Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Ռոբերտ Քոչարյանի անսխալականության բարդույթը

Վերլուծական

Շաբաթ օրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Ազատություն ռ/կ-ին: Այն փաստը, որ Քոչարյանն այս անգամ գերադասել է ոչ թե իր վերահսկողության տակ գտնվող, այլ իրապես ազատ ԶԼՄ-ի հարցազրույց տալ, արդեն իսկ դրական է:

Մյուս կողմից զարմանալի է, որ հարցազրույցը թողարկվել է շաբաթ, քաղաքական առումով պասիվ օր: Զարմանալի զուգադիպությամբ դա համընկել է սեպտեմբերի երեքի հետ, ամսաթիվ, որը նույնանում է Հայաստանի եվրասիականացման հետ: Չնայած ասում են, որ քաղաքականության մեջ զուգադիպություններ չեն լինում: Այս կանոնը հատկապես բնորոշ է Ռոբերտ Քոչարյանին, որին հատուկ է քաղաքական հաշվենկատությունը:

Այնուամենայնիվ, երկրորդ նախագահի հարցազրույցում որևէ նոր շեշտադրում կամ գաղափար չկա: Իրեն բնորոշ ոճով նա քննադատում է Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը, զուգահեռաբար տպավորություն ստեղծելով, որ իր կառավարման տարիներին, երկրի տնտեսությունը ծաղկում էր: ԼՂՀ հարցում կար առաջընթաց և այլն: Այս հարցազրույցը չի կարելի նաև քաղաքական հայտ կամ իշխանության վերադառնալու մեսիջ համարել: Քոչարյանը պարզապես հիշեցնում է իր մասին:

Առավելագույնը նա փորձում է իր առավելությունները հիշատակելով ճեղքեր գոյացնել գործող իշխանության բուրգում: Ի դեպ, սա Հայաստանի նախկին նախագահների փորձված մարտավարությունն է: 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիներ կային, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի տակտիկան ուղղված էր այն բանին, որպեսզի իր ձեռքում լինի ԵԿՄ-ն  վերահսկելու ռեսուրսը: Այլ խոսքով, առաջին նախագահը շեշտը դրել էր ոչ թե հասարակական ռեսուրսի, այլ իշխանության համակարգը փոշիացնելու վրա: Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան հաջողվեց: Բայց գլոբալ հարթության մեջ նա պարտվեց, որովհետև պետական համակարգը մոբիլիզացվելու հատկություն ունի:

Կանխատեսելի է, որ Քոչարյանին նույնպես չի հաջողվի փոշիացնել իշխանության ռեսուրսները: Սակայն մի հարցում երկրորդ նախագահը հաստատ առանձնահատուկ է: Եթե, այնուամենայնիվ, նա մի օր վերադառնա իշխանություն, ապա դա լինելու է ոչ թե հրապարակային քաղաքականության, այլ ներիշխանական ինտրիգների հետևանքով: Հրապարակային քաղաքականությունը ենթադրում է դիսկուրս, ասել է թե, նաև տասնամյա կառավարմանը վերաբերող տհաճ հարցեր, որոնց պատասխանելն այնքան էլ հեշտ չէ երկրորդ նախագահի համար:

Օրինակ՝ նրան կարող են հարցնել, թե ինչո՞ւ ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում նպաստեց կարգավորման ձևաչափի և  բովանդակության ձևախեղմանը՝ բանակցային գործընթացից դուրս թողելով ԼՂՀ իշխանություններին:

Ի դեպ, շաբաթ օրվա հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մի ուշագրավ միտք է հայտնել: Ակնհայտորեն գործող նախագահի հանդեպ իր առավելությունը ցույց տալու համար: 

«Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միայն մեկ անգամ՝ Քի Ուեսթում, մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն հենց ստորագրման արարողության ժամանակ: Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում»,- «Ազատությանը» նախօրեին ասել է Քոչարյանը:

Եթե այսօր Սերժ Սարգսյանին քննադատում են ազատագրված երկու կամ հինգ շրջան հանձնելու մտադրության մեջ, ապա Քի Ուեսթում հակամարտության կողմերն, ըստ էության, պաշտոնապես դիտարկվում էին Հայաստանն ու Ադրբեջանը՝ տարածքային փոխադարձ զիջումների պայմանավորվածությամբ: Այս տարբերակով ԼՂՀ-ն գուցե իսկապես միավորվում էր Հայաստանին, բայց վերջինից Մեղրիի օտարման գնով:

Այլ խոսքով՝ Ղարաբաղն ու Մեղրին փոխանակվում էին: Ինչին բնականաբար, համաձայն չէր կարող լինել որևէ բանական մարդ Հայաստանում և Արցախում: Բարեբախտաբար Քոչարյանի նկարագրած տարբերակը վիժեցվել է: 

Հարցազրույցի մեկ այլ դրվագում Ռոբերտ Քոչարյանը մտահոգություն է հայտնել, որ հասարակությունը զորակցել է «Սասնա ծռերին»:

Համաձայն եմ երկրորոդ նախագահի հետ՝ սա իսկապես մտահոգիչ երևույթ է, սակայն զենքի ուժով իշխանության խնդիր լուծելու արատավոր պրակտիկան արմատավորվել է հենց Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, 2004-ի ապրլի 12-ի կրակոցներով, 2008-ի մարտի մեկի սպանդով:

Ի դեպ, հատկապես վերջին իրադարձությունը շաղկապել է Քոչարյան-Սարգսյան զույգին: Երկու նախագահներից որևէ մեկը չի կարողանում ձերբազատվել մարտի մեկի քաղաքական, բարոյական կապանքներից:

Հասարակությունն էլ երկրորդ և երրրոդ նախագահների առերևույթ քաղաքական առճակատումը համարում է բեմականացված թամաշա՝ ծայրահեղ դեպքում քաղաքական մրցակցությունից զուրկ գզվռտոց՝ փողերի և ազդեցության ոլորտների շուրջ:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված