Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը Eurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է 101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը 

Քանի դեռ ՀՀ նախագահը չի նկատել ու ասել` ախր, Հովիկ ջան, սիրուն չէ…

Հայաստան

ՀՀ կառավարությունում ՊԵԿ-ի կամ նրա նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ չունե՞ն, հակառակը`  առանձնակի, հովանավորչական վերաբերմո՞ւնք է, թե՞…

ՀՀ կառավարության կայքի «Առընթեր մարմիններ» բաժնից այսօր փորձեցինք այցելել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կայք: Ի զարմանս մեզ, հայտնաբերեցինք, որ դա անհնար է, քանի որ կառավարության կայքի պատասխանատուները չեն բարեհաճել իրենց մոտ զետեղել ՊԵԿ-ի պաշտոնական կայքի հղումը, ավելին` չեն հրապարակել նաև ՊԵԿ-ի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն: Չե՞ք հավատում… Համեցեք` տեսեք:

Մտածեցինք` գուցե կառավարությանն առընթեր մյուս մարմինների պարագայու՞մ էլ նույն կերպ են վարվել: Հատ-հատ բոլորինը (Ազգային անվտանգության ծառայություն, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, Պետական գույքի կառավարման վարչություն, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն) ստուգեցինք, չէ, բոլորի ամեն ինչն էլ տեղը տեղին նշված էր, միակ բացառությունը Պետական եկամուտների կոմիտեն կամ կոմիտեի էջն էր:
էստեղ մի գլուխկոտրուկ առաջացավ. լավ, բա Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան տվյալներն ինչո՞ւ չկան… Տնաշեններն ինչո՞ւ են զլացել հրապարակել, ի՞նչն է պատճառը` ՊԵԿ-ի համեմատաբար նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ չունե՞ն, բոլորը կարևոր են, ՊԵԿ-ը կարևոր չէ՞, կառավարության տեսանկյունից բոլորը պետք է թափանցիկ լինեն, բայց ո՞չ ՊԵԿ-ը… Թե՞ ՊԵԿ-ի կայք մտնողը տնտեսական ակտիվության նվազման, տրանսֆերտների կրճատման, կապիտալի արտահոսքի պարագայում այնտեղ տեղեկության հանդիպելով անցնող 8 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, մոտ 2 մլրդ դրամով հարկային հավաքագրումների գերազանցման մասին, կարող է հանկարծ վատանալ, հետևաբար ի՞նչ կարիք կա ակամայից մարդու ինֆարկտի կամ ինսուլտի պատճառ դառնալ, այսինքն`որտեղից ուզում են մտնեն, ինչպես ուզում են մտնեն ՊԵԿ-ի կայք, թող կառավարության կայքից չմտնեն:

ՊԵԿ-ի հեռախոսահամարը, հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն չհրապարակելով էլ գուցե խնայե՞լ են նրան` իմանալով, թե բողոքները որքան շատ են, օրական մոտավորապես քանի մարդ է զանգահարելու, գնալու, էլ. փոստով բողոքի նամակ գրելու, մի խոսքով, «գժվեցնելու» պարոն Հովսեփյանի ղեկավարած այդ հաստատության աշխատակիցներին: Բա մեղք չե՞ն, հո օտար չե՞ն, ի վերջո, կառավարությանն առընթեր մարմնի աշխատակիցներ են, հետո՞ ինչ, որ այլ շենքում են նստած…

Չէ, այս ենթադրություններից ոչ մեկի հարցում էլ վստահ չենք, ՀՀ կառավարությունում այնպիսի բարդ մտածողության տեր մարդիկ կան, որ մեր երևակայությունը չի բավարարի նրանց մտքինը հասկանալու համար: Հը՞, գուցե ընթերցողնե՞րն օգնեն` հասկանալու, թե կառավարությունում ինչու են ջոկողություն դրել, կամ գուցե կառավարությունը հենց ինքն իր թանկագին ժամանակից մի փոքր հատկացնի, մի քանի տողանոց պարզաբանում գրի, բացատրի, թե բանն ինչումն է, քանի դեռ ՀՀ նախագահը չի նկատել ու ասել` ախր, Հովիկ ջան, սիրուն չէ…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Ամենադիտված