Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին 

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն

Հասարակություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, սեպտեմբերի 5-ին այցելել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը նախ ծանոթացել է «Մասս Մեդիա» գիտակրթական կենտրոնի գործունեությանը, որի հիմնական նպատակը հեռուստատեսության և ռադիոյի համար բարձրորակ կադրերի պատրաստումն է: Սերժ Սարգսյանն այնուհետև Հանրային ռադիոյի «Նվիրյալների արահետում» ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստներ Նարա Շլեպչյանի և Ռուբեն Մաթևոսյանի անվանական տախտակների, ինչպես նաև Հանրային ռադիոյի 90-ամյակին և հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:

Նախագահը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և ռադիոընկերության ղեկավարության ուղեկցությամբ այցելել է կենտրոնական եթերային սենյակ, որտեղ տրվել է Հանրային ռադիոյի թվային հեռարձակման մեկնարկը: Պատասխանատուների հավաստմամբ, թվային հեռարձակմամբ ցանկացած թվային ազդանշան ընդունող ժամանակակից հեռուստացույցով այսուհետ ՀՀ ամբողջ տարածքում հասանելի կլինի նաև Հանրային ռադիոն:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է Հանրային ռադիոյի նոր եթերաշրջանի քաղաքականությանը՝ սեպտեմբերի 1-ին թողարկված եթերացանցին և վերանայված ծրագրացանկին, որը, ռադիոընկերության պատասխանատուների ներկայացմամբ, համալրվել է քաղաքական, սոցիալական, առողջապահական, տնտեսական և այլ ոլորտների շուրջ 20 նոր ծրագրերով՝ լսարանի հետ հետադարձ կապի, սոցիալական ծառայությունների մատուցման, հասարակական շահերի սպասարկման առաջնահերթ ուղղվածությամբ:

Հանրապետության Նախագահին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ամփոփ ներկայացրել է ռադիոյում կատարված աշխատանքները, գործունեության համար ստեղծված պայմանները, այդ թվում՝ ռադիոտան շենքում 2013թ-ից մեկնարկած վերանորոգման և վերակառուցման, հարակից տարածքում կատարված բարեկարգման աշխատանքները:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցների մշակույթի, լրագրության բնագավառում ունեցած վաստակի, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհակալագրերով, շնորհել պատվավոր կոչումներ:

Նախագահը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել Հանրային ռադիոյի 90-ամյա հոբելյանի և պարգևների արժանանալու կապակցությամբ. «Սա այն հոբելյաններից է, երբ շնորհավորանքները վերաբերում են բոլորիս: Անշուշտ, երկար տարիներ որպես երկրորդ ներքին ձայն, ամեն առավոտ պետական ռադիոն մեզ արթնացնում էր, լիցքավորում, լավ տրամադրություն հաղորդում, ուղարկում կա՛մ աշխատանքի, կա՛մ ուսումնական հաստատություն, այնուհետև՝ տեղեկացնում մեզ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, կրթում, մատուցում հայկական և համաշխարհային գրականության և երգարվեստի գոհարներ: Այսօր էլ այս համատարած լրատվական աղմուկի և շիլաշփոթի մեջ հաճելիորեն տարբերվում է Հանրային ռադիոյի ձայնը: Եվ ես՝ որպես ռադիոլսող, շատ ուրախացա տեղեկանալով, որ Հանրային ռադիոն վերադառնում է մարդկանց տներ, որ Հանրային ռադիոն հասանելի է լինելու ունկնդիրներին այս անգամ թվային ձայնով՝ շատ ավելի մաքուր: Գիտեք՝ Ալեք Մանուկյան փողոցի վրա առնվազն երկու մեծ դարբնոց գոյություն ունի՝ մեկը Երևանի պետական համալսարանը՝ գիտության և կրթության համար, և երկրորդը՝ Հանրային ռադիոն՝ ժուռնալիստիկայի համար: Եվ շատ հաճելի էր «Մաս Մեդիա» կենտրոնում տեսնել, որ արդեն նոր, լավ պայմաններում հնարավորություն է ստեղծվել պատրաստելու նոր կադրեր, և շատ գեղեցիկ է ու խորհրդանշական, որ ամեն առավոտ մեր ուսանողները, անցնելով «Նվիրյալների արահետով», կներշնչվեն նրանց օրինակով և կապահովեն մեր ժուռնալիստիկայի շարունակականությունը:

Ճանաչելով այն մարդկանց, ովքեր այսօր իրենց նվիրել են Հանրային ռադիոյի զարգացման գործին, ես վստահ եմ, որ կիրառելով նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդներ, անպայման պահելու և պահպանելու են մեր ավանդույթները: Մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում եմ և մաղթում հաջողություններ»,-Հանրային ռադիոյի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ
Ամենադիտված