Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Երբ չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս...

Վերլուծական

Վերջին օրերին ակտիվորեն շրջանառվող լուրերը, թե առաջիկայում սպավում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, արդարացվեցին. սեպտեմբերի 8-ին՝ այսօր, կառավարության նիստին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ ընդգծելով, թե ինքը որոշել է նախագահ Սարգսյանին հնարավորություն տալ՝ նոր կառավարություն ձևավորելու:

Անկեղծ լինելու համար պետք է նշենք, որ Հովիկ Աբրահամյանի այս «առատաձեռն» քայլի՝ հրաժարականի կարիքը երկիրը զգում էր բավական երկար: Իսկ այն, որ դա այդպես է, կարծում ենք՝ որևէ մեկի մոտ առանձնակի կասկածներ չի կարող հարուցել և ահա թե ինչու:

Երբ փորձում ես հասկանալ, թե որոնք էին Հայաստանի՝ վերջին երկուսուկես տարիների հիմնական տնտեսական ձեռքբերումները, որոնք կարող էին ինչ-որ տեղ պարզերես անել սեփական քաղաքական կարիերայի մայրամուտն ապրող գործչին, ակամա հասկանում ես՝ կանգնած ես լրջագույն խնդրի առաջ ու որքան էլ քեզ ստիպես լավով հիշել մեկին, ով, արդարև, կարող է համարվել Հայաստանի վարչապետերից ամենաշատ քննադատվածը, ոչինչ չի ստացվի. տնտեսական արդյունքներն ավելի քան ժլատ են, ձեռքբերումներն էլ, եթե այդպիսիք ընդհանրապես կան, աննշան:

Ասվածը փաստելու համար, պարզապես, մեջբերենք մի քանի թիվ:

Ինչպես հայտնի է, ցանկացած երկրի բարեկեցության ու տնտեսական ընդհանուր զարգացվածության թիվ մեկ ցուցիչը ներքին համախառն արդյունքի ցուցանիշն է: Եվ ահա, երբ փորձում ես պարզել, թե Աբրահամյանի վարչապետության օրոք մեր երկրի ՀՆԱ-ն ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել, հասկանում ես, որ թվերն ամենևին էլ հուսադրող չեն. այսպես՝ 2014 թվականին մեր երկրի ՀՆԱ-ն կազմել էր 11.6 միլիարդ դոլար, իսկ ահա 2015-ին ՝ արդեն 10.5 միլիարդ։ Ասել կուզի՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանը հաջողացրել է աղքատանալ մի ամբողջ 10%-ով: Ավելին՝ թվերն առանձնապես մխիթարիչ չեն նաև բյուջեի մասով. 2014 թվականին դոլարով արտահայտած մեր բյուջեի եկամուտները կազմել են 2.7 միլիարդ դոլար, իսկ 2015-ին՝ արդեն 2.4 միլիարդ։ Այսինքն՝ բյուջեի եկամուտները 300 միլիոն դոլարով կամ 11%-ով անկում են ապրել։

Հետևություն այս ամենից՝ Հայաստանի պատմության մեջ Հովիկ Աբրահամյանը կմտնի որպես երկրի համար ամենավատ տնտեսական ցուցանիշներ ապահոված վարչապետ, մեկն, ում պաշտոնավարման օրոք Հայաստանում եթե գրանցվել էլ է ինչ-որ աճ, ապա դա եղել է բացառապես պետական պարտքի մասով, երբ Հայաստանն ամիս առ ամիս ռեկորդներ էր սահմանում՝ գերազանցելով ինքն իրեն ու աշխարհի շատ երկրների: Իսկ այս ամենը նշանակում է, որ Աբրահամյանն իր հաջորդին թողնում է խիստ ծանր ժառանգություն, որի բեռի տակից դուրս գալն այնքան էլ հեշտ չի լինելու. տնտեսությունում արմատական փոփոխություններն անխուսափելի են լինելու, փոփոխություններ, որոնք, հնարավոր է, շատերի սրտով չլինեն ու ոտնահարեն ոմանց գրպանային շահերը, չէ՞ որ Աբրահամյանի օրոք Հայաստանում հիմնական չափման միավորը դարձել էր ոմանց գրպանի խորությունն ու պարունակությունը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված