Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտնել է դրամաշնորհի արժանացած ՀԿ-ների անունները
Այլ
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին նիստ է գումարել։ Որոշվել են այն հասարակական կազմակերպությունները, որոնք կստանան դրամաշնորհ և ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ծրագրեր կիրականացնեն։
Մրցույթը հաղթել են հետևյալ ՀԿ-ները՝
«Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ,
«Արաքս կենտրոն» բարեգործական ՀԿ,
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ,
«Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» ՀԿ,
«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ,
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ