմրամիջոցներ։ ՀՀ կառավարությանը մի՞ թե ոչինչ չասեց այն փաստը, որ, օրինակ, 2010թ. թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված 62 մաքսանենգից 50-ը եղել է օտարերկրացի, որոնցից 49-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի:
Հենց այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ՀՀ մաքսային ծառայության կողմից 2010թ. թմրամիջոցների մաքսանենգ ներմուծման 40 դեպք չի կանխվել, կանխվել է ընդամենը 1-ը, որով ներմուծման փոխարեն արձանագրվել է ներմուծման փորձ: Այս պատկերը գրեթե նույնն է նաև վերջին տարիներին, այսինքն` մաքսանենգության ընդհանուր դեպքերի թվում մեծ թիվ են կազմում թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը, դրանց գերակշիռ մասը վերաբերում է Իրանից Հայաստան թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխմանը, մաքսային ծառայությունը թմրամիջոցների մաքսանենգության շատ դեպքեր չի կանխել, մաքսային հսկողությունն անցնելուց հետո, դրանք հայտնվել են Հայաստանում: Սա լավագույն հակափաստարկն է իրանագետ Վարդան Ոսկանյանի անհիմն լավատեսության:

«Հայոց Աշխարհ» օրաթերթի հետ զրույցում (հրապարակված թերթի 2016թ. հունիսի 2-ի համարում) նա չբացառելով, որ «համաձայնագրի ստորագրմամբ նաև որոշակի ռիսկեր կարող են առաջանալ մեզ համար, օրինակ, թմրանյութերի շրջանառության հետ կապված», սակայն դրական գնահատելով Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի վերացումը, վստահեցրել է, որ իրավապահ մարմինները ի զորու կլինեն վերահսկել իրավիճակը՝ համապատասխան անվտանգության միջոցառումներ իրականացնելով:

«Դրանք կողմնակի խնդիրներ են, որոնք հեշտ լուծելի են»,- ասել է իրանագետը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ, դարձյալ անհիմն լավատեսությամբ, նույն հրապարակման մեջ նշել է, թե այդ բոլոր ռիսկերը հնարավոր է չեզոքացնել ազգային անվտանգության ճիշտ և ուղղորդված աշխատանքի շնորհիվ:

Բնականաբար, հարց է առաջանում` եթե իրավապահ մարմիններն ի զորու են լինելու վերահսկել իրավիճակը՝ համապատասխան անվտանգության միջոցառումներ իրականացնելով, ապա դա ինչո՞ւ ավելի վաղ չէին անում, ո՞ւմ կամ ինչի՞ էին սպասում` բազմաթիվ դեպքերում չկանխելով ու թողնելով, որ Իրանից թմրամիջոցների ահռելի զանգվածներ մաքսանենգ ճանապարհով մտնեն Հայաստան:

2010թ. սկզբներին ՀՀ ոստիկանությունը մի հարցում կամ տեղեկատվություն էր ստացել Բուլղարիայի Հանրապետությունից` դեռեւս 2008թ. Բուլղարիայում հայտնաբերված մոտ 300 կգ «Հերոինի» խմբաքանակի վերաբերյալ: Բուլղարիայի իրավապահները կասկածներ էին ունեցել, որ թմրամիջոցի այդ ահռելի զանգվածը Բուլղարիայում է հայտնվել Հայաստանից, հասկանալի է, տարանցմամբ, քանի որ մեր երկիրը հերոին արտադրող չէ: Միանգամայն ենթադրելի է, որ այն եթե Հայաստանից էր գնացել Բուլղարիա, ապա այստեղ էր բերվել Իրանից: ՀՀ ոստիկանությունը Բուլղարիայի իրավապահների հետ փոխադարձ կապի մեջ լինելով, փորձում էր նրանց հետ միասին պարզել` մեր երկիրը տվյալ թմրամիջոցի տեղափոխման համար տարանցիկ երկիր հանդիսացե՞լ է, թե՞ ոչ։ Ոստիկանության կողմից հետագայում այլևս տեղեկատվություն չեղավ, թե ինչ պարզվեց իրենց ուսումնասիրությունների արդյունքում: Ի դեպ, Անդրկովկասում սկսում է ձևավորվել կամ արդեն իսկ ձևավորված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կովկասյան նոր ուղի, որում ներգրավված են տարածաշրջանի երկրները:

Անցյալին վերաբերող այս հատկանշական դեպքերից անցում կատարենք արդեն վերջին շրջանի դեպքերին: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Իրանի քաղաքացիներ Ալիռեզա Մոսթաֆայի Մելլաթը, վերջինիս հայր` Մոսթաֆա Մոհհամադռեզայի Մելլաթը, և ընկերը` Միլադ Մոհհամադռեզայի Շարիֆին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության միասնական դիտավորություն ունենալով, զբաղվելով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, 2015թ. սեպտեմբերի 17-ին Թեհրան-Երևան չվերթով ժամանել են Հայաստան՝ մաքսանենգությամբ իրենց հետ միասին ՀՀ տեղափոխելով 3014,281 գրամ ընդհանուր չոր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց։ «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան մաքսային ծառայողները փաստորեն չեն կանխել ավելի քան 3 կգ քաշով ծանր թմրամիջոցի մուտքը Հայաստան: Այնուհետև իրականացնելով հանցավոր մտադրությանը, նրանք 2015թ. սեպտեմբերի 18-ին Երևանի «Հայփոստ» ՓԲ ընկերության թիվ 2 տեղամասից թիվ ЕЕ000035659 AM և ЕЕ000035588AM փոստային բեռնագրերով փորձել են ոմն Մոջթաբո Սալեհիի անունից նշված թմրամիջոցով երկու ծանրոցներն առաքել Կանադա` առաջինը` 13-280 Վեստ Բիվեր Կրիկ, Ռիչմոնդհիլլ, Օնտարիո, Լ4Բ3Զ1, բնակարան 102, Կանադա հասցեով, հեռախոս` 0014165796164, Ֆ. Ֆաթահի անունով, իսկ երկրորդը՝ 95 Փաինս Վիկ ՍԿ Տորոնտո, Օնտարիո, Մ2ՋՅՄ5 Կանադա հասցեով, հեռախոս` 0014165796164, Ի. Ֆաթհի անունով։ Սակայն, նշված ծանրոցների 19.09.2015թ. զննության արդյունքում դրանցում հայտնաբերվել են թվով 4 հատ «FOSTER CLARKS» գրառմամբ մետաղական տարաների մեջ թաքցված թմրամիջոցները և չեն առաքվել հասցեատերերին։ Հանցագործության կատարումից անմիջապես հետո չբացահայտվելով, 2015թ. սեպտեմբերի 19-ին Մ. Շարիֆին, Ալիռեզա և Մոսթաֆա Մելլաթները Երևան-Թեհրան չվերթով վերադարձել են ԻԻՀ։

Այնուհետև, ըստ մեղադրական եզրակացության, 2015թ. հոկտեմբերի 1-ին Ալիռեզա և Սոսթաֆա Մելլաթները Թեհրան- Երևան չվերթով կրկին ժամանել են Հայաստան և նորից մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել 1220,29 գրամ ընդհանուր չոր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց։ Ժամանելով Հայաստան, հաջորդը օրը` 2015թ. հոկտեմբերի 2-ին, վերջիններս Երևանի «Հայփոստ» ՓԲԸ նույն թիվ 2 տեղամասից կրկին անգամ փորձել են թիվ EE000035866AM բեռնագրով թմրամիջոցներով ծանրոց առաքել Ֆրանսիա՝ Փարիզ, Ռոլանդ Գարրոսի փողոց 9500 Վիլիերս Լե Բել հասցեով, Ֆարիբա Ղելիշիի անվամբ, սակայն իրականացված զննման արդյունքում ծանրոցում առկա «NAN» գրառմամբ մետաղական տարաների միջից հայտնաբերվել է ընդհանուրը 1220.29 գրամ քաշով հիշյալ թմրամիջոցը։

Մեկ այլ քրեական գործով Ռասուլ Ռեզա Ջամշիդիան Ղալեհսեֆիդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ԻԻՀ-ում գործով չպարզված հանգամանքներում և ժամանակ ձեռք է բերել «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որն ԻԻՀ-ից մաքսանենգությամբ ապօրինի տեղափոխել է ՀՀ տարածք: Նմանաբնույթ մի արարքի համար մեղադրանք է առաջադրվել նաև Փարվիզ Էզաթոլլահ Նասիրինիային: Ըստ քր. գործի նյութերի, նա Իրանում, քննությամբ չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել խոշոր չափի «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը, պոլիէթիլենային թաղանթի մեջ փաթեթավորված, թաքցրել է իր ճամպրուկում և Իրանից մաքսանենգությամբ տեղափոխել ՀՀ տարածք: Այս երկու քրեական գործն էլ դատարանները ստացել են այս տարվա ապրիլին, երկու դեպքում էլ հաջողվել է թմրամիջոցները մաքսանենգությամբ անցկացնել Հայաստան:

Ահա ևս մեկ դեպք, որը տեղի է ունեցել անցյալ տարի: Մեհրդատ Ֆեյզօլլահին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. նախնական համաձայնության գալով Իրանի քաղաքացի իր երեք ընկերների հետ, իր կազմակերպմամբ և անմիջական ղեկավարությամբ, Սաիդ Ահմադիի ավտոմեքենայից վերցրել են մանուշակագույն պայուսակ, որի հատակային մասի և աստառի արանքում թաքցված է եղել 1628,68 գրամ քաշով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ մյուս խմբաքանակը` 1253,73 գրամ թմրամիջոցը, Սարիշամշաջյանի ցուցումով 2015թ. հոկտեմբերի 25-ին Մեղրիի մաքսակետով տեղափոխվել է Հայաստան: Հենց դա էլ 2015թ. հոկտեմբերի 26-ին փորձել են «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հակողությունից թաքցնելով, տեղափոխել Երևան-Դուբայ-Կուալա-Լումպուր, սակայն, իրենց կամքից անկախ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Բազմաթիվ այսպիսի դեպքեր կան, որոնք վկայում են, որ թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխումը ՀՀ մաքսային ծառայության կողմից չի կանխվել, հետևաբար սին են այն հույսերը, և իրականությունից կտրված` այն հավաստումները, թե Իրանի հետ վիզային ռեժիմը վերացնելուց հետո, չնայած այնտեղից թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման դեպքերի կանխատեսելի աճին, մաքսային ծառայությունը դրանց դեմը կառնի, կբացահայտի ու կկանխի դրանց անօրինական տեղափոխումը Հայաստան: Ո՛չ, շատ դեպքերում, ինչպես անցյալի փորձն է վկայում, դա չի լինելու, մեր նման երկրի համար ահռելի չափաքանակների հասնող թմրամիջոցներ են Իրանից մաքսանենգորեն և առանց բացահայտվելու տեղափոխվելու Հայաստան, դրանց մի մասն էլ` Հայաստանով այլ երկրներ: Դրանց մասին մեր հասարակությունը չի իմանալու, սակայն Հայաստանում իրացված, այստեղ մնացած թմրամիջոցների դաժան հետևանքները դառնորեն զգալու է:

2010թ. Ազգային անվտանգության խորհրդի համակարգում ստեղծվել և գործում էր Հայաստանում թմրամոլության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով: Կա՞ այսօր այդ հանձնաժողովը, և եթե կա ու ձևական չէ նրա գոյությունը, ինչո՞ւ է լռում ՀՀ կառավարության կողմից վերոնշյալ անթույլատրելի և, կրկին ընդգծում եմ, ՀՀ օրենսդրության պահանջի կոպիտ խախտմամբ ընդունված որոշման կապակցությամբ:

Ի վերջո, ինչո՞ւ, օրինակ, Մերկելի կուսակցությունը` Գերմանիայի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, դեմ է արտահայտվել Վրաստանի և ԵՄ միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին, իսկ ՀՀԿ-ն Իրանի և ՀՀ-ի միջև վիզային ռեժիմի վերացմանը դեմ չի արտահայտվել և արտահայտվում: Գերմանիայի իշխող քաղաքական ուժը մտահոգված է նրանով, որ, ՔԴՄ-ից Բունդեսթագի պատգամավոր, պահպանողական Արմին Շուսթերի խոսքերով, «Վրաստանից ապաստանի հայցորդներն առավել, քան մյուս օտարերկրացիները, ներգրավված են կազմակերպված հանցավորության մեջ», վրացական հանցախմբերը բնակարանների թալանի գծով առաջատար ուժ են դարձել Գերմանիայում: Ըստ Արմին Շուսթերի, մուտքի արտոնագրերի չեղարկումը միայն կխթանի հանցավորության այդ տեսակը:
«Մուտքի արտոնագրերի չեղարկումը կհանգեցնի անվերահսկելի մուտքերի, չարաշահումների, ապաստան խնդրելիս, և հանցավորության աճի»,- ասել է ՔԴՄ-ից Բունդեսթագի անդամ, արտաքին քաղաքականության հարցերի գծով փորձագետ Հանս Պետեր Ուլին:

Նկատենք, որ բնակարանային գողությունների աճ թույլ չտալու համեմատ, թմրամիջոցների անօրինական շրջանառության աճ թույլ չտալը շատ ավելի զորեղ կռվան ու կարևոր փաստարկ է, սակայն Հանրապետականին, ինչպես երևում է, բնավ չեն մտահոգում այն սպառնալիքները, որոնք ՀՀ կառավարության հիշյալ որոշման ընդունմամբ առաջացել են մեր ազգային անվտանգության նկատմամբ:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Ամենադիտված