ՀԱՕԿ-ը ծրագրում է «Տոկիո-2020»-ին ներկայանալ մարմնամարզության թիմով
Սպորտ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կաջակցի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային հաջորդ օլիմպիական խաղերում մարմնամարզության հավաքականով ներկայանալու համար: Լրագրողների հետ հանդիպմանը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ այս ուղղությամբ համապատասխան քննարկումներն արդեն իսկ մեկնարկել են:
«Հաջորդ օլիմպիկական խաղերում կա հստակ նպատակ ունենալ մարմնամարզության թիմ, այսինքն' լինել Եվրոպայի և աշխարհի 12 լավագույն հավաքականների մեջ: Մենք հավաքակականին գումարներ ենք տրամադրում, որի շնորհիվ մարմնամարզիկներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Վրաստանում և բարելավում են մարզավիճակը: Առաջիկայում մարմնամարզիկները կունենան 6 նոր գործիք: Ռիոյում Հարություն Մերդինյանը արտակարգ մասնակցեց որակավորման փուլին, պատրաստ էր եզրափակչին, բոլոր վարժություններն իդեալական կատարեց, սակայն վերջին վայրկյանին եղավ սխալ վայրէջք, որի արդյունքում գրանցվեց այն արդյունքը, որը բոլորս գիտենք»,- ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու