Հայաստանում 30 դեղամիջոցի գները նվազել են ավելի քան յոթ տոկոսով
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը սեպտեմբերի 5-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին դեղերի մանրածախ գների համեմատությամբ' 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի գները, ընդհանուր առմամբ, նվազել են' 6,06 տոկոսով, որից 30 անվանում դեղերի գները նվազել են 7.08 տոկոսով (հակաբիոտիկ, հորմոնային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակակոագուլյանտ, ուղեղի արյան շրջանառությունը կարգավորող դեղեր), իսկ 24 անվանում դեղերի գները բարձրացել են 1.02 տոկոսով (մրսածության, հակագերճնշումային, ցավազրկող, դեղեր, վիտամիններ, պրոբիոտիկներ):


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)