Գյումրիի «Վարդանիկը» «տակից» աշխատում է Բալասանյանի դեմ
Վերլուծական
Գյումրիի քաղաքային ընտրությունների ազդեցիկ մասնակիցներից միայն ընդդիմադիր «Գալա»-ն է օգտագործում սեփական ռեսուրսը, այն էլ՝ քաղաքական: «Գալա»-ի առավելությունը մյուս ընդդիմադիրներից համանուն հեռուստատեսության գոյությունն է: Եթե Բալասանյանի դաշինքի օրինական կամ ստվերային ռեսուրսներն հայտնի են, ապա «ընդդիմադիր» կոչվող շատ ուժերի մոտ, դրանք քողարկված են:
Չգիտես՝ որտեղ է տրամաբանությունը, որ ԲՀԿ-ն իր ցուցակի առաջին համարը վստահել է կուսակցությունից ամիսներ առաջ հեռացած Վարդևան Գրիգորյանին: Թերևս պատճառն այն է, որ վերջինս որոշակի կապեր ունի հանրապետության նախագահի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ, ով Գյումրիի պատվավոր քաղաքացի դարձավ հենց Գրիգորյանի նախաձեռնությամբ: Գյումրիի ազդեցիկ խմբավորումներից մեկի առաջնորդը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ամենուր տրտնջում է, որ ընտրական համակարգը հատուկ փոխեցին, որպեսզի նա քաղաքապետ չդառնա:
Վարդանիկը ծածուկ աջակցում է «Ազգային վերածնունդ» կուսակցությանը և նրա թեկնածու Հովհաննես Մարգարյանին, առավելապես Բալասանյանին խանգարելու, առնվազն, նրա հնարավոր հաղթանակը հարամելու նպատակով:
«Ազգային Վերածնունդ» կուսակցության ցուցակի չորրոդ համարն Ավետիս Առաքելյանն է՝ Վ. Ղուկասյանի փեսան:
Այսպիսի «սկզբունքայնություն» ունեն մեր ընդդիմադիրներն, ովքեր հաջողություն են փնտրում Գյումրվա ընտրությունների ստվերում:
Սարգիս Հակոբյան


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)