Ծեծկռտուք «Ռեալի» հանդերձարանում. Վալվերդեն տեղափոխվել է հիվանդանոց Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Մեզ գցում է կրակը»․ «Իրավունք» Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը «Իրավունք». ՔՊ-ն նոր հրահանգ է ստացել Փաշինյանից ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» 

Կարեն Կարապետյանն իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում. Սերժ Սարգսյան

Քաղաքական

Կարեն Կարապետյանն իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտե­սական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրա­տիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Այդ մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ կուսակցության գործադիր մարմինն իր առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտո­նում Կարեն Վիլենի Կարապետ­յանի թեկնածությունն առաջադրելու մասին:

«Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարա­պետյանի ունակու­թյուններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտե­սական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրա­տիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարո­ղա­նա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկա­րողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխո­րոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով:

Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարա­պետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապե­տական կու­սակցությանը նոր ոգի հաղոր­դելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստա­ցել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տա­նելու պատ­րաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստա­հու­թյուն և որ ամե­­նակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրա­կանանալի»,-տեղեկացրին ՀՀԿ մամուլի ծառայությունից, ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահի խոսքով՝ ակնհայտ է, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Ըստ Նախագահի, նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու հա­մագործակցության համար, բայց և՝ հաստա­տակամ իր նպատակներում:

«Օգտագործելով ողջ հայության ներուժը՝ նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխա­նությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշ­խա­վորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիր­քերը տարածաշրջանում:

Նորացված Սահմանադրության հիմքում ընկած է երկրի ողջ ներուժի արդ­յու­նավետ օգտագործումը, հասարակության լայն շերտերի ներգրավ­ման ինստի­տուցիոնալ երաշխիքների ապահովումը բոլոր բնագա­վառներում: Առանց բաց կառավարման, հասարա­կական լայն վստա­հություն ապահովելը անհնարին է, և այդ պատճառով էլ անհնարին է երկրի որակական նոր զարգացումը: Նոր կա­ռա­վարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրա­պարակային գործընթացների արդյունքում տնտե­սական այնպիսի բարե­փոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կ այուն, ազատ մրցակ­ցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտես­վարող սուբյեկտի հնարավո­րություն կտան առանց որևէ բյուրոկրատական խոչընդոտների դրսևորել իր գործարար ներուժը»,- ասել է ՀՀ Նախագահը' ավելացնելով, որ Սահմանադրական բարեփոխումների ոգուն հարիր' նոր կառա­վարու­թյունը, անշուշտ, ունենալու է գործելու, փոփոխելու և զարգացնելու մեծ ազա­տություն, հետևաբար նաև ստանձնելու է մեծ պա­տասխանատվություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կարևորը տեմպն է, արագությունը և արդյունա­վե­տությունը: «Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- նշել է ՀՀ Նախագահը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծեծկռտուք «Ռեալի» հանդերձարանում. Վալվերդեն տեղափոխվել է հիվանդանոց Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ»Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Մեզ գցում է կրակը»․ «Իրավունք»Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ»Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը«Իրավունք». ՔՊ-ն նոր հրահանգ է ստացել ՓաշինյանիցՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ»Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ»Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»Կրեմլը արձագանքել է Լեհաստանի՝ ամենամեծ բանակը ստեղծելու ծրագրերինՌԴ տարածքից մի քանի ԱԹՍ մտել է Լատվիայի օդային տարածքԻսպանիան ցանկանում է արգելափակել ՄՔԴ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցներըԳրեթե բոլոր գերատեսչություններում վերացվեց հանրային ծառայության 65 տարեկանի շեմը․ Արսեն Թորոսյան (տեսանյութ) Չինաստանը դեմ է հանդես է գալիս Նիկոլաս Մադուրոյին ԱՄՆ-ում բռնի պահելունԲրազիլիայի նախագահը ԱՄՆ-ում կբանակցի Թրամփի հետ Վան Ին Թրամփի այցի նախաշեմին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ ՊեսկովՈւկրաինան դարձել է Եվրոպայում «սուպերմանրէների» բազմացման օջախԵՄ-ն կարող է պահանջել իջեցնել զորակոչի տարիքը Կիևին վարկ տրամադրելու համար․ ՊոլյանսկիՀարցումը ցույց է տվել, թե քանի եվրոպացի է ցանկանում ԵՄ-ի անջատումը ԱՄՆ-իցՖելիքսը հուզվեց երջանկությունից… Հարի Քեյնը գնդակ է նվիրել Գոռ Հակոբյանի որդուն (տեսանյութ)Գազայի հատվածում զոհվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդինՎեդիում մանկապղծության գործով ձերբակալված երկրորդ անձին՝ Արթուր Երեմյանին կալանավորեցին 2 ամսով Մայիսի 8-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՉինաստանում նախկին պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 19 միլիոն դոլար կաշառք ստանալու համարԵս ձեր համար Ալեն չեմ․ Սիմոնյանը պատասխանում է Նարեկ ԿարապետյանինԳերմանիայում բացահայտել են Զելենսկու հետ կապված նոր կոռուպցիոն սկանդալի մանրամասներըՏեներիֆեն վախենում է COVID-19 բռնկման վերսկսումից՝ հանտավիրուսի պատճառովՈ՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը․ Կարապետյանն Ալեն Սիմոնյանին ԱՄՆ-ում արձագանքել են Զելենսկու՝ Մոսկվային հարվածելու սպառնալիքինԵվրոպան հրաժարվել է Հունգարիայի համար նախատեսված միջոցները լիովին ապաբլոկավորելՖրանսիայի Պետական ​​խորհուրդը Եվրոպային կոչ է արել հաշվի առնել Ռուսաստանի շահերը ՈւկրաինայումԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները Բժիշկը նշել է՝ օրական քանի միզարձակումն է համարվում նորմալՌուսաստանը մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը հրադադար է հայտարարել Դիետոլոգը բացատրել է՝ ինչու է առավոտյան սուրճից հետո քնկոտություն առաջանումԳրիգորի Լեպսը հրապարակել է 16-ամյա որդու լուսանկարըReuters․ Թրամփի միգրացիոն արշավը Մինեապոլիսում կաթվածահար է արել ծանր հանցագործությունների դեմ պայքարըՌուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Երևանում Զելենսկու արած սպառնալից հայտարարությունների պատճառով Վարչապետը մայիսի 8-ից կգտնվի արձակուրդում Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր․ ՀԾՖ Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել Մասնագետը նշել է՝ որ ֆիզիկական վարժություններն են լավագույնը հեռավար աշխատողների համարBloomberg․ Չինաստանը սպառնում է խլել Եվրոպայի վերջին տեխնոլոգիական առավելություններըNASA-ն մայիսի 12-ին դեպի ՄՏԿ կուղարկի հերթական Dragon տիեզերանավըԱրևմուտքում գնահատել են Մեդվեդևի՝ Եվրոպայի «կենդանական վախի» մասին խոսքերը
Ամենադիտված