Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Ինչով է պայմանավորված վարչապետի հրաժարականը` իրականում և ըստ իրեն…

Վերլուծական

Այսօր, կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին:

«Ես որոշել եմ հրաժարական տալ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Ինչո՞վ է պայմանավորված վարչապետի հրաժարականը: Իհարկե, եթե մենք ինքներս փորձենք այս մասին մանրամասն գրել, ապա շա՜տ երկար պետք է գրենք ու փաստարկենք' սկսած մեր տնտեսության և տնտեսության մեջ ներդրումների, մեղմ ասած, թշվառ վիճակից, հուսադրող հեռանկարի բացակայությունից, ազգային անվտանգությանը սպառնացող չափեր ունեցող արտագաղթից, պաշտոնական վիճակագրությամբ արտահայտվող ու չարտահայտվող աղքատությունից, գործազրկությունից, սոցիալական անարդարությունից, կադրային սխալ քաղաքականությունից, ֆինանսական հսկայական միջոցների հաճախ ոչ տեղին, հաճախ էլ անարդյունավետ ծախսերից, մսխումներից, յուրացումներից, երկրում առկա բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտից, մինչև ստվերային տնտեսություն և ահռելի մասշտաբներ ունեցող քաղաքական ու համակարգային կոռուպցիա, ինչպես նաև այս ամենի վերաբերյալ օբյեկտիվ, փաստարկված ու հրապարակային քննադատությունների անտեսում:

Այնպես որ, վարչապետի հրաժարականը ոչ թե զարմանալի, այլ վաղուց սպասված և օրինաչափ փոփոխություն է, որի օրախնդիր լինելը լակմուսի թղթի նման երևակեցին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը և շինությունները գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին ժողովրդի եթե ոչ մեծ, ապա զգալի մասի ցուցաբերած բարոյահոգեբանական աջակցությունը (աջակցությունը միայն բողոքի երթերն ու ցույցերը չէին…):

Ցավոք (ցավոք, որովհետև ոչ թե չարախնդում, այլ իսկապես ցավակցում եմ վարչապետին էլ, մեզ բոլորիս էլ), պարոն Աբրահամյանը չկարողացավ պետության ու ժողովրդի առջև ծառացած վերոնշյալ ու մյուս խնդիրները լուծել, իսկ այն էլ, ինչ որոշ ուղղություններով արեց, խիստ անբավարար եղավ:

Անկեղծ ասած, չգիտեմ' չուզե՞ց լուծել այդ խնդիրները, թե չկարողացավ, հավանաբար երկուսն էլ, այսինքն' որոշ դեպքերում չցանկացավ լուծել առկա հիմնախնդիրները, որոշ դեպքերում էլ չկարողացավ: Իհարկե, երկրում առկա վերոնշյալ իրավիճակի համար մեղադրել միայն վարչապետին կամ մեղադրել նույնիսկ միայն կառավարությանը, չափազանց սխալ կլինի: Այս ամենի պատճառները շատ ավելի խորքային, գլոբալ ու համակարգային բնույթ ունեն:

Իր հրաժարականն այսօր փորձեց բացատրել նաև վարչապետը.

«Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:

Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել Նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»:

Վարչապետն ակնհայտորեն մոռացել է նշել երկրում առկա բարոյահոգեբանական իրավիճակի բարելավման անհրաժեշտության մասին, ինչն ավելի կարևոր է, և փոփոխությունները դրանից պետք է սկսել: Կամ էլ չի մոռացել, պարզապես մինչև հիմա չի հասկացել, որ առավել կարևորը դա է: Նրա այս բացատրությունը, իհարկե, նշանակում է թաքցնել կադրային սխալ քաղաքականության, կոռուպցիայի և այլնի վերաբերյալ վերը նշված իրողություններն ու դրանց պատճառները, և երկրում առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավումը պայմանավորել սոսկ այդ ուղղությամբ հասարակության և կառավարության միասնական ջանքերի բացակայությամբ կամ անբավարարությամբ: Դա, անշուշտ, իրականություն է, սակայն սոսկ մասամբ է բացատրում վերոնշյալ իրողությունները: Բացի այդ, որքան էլ միասնական լինեն հասարակության և կառավարության ջանքերը տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար, այդ միասնականությունը սոսկ անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է:

Թե՛ երկրում առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման, թե՛ դրա համար անհրաժեշտ հասարակության և կառավարության միասնական ջանքերի ապահովման համար, այո, անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ, սակայն Հովիկ Աբրահամյանը չի ասել, թե ինքն ու իր ղեկավարած կառավարությունն ինչու չեն կարող ապահովել այդ նոր մոտեցումներն ու նոր սկիզբը:

Ավելին՝ առկա է ուղղակի, ակնհայտ ու ճչացող հակասություն. եթե վարչապետն այն պաշտոնյան է, և կառավարությունն էլ այն կառավարությունն է, ինչպես ինքն իրեն ու կառավարությանը պարոն Աբրահամյանը ներկայացրել է կառավարության այսօրվա նիստի ավարտին, ապա նրանք պետք է կարողանային ապահովել այդ անհրաժեշտ նոր մոտեցումներն ու նոր սկիզբը: Իսկ եթե ինքն ու կառավարությունը չեն կարողացել ապահովել, ապա ինքը, որպես վարչապետ, իրականում այնպիսին չէ, ինպիսին ինքն իրեն այսօր ներկայացրել է հասարակությանը, ոչ էլ իր գլխավորած կառավարությունն է այնպիսին, ինչպիսին ներկայացրել է:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված