Բելմոնդոն պատվավոր «Ոսկե առյուծ» ստացավ Վենետիկի կինոփառատոնում
Հասարակություն
Ֆրանսիացի նշանավոր դերասան Ժան Պոլ Բելմոնդոն համաշխարհային կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար «Ոսկե առյուծ» պատվավոր մրցանակ է ստացել Վենետիկի 73-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Ինչպես ասված է Եվրոպայի հնագույն կինոստուգատեսի պաշտոնական կայքում, մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել Լիդո կղզու Կինոյի պալատում:
«Ոսկե առյուծ» արձանիկը 83-ամյա Բելմոնդոյին է հանձնել ֆրանսիացի դերասանուհի Սոֆի Մարսոն: Իր կարիերայի ընթացքում, որը Բելմոնդոն վերջնականապես ավարտել է անցյալ տարի, նա նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում եւ խաղացել է շուրջ 40 թատերական դերեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ