Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Իրականությունն ընդդեմ դեմագոգիայի…

Վերլուծական

Հայտնի է, որ հատկապես վերջին տարիներին հայաստանյան տնտեսությունն ամենևին էլ իր լավագույն օրերը չէ, որ ապրում է. բազմաթիվ են այն բացասական երևույթները, որոնք առաջացել ու շարունակում են առաջանալ հանրապետությունում ստեղծված ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակից: Բայց ամենասուր խնդիրը, որ ներկայումս Հայաստանում առկա է, և որը բառացիորեն վերաբերում է ամեն մի հայ ընտանիքի, աշխատատեղերի բացակայության գերխնդիրն է. դժվար թե հնարավոր լինի Հայաստանում գտնել գեթ մեկ ընտանիք, որ առանց արտերկրյա օգնության կարողանա գոյություն պահպանել:

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր պետության տնտեսության զարգացման ու առաջընթացի հիմքը ուղղակի ներդրումներն են. առանց ուղղակի ներդրումների հուսալ, թե «սայլը տեղից կարող է շարժվել», անիրական մի բան է: Եվ ահա պարզվում է՝ մեր երկրում, ըստ վերջին վիճակագրական տվյալների, ոչ միայն բավարար չեն ուղղակի ֆինանսական ներդրումներն, այլև էապես ավելացել է կապիտալի արտահոսքը, ինչի արդյունքում էլ նաև, ըստ էության, նկատվում է բյուջետային ֆինանսական մուտքերի կրճատում. Աբրահամյանի կառավարությանը չի հաջողվել եկամուտները նախատեսված չափով հավաքագրել. այս տարվա առաջին յոթ ամիսներին բյուջե մուտք է արվել 633,3 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարի այդ գումարը կազմել է 635,5 մլրդ։ Ավելին՝ վերջերս հրապարակված մեկ այլ վիճակագրություն էլ ի հայտ է բերում ստեղծված իրավիճակի ու Հայաստանից կապիտալահոսքի միջև եղած կապը. 2016-ի առաջին կիսամյակում Հայաստանի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 16 մլրդ 919.1 մլն դրամ, այսինքն՝ ներդրողները սկսել են ավելի շատ գումարներ տանել Հայաստանից, ինչի ուղղակի հետևանք է այն կատաստրոֆիկ վիճակը, որ ներկայումս միայն խորանալու միտումներ է դրսևորում:

Այն, որ Հայաստանը երբեք էլ ներդրումային դրախտ չի եղել, նորություն չէ. այստեղ ոչ միայն օտարներն են վարանում ներդրումներ կատարել, այլև նույնիսկ տեղացի գործարարներն, ինչի պատճառը ոչ միայն օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված գործոններն են, այլև, որ ոչ պակաս կարևոր է, սուբյեկտիվ. բոլորը գիտեն այստեղի խութերի մասին, որոնք նույնիսկ ամենահայրենասեր մարդու ոտքն ու ձեռքը կապ են գցում: Բայց տնտեսական վիճակի ներկայիս աղետայնության հիմքերից մեկը հանդիսացող կապիտալի արտահոսքը, պարզվում է, ոչ միայն պայմանավորված է սուբյեկտիվ, այլև միանգամայն օբյեկտիվ գործոններով (եթե կարելի է այդպես ասել). մենք հայտնվել ենք այնպիսի մի տնտեական գոտում, որը, համենայն դեպս, տեսանելի ապագայում, առողջանալու միտումներ չի կարող դրսևորել:

ԵՏՄ-ն, որի տնտեսության շարժիչ ուժը ռուսական տնտեսությունն է, դարձել է Հայաստանի համար այն ճահիճը, որից դուրս պրծնելը առաջիկայում շատ դժվար է լինելու: Հայաստանում գործող ռուսական ընկերությունները, որոնց՝ Հայաստանի տնտեսական կյանքում ունեցած մասնակցության չափաբաժինն, ինչպես հայտնի է, բավական մեծ է, ելնելով իրենց երկրում ստեղծված բարդագույն ֆինանսատնտեսական իրավիճակից, այստեղ կատարվելիք կրկնաներդրումների փոխարեն իրենց ողջ շահույթը Հայաստանից արտահանում են Ռուսաստան՝ մեղմելու այնտեղի մայր ընկերությունների ֆինանսական վատթար վիճակը:

Արդյունքում Հայաստանից արտահոսում է ոչ միայն ազգաբնակչությունն, այլև փողը, ինչի հետևանքը բոլորիս աչքի առաջ է:

Իսկ, թե ինչ դեղատոմս է առաջարկում Հայաստանի կառավարությունը ստեղծված ծայրահեղ անմխիթար վիճակից երկիրը դուրս բերելու համար, այդպես էլ մինչև վերջ անհասկանալի է մնում, քանի որ բացի դեմագոգիկ խոստումներից ու պաթետիկ ծրագրերից, ուրիշ այլ բանի, ըստ էության, մինչև հիմա ականատես չենք եղել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված