«Կերածն է՞լ է հետ տալու». բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց
Հասարակություն
Ինչպես արդեն հայտնի է՝ այսօր Կառավարության նիտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:
Այդ ընթացքում Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել Նաիրիտ գործարանի աշխատակիցները, ովքեր հայտարարեցին, թե շոկի են մատնված վարչապետի հրաժարականից, քանի որ համագործակցության որոշ փուլ էին միասին սկսել:
«Կերածն է՞լ է հետ տալու»,- նման ռեպլիկ բաց թողեց քաղաքացիներից մեկը, երբ հրաժարականի լուրը լսեց:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ հավաքված նաիրտցիները հայտարարեցին, որ անելու են ամեն ինչ, որ գործարանն աշխատի:
«Ամեն անգամ, երբ գալիս է պահը, որ շուտով լուծվելու է Նաիրիտի հարցն, անպայման լինում է ինչ-որ բան, որը խանգարում է գործարանի վերագործարկմանը: Մեր ցույցերին դադար չի տրվելու, մենք միևնույն է հավաքվելու ենք, որովհետև ասելիք ունենք, մենք կարևոր նպատակ ունենք, ինչը և պետք է իրագործվի: Ցանկացած վարչապետ ու նախարար պետք է իմանա՝ Նաիրիտը աշխատելու է, նաիրիտցին ունի կամքի ուժ, ունի նպատակ և նպատակասլաց է իր որոշումների իրագործման հարցում»,- ասաց հավաքված քաղաքացիներից մեկը:
Նրանց համոզմամբ՝ ինչպիսի վարչապետ ու նախարար էլ լինի, ով ուզում է փոխվի, նրանք աշխատելու են և հաջորդ հինգաբթի նորից կհավաքվեն Կառավարության շենքի դիմաց:





















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ