Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Արտաքին Քաղաքական
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիկին այցելել է Ծիծեռնակաբերդ: Վրաստանի կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել հուշարձանին, ծաղիկներ' անմար կրակի մոտ:
Գիորգի Կվիրիկաշվիլին շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և գրառում կատարել հուշամատյանում: Վրաստանի վարչապետը նաև եղևնի է տնկել Հիշատակի պուրակում:
Վրաստանի կառավարության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել սեպտեմբերի 5-ին: «Զվարթնոց» օդանավակայանում իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին