Ադրբեջանը փակել է իր օդային տարածքի մի մասը
FlightRadar24-ի տվյալներով՝ Ադրբեջանը 12 ժամով փակել է իր օդային տարածքի մի մասը՝ Նախիջևանի օդանավակայանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։
Սահմանափակումները սահմանվել են Բաքվի շրջանի հարավային հատվածում՝ Իրանի հետ սահմանին։
Դրանից առաջ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցում քննարկել էին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անօդաչու թռչող սարքով հարվածի դեպքը։ Զրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը ափսոսանք էր հայտնել միջադեպի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների վնասվածքներ ստանալու համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին