Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Արգամիչից և նրա բիզնես-պարտնյոր գյուղնախարարից քաշվածները

Վերլուծական

Այս տարվա սեպտեմբերի մեկն արտառոց սկսվեց Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի համար: Գյուղացիները փակել էին դպրոցի մուտքը` թույլ չտալով ուսումնական տարվա մեկնարկը:

Ինչքան ծայրահեղ պետք է լինի մարդկանց վիճակն ու անսահման հուսահատությունը, որ նրանք գնան նման արտառոց քայլի՝ դպրոցի, իրենց երեխաների ուսման հաշվին:

Աղավնաձորցիները տասն ամիս փորձում են ստանալ մթերման հանձնված խաղողի գումարը՝ 140 միլիոն դրամ: Այս ամիսներին նրանց բազմաթիվ անգամ հուսադրել են, խոստումներ են տվել, սակայն անօգուտ: Մարդիկ այլևս չեն հավատում ոչ մի պետական մարմնի՝ թերևս աչքի առաջ ունենալով նաիրիտցիների, քիմպրոմցիների դաժան փորձը:

Արտաքուստ խնդիրը պարզ ու հասարակ է թվում: Մթերումն իրականացրել է մասնավոր «Վեդի Ալկո» ընկերությունը և թվում է, թե նրանց կուտակած պարտքի հետ կառավարությունը պետք է գործ չունենար:

Ի վերջո, եթե երկու մասնավոր սուբյեկտ՝ տվյալ դեպքում գյուղացին և «Վեդի Ալկո»-ն, ֆինանսական խնդիրներ ունեն, ապա այդ հարցով պետք է զբաղվի ոչ թե կառավարությունը, այլ դատարանները, անհրաժեշտության դեպքում՝ իրավապահ մարմինները:

Այդպես է քաղաքակիրթ երկրներում, այդպես կլիներ Հայաստանում, եթե մեր երկիրն առաջնորդվեր օրենքներով, ոչ թե չգրված կանոններով, քրեաօլիգարխիկ բարքերով:

Սակայն այս պատմության մեջ առնվազն երկու հանգամանք կա, որոնք ստիպում են մտածել, որ «Վեդի Ալկոն» նույնքան տուժած է, որքան աղավնաձորցիները, որոնց այդ ընկերությունը պարտք է:

«Վեդի Ալկո»-ի  սեփականատերը Մանվել Ղազարյանն է. Արցախյան պատերազմի մասնակից, երկրապահ, Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդ, ԱԺ նախկին պատգամավոր: 

Ասում են՝ 2012-ին նրա ու Հովիկ Աբրահամյանի «ջրերը նույն առվով չեն գնացել»: Թերևս դա էր պատճառը, որ 2012-ին Ղազարյանը չառաջադրվեց պատգամավորության թեկնածու և, առհասարակ, իրեն դուրս դրեց իշխանական «էլիտա» կոչվածից:

Հայաստանում բիզնեսը բարգավաճում է, երբ դրա տերը լոյալ է իշխանություններին, նրանց «մուծվում է»:
«Վեդի Ալկո»-ի սեփականատերն, ըստ ամենայնի, խախտել է չգրված այս օրենքն ու իր բիզնեսը կանգնեցրել է սնանկացման եզրին:

Խաղողի մթերման այս պատմությունը  տարիների գործընթացի վերջին, եզրափակիչ ակորդն է: Անցած տարի խաղողի առատ բերք է եղել, իշխանությունները որոշել են «լավամարդ» լինել և գյուղացիների տրտունջներին, թե «հավաքված մթերքը փչանում է, մթերող՝ չկա», կառավարությունն ինքատիպ լուծում է տվել:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նրա բիզնես պարտնյոր գյուղնախարար Սերգո Կարապետյանը կանչել են սեփականատերերին, այդ թվում «Վեդի Ալկո»-ի Մանվելին ու հորդորել, պահանջել են խաղող մթերել:

Քանի որ մթերվող խաղողը սեփականատերերին պետք չի եղել, ապա կառավարությունը նրանց վարկավորում է խոստացել: Հետո Արգամիչն ու նրա բիզնես-պարտնյորն իրենց խոստումը չեն կատարել:

Արդյունքում, «Վեդի Ալկոն» կանգնել է սնանկացման, իսկ աղավնաձորցիները՝ թշվառության շեմին: Սա իհարկե քրեաօլիգարխիկ համակարգի միակ դրսևրումը չէ: Շուրջբոլորը աղքատացած և հուսահատ մարդիկ են, որոնց այս վիճակին է հասցրել գերշահույթներ ստանալու ոմանց հիվանդագին տենչը:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված