ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները 

Աղվան Վարդանյանը նոր որակի կառավարության և նոր մոտեցումների անհրաժեշտություն է տեսնում

Քաղաքական

զգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պայմանավորում է պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար կառավարության գործունեությանը նոր որակ հաղորդելու անհրաժեշտությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ բոլոր այն խնդիրները, որոնք ծառացել են պետության առջև, ձևակերպված են նոր Սահմանադրությամբ, ՀՀ նախագահի՝ փետրվարի 12-ի ծրագրային ելույթում: «Դրված են խնդիրներ, որոնք ենթադրում են որակական, արմատական փոփոխություններ: Կարծում եմ, որ նպատակը սա է՝ նոր որակ հաղորդել կառավարության գործունեությանը»,-նշեց Վարդանյանը:

Հարցին՝ Հովիկ Աբրահամյանը չէ՞ր կարողանում լուծել առկա խնդիրները, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր ժամանակ իր խնդիրներն է առաջ բերում և այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են նոր մարդիկ, նոր կառավարություն: Պարոն Աբրահամյանը կառավարության ղեկավարումը ստանձնեց բավականին բարդ ժամանակահատվածում: Ես միշտ կողմնակից եմ նրան, որ պարտադիր չէ, անպայման, գնացողի հետևից վատը խոսել: Ես կարծում եմ, որ նա կարողացավ այս երկու տարիների ընթացքում իր հիմնական գործառույթը իրականացնել. համեմատաբար սահուն աշխատեց, երբ կառավարությունը գործում էր դժվարին պայմաններում»:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնում Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հնարավոր նշանակմանը՝ Աղվան Վարդանյանը կարծիք հայտնեց, որ նա եռանդուն, կազմակերպական մեծ կարողություններ և ժամանակակից մտածողություն ունեցող անձնավորություն է: Համոզված եմ, որ նա այս նոր փուլում կկարողանա համախմբված աշխատանքով երկրում դրական սպասումներ առաջացնել: Սա վարչապետի հերթական փոփոխությունն է, սակայն ես կարծում եմ, որ այս փուլում անհրաժեշտ են նոր մոտեցումներ, անհրաժեշտ է նոր որակի կառավարություն: Կան ձևավորված, հստակ դրված խնդիրներ, խաղի կանոններ, և այդ խնդիրները իրագործելու համար, ես կարծում եմ, որ նոր վարչապետը կկարողանա լավ թիմ ձևավորել և աշխատել»,- ասաց նա:

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ ՀՅԴ-ն կպահպանի իր նախարարական պորտֆելները: «Համոզված եմ, որ մեր նախարարները կշարունակեն պաշտոնավարել, որովհետև ես տեսնում եմ, որ մեր երեք նախարարները գիշեր-ցերեկ աշխատում են, խնդիրներ են ձևակերպում և փորձում են լուծումներ գտնել: Ես շատ գոհ եմ բոլորի աշխատանքից»,- ընդգծեց Վարդանյանը:

Խոսելով ազգային համաձայնության կառավարության մասին, որի ձևավորման մասին իր վերջին ելույթում խոսել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Աղվան Վարդանյանը կարծիք հայտնեց, որ ազգային համաձայնության իրական կառավարություն կձևավորվի խորհրդարանական ընտրություններից հետո՝ նոր Սահմանադրության պայմաններում: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ հաջորդ խորհրդարանում որևէ քաղաքական ուժ չի ունենալու բացարձակ մեծամասնություն և այդ ժամանակ իսկապես կարելի կլինի խոսել համաձայնության կառավարության մասին, որտեղ ցանկացած հարց լուծվելու է բանավեճերի և քննարկումների արդյունքում, և որևէ քաղաքական ուժ չի թելադրելու իր կամքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս
Ամենադիտված