Միրզոյանը Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ է զրուցել
Քաղաքական
ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել.
«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ:
Քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։
Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ:
Մտքեր են փոխանակվել իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին