Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Շատերը դեռ չգիտեն մեր գլխի գալիքը, եթե, իհարկե, հանդուրժենք…

Վերլուծական

Ցավոք, հերթական անգամ համոզվում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր դերում չէ, հիմնականում ձևի պարագա է:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն անտեսելով բնապահպանների, քաղաքացիական հասարակության և տեղի բնակչության բազմաթիվ բողոքները, ինչպես նաև մասնագետների ահազանգերն ու փորձագիտական անկախ գնահատականները, ըստ էության, իր համաձայնությունն է տվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման խիստ վտանգավոր ծրագրի իրագործմանը: Վտանգավոր, լուրջ ռիսկերի հետ կապված հիշյալ ծրագրի իրագործման դեպքում այն, ըստ անկախ փորձագետների և բնապահպանների, վնասակար է լինելու Սևանա լճի և Ջերմուկ առողջարանային քաղաքի համար (և ոչ միայն…): Ինչպես արդեն հայտնի է, նախագծային ու մյուս փուլերից հետո, ս. թ. օգոստոսի 19-ից պաշտոնապես մեկնարկել են նշված հանքավայրի շահագործման հետ կապված գործնական աշխատանքները:

Վերոնշյալ ծրագրին, ըստ էության, իր համաձայնությունն է տվել նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը, այլապես դեմ կարտահայտվեր, իր սկզբունքային ոչ-ը կասեր իբրև բնապահպանության նախարարություն: Կգտներ ելքեր՝ իսկապես օբյեկտիվ փորձագիտական կարծիքներ ձեռք բերելու և մերժումը պաշտոնապես հիմնավորելու համար:

Հակառակը՝ նախարարությունը ոչ միայն դեմ չի արտահայտվել, այլև նախարարի ստորագրությամբ հաստատել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից վերջինիս տնօրեն Վ. Սահակյանի ստորագրությամբ ներկայացված-ստացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. ԲՓ 35 Պետական փորձաքննական եզրակացությունը, որին առաջիկայում դեռ կանդրադառնամ: Այժմ ընդամենն ընդգծեմ, որ դրա հիմքում դրված խիստ պատասխանատու եզրակացությունը, որն ապագայում կարող է նույնիսկ ճակատագրական նշանակություն ունենալ Սևանա լճի համար և Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի, կազմված, ստորագրված ու տրված է միայն մեկ մարդու՝ փորձագետ Ա. Մինասյանի կողմից: Լավ, այս մարդը չէ՞ր կարող կոռուպցիոն ինչ-ինչ ազդեցությունների ենթարկված լինել (ընկերությունը, որը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ֆինանսական ահռելի միջոցների և ազդեցիկ կապերի տեր է) կամ պարզապես ինչ-որ հարցում կամ հարցերում սխալվելու հետևանքով, տալ դրական եզրակացություն:

Նախարարն ինչպե՞ս կարող էր հիշյալ ծրագրի իրագործման համար պարտադիր նախապայման հանդիսացող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» պետական փորձաքննական եզրակացությունը հաստատել, երբ այն հիմնված է միայն մեկ փորձագետի դրական եզրակացության վրա: Եթե ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հաստատելով միայն մեկ փորձագետի դրական եզրակացության հիման վրա տրված և, իմ խորին համոզմամբ, թերի այդ եզրակացությունը, ՀՀ օրենսդրության պահանջի որևէ խախտում թույլ չի տվել, ապա այդպիսի նրան այդպիսի հնարավորություն ընձեռած օրենքը կամ ՀՀ կառավարության որոշումը պետք է աղբարկղ նետել, ընդունել նորը կամ եղածում համապատասխան փոփոխություններ, լրացումներ կատարել:

Ավելին. եթե ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը ձևական չէ, ապա պետք է նաև պարզել, թե ո՞ւմ ջանքերի շնորհիվ, ինչպե՞ս և ինչո՞ւ է ընդունվել այնպիսի օրենսդրական ակտ, որը նախարարին թույլ է տալիս ընդամենը մեկ փորձագետի տված փորձագիտական դրական եզրակացության հիման վրա հաստատել Պետական փորձաքննական եզրակացությունը: Եթե ՀՀ իշխանություններն իսկապես մտածեին հիշյալ և այլ ծրագրերից բխող էկոլոգիական ու մյուս վտանգների մասին, ապա Պետական փորձաքննական եզրակացությունը հաստատելուց կամ չհաստատելուց առաջ, պարտադիր կհամարվեր առնվազն երեք անկախ և միմյանց չճանաչող փորձագետների եզրակացության առկայությունը: Բայց սա ախր մինչև ողնուծուծը կոռումպացված Հայաստանն է…

էկոլոգ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանի հետ հարցազրույցով («Մենք արդեն հասել ենք այն մակարդակին, որ ինքնասպանության ճանապարհով գնալով, միաժամանակ ստիպում ենք մեզ ժպտալ», ԼՈՒՐԵՐ.com) վերջերս հերթական անգամ անդրադարձել էի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման անթույլատրելի լինելու խնդրին:

Նույն հանքավայրի շահագործման առնչությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 2016թ. օգոստոսի 2-ին նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, կրկնօրինակը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, Ջեմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին: Պաշտոնական ու, միաժամանակ, հրապարակային հարցում հանդիսացող նամակի ներածական մասում նշված է. «Հայաստանն ընդունել է 2 իրարամերժ որոշումներ Ջերմուկ համայնքի զարգացման վերաբերյալ: Առաջինը Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին 2008թ-ի սեպտեմբերի 18-ի 1064 - Ն որոշումն է: Իսկ 2016թ. կառավարությունը հավանություն տվեց Ամուլսարի ոսկու հանքի նոր ծրագրին, որտեղ Ջերմուկ առողջարանը ճանաչվեց ազդակիր համայնք: Այս վերջին որոշումն ամբողջովին ի չիք է դարձնում Ջերմուկի զարգացման ծրագրի իրագործումը:

Ըստ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի՝ Ջերմուկի առողջարանները պետք է ինտեգրվեին եվրոպական բարձրակարգ ծառայություններ մատուցող առողջարանների ցանցին: Ջերմուկում տարեկան 100 հազար զբոսաշրջային այցելություն պետք է ապահովեր: Հաշվարկվել էր զբոսաշրջությունից ստացվող եկամուտը տարեկան հասցնել 100 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի, ապահովել լրացուցիչ 4000 աշխատատեղ»:

Այնուհետև հաջորդում են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի հակասությունների վերաբերյալ չորս պարզ հարցեր.
« 1. ինչպե՞ս կգնահատեք Ջերմուկի զբոսաշրջության զարգացումը, եթե Ջերմուկ առողջարանային քաղաքը վերածվի հանքարդյունաբերական բանավանի. ըստ «Lydian International» ընկերության Ամուլսարի ոսկու ծրագրի՝ զբոսաշրջիկների դոլարները կփոխարինվեն Ամուլսարի ծրագրի դոլարներով՝ հանքագործների բնակության հաշվին, բաց հանքի շահագործման ընթացում կառաջանա ծանր մետաղներով հագեցած փոշի, Ջերմուկում կզգացվի վիբրացիա և աղմուկ

2. ինչպե՞ս կգնահատեք ռիսկերն այն ներդրումների համար, որոնք ուղղված են Ջերմուկ առողջարանի զարգացմանը՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի, էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրությանը, զբոսաշրջային ծառայությունների մատուցմանը, առողջարանների կառուցմանը, եթե Ջերմուկի զարգացման ծրագրով նախատեսված է Ջերմուկի բյուջեն լցնել տարեկան 100 միլիոն դոլարով, իսկ Ամուլսարի ծրագրով՝ 10 տարվա ընթացքում պետբյուջե լցնել 485 միլիոն դոլարով, որից Ջերմուկին կհատկացվի փոքր մաս

3. ինչպե՞ս կգնահատեք սոցիալական ռիսկերը, երբ Ջերմուկի զարգացման ծրագրով նախատեսված է լրացուցիչ ստեղծել 4000 աշխատատեղ, իսկ Ամուլսարի ծրագրով ստեղծվելու է 1300 աշխատատեղ հանքի շինարարության փուլում, որը կտևի 2 տարի, շինարարության համար աշխատակիցների 70 տոկոսը կներգրավվեն Հայաստանի այլ մասերից և, հնարավոր է, այլ երկրներից, ապա հանքի շահագործման փուլում աշխատակիցների թիվը կկրճատվի մինչև 657 հոգու

4. ինչպես կգնահատե՞ք Ջերմուկի աշխատուժի և ենթակառուցվածքների զարգացման միտումը 10 տարուց հետո ռազմավարական առումով, երբ Ամուլսարի հանքը փակվի»:

Այս հարցերի պատասխանները դեռ չեն ստացվել, ստացվելու դեպքում դրանք նույնպես կներկայացնենք ընթերցողների ուշադրությանը: Իրադարձությունների զարգացմանը միայն հետևելը սխալ է, պետք է ոտքի ելնել…
Ահա նաև մեկ-երկու տող՝ այս մասին շարքային քաղաքացիների բնութագրական կարծիքներից. «Մի Ջերմուկն էր մաքուր օդով, էդ էլ կկեղտոտեն էդ առնետներով», «Որովհետև մեր Ջերմուկում բոլորը ծախված են, գետերն էլ չորացրին, երկու հատ ձուկ կար, էդ էլ վերացրին իրենց գեսերով»…

Ո՞վ է մեղավոր, որ քաղաքացիների մոտ այսպիսի, թեկուզ և ծայրահեղ կարծիք է ձևավորվել:


Արթուր Հովհաննիսյան

Լուսանկարում մի շարք պաշտոնյաներ մասնակցում են Ջերմուկում հերթական հյուրանոցային համալիրի բացման արարողությանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված