Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 

Ի՞նչն էին համաձայնեցրել ազգի հետ

Քաղաքական

Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն։ Այս մասին օրեր առաջ հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Նրա այս հայտարարությանը հետևեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը և այդ պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը։

Ուզում ենք անդրադառնալ Սարգսյանի հայտարարության այն հատվածին, որտեղ նա ասել է՝ ստեղծելու ենք ազգային համաձայնության իշխանություն և կառավարություն։ Դա ինքնին նշանակում է քաղաքական ուժերի միավորում, այդ թվում՝ արմատական ընդդիմության։ Ազգային համաձայնության կառավարությունում պետք է ընդգրկված լինեն, օրինակ, ՀԱԿ-ից, Ժառանգությունից, Քաղաքացիական պայմանագրից և մնացած բոլոր կուսակցություններից, այլապես այն համարել ազգային համաձայնության կառավարություն, սխալ է։ Եվ ինչու չէ, ազգային համաձայնության կառավարություն և իշխանություն ստեղծելու ճանապարհին բոլոր գործողությունները պետք է, այսպես ասած, ազգի հետ համաձայնեցված լինեն, ոչ թե միայն Հանրապետական կուսակցության։ Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի կամ այդ պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման ո՞ր մասն էր համաձայնեցված կամ, օրինակ, ընդդիմադիր տարբեր ուժերի, գործիչների կամ հասարակ ժողովրդի կողմից ընդունելի։

ԼՈՒՐԵՐ.com-ի այս հարցին Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը չկարողացավ պատասխանել։ Իրեն հատուկ ոճով Աշոտյանը շրջանցեց հարցը։ Դե, հասկանալի է, Աշոտյանն էլ է հասկանում, որ ազգային համաձայնության կառավարություն կամ իշխանություն ստեղծելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը լոկ խոսքեր են, ամպագոռգոռ խոսքեր, որոնց բացատրությունը հանրապետականները չունեն։ Եվ միայն մնում է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ոճով «կռուտիտ» անել ու հրաժարվել պատասխանել։

Արմեն Աշոտյանը հրաժարվեց նաև պատասխանել այն հարցին, թե միայն տնտեսական խնդիրնե՞րն էին Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառը, ինչպես պնդում են, թե կային այլ՝ ներիշխանական պայմանավորվածություններ։ Այս հարցն առաջացավ Աշոտյանի այն հայտարարությունից հետո, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությանը հաջողվել է մեղմացնել արտաքին, միջազգային տնտեսական զարգացումների արդյունքում կուտակված ռիսկերը։ Մեջբերում ենք. «Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը հաջողվել է Հայաստանում մեղմացնել արտաքին, միջազգային տնտեսական զարգացումների արդյունքում կուտակված ռիսկերը, արձանագրել տնտեսական զարգացման ցուցանիշներ, որոնք միգուցե մեր ներքին պահանջարկն ու ակնկալիքները չեն բավարարում, սակայն դրական տենդենց են իրենց մեջ կրում և շատ ու շատ երկրների համար գրավիչ ցուցանիշներ կարող էին դիտվել»։

Իսկ ահա Սերժ Սարգսյանը հաստատեց, որ Հովիկ Աբրահամյանը առաջիկա ընտրություններում ակտիվորեն ներգրավված է լինելու։ «Շատ-շատ շնորհակալ եմ, պարոն Աբրահամյան: Ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը միայն ու միայն պայմանավորված է առաջիկա ընտրություններում նրա ներգրավվածությամբ, այլ ոչ թե տնտեսական զարգացման դրական ցուցանիշներ չգրանցելով։ Վարչապետի պաշտոնը համատեղել ընտրական շտաբի պետի պաշտոնի հետ, համաձայնեք, դժվար կլինի։ Այս առումով լավ բնորոշում էր տվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններն, այսպես շարունակվելու դեպքում, համատարած կեղծիքներով է լինելու։ Ամբողջ խախտումների ծավալը վերագրվելու է Հովիկ Աբրահամյանին և իրեն ուղարկելու են ոչ պատվավոր հանգստի։ Ես կարծում եմ՝ սա քաղաքական առումով երևի թե կարող ենք համարել իր կարիերայի ավարտ»։

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրամիությունն առաջարկել է նոր պատժամիջոցներ միգրանտների ապօրինի փոխադրման դեմԲազուկ․ բնական մթերք, որն ամրապնդում է առողջությունըՀայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներումԱրհեստական բանականությունը մեր օրերում․ հնարավորություններ և պատասխանատու կիրառման կարևորությունըՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի հումանիտար ճգնաժամըՉինաստանը և Եվրամիությունը պատրաստվում են բարձր մակարդակի գագաթնաժողովիՄերձավոր Արևելքում լարվածության աճը ազդել է համաշխարհային շուկաների վրաԶամբիայում միջադեպ է տեղի ունեցել ուղղաթիռի հետ, որի մեջ գտնվել է երկրի փոխնախագահըԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելՊաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ինԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարելու համարԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկել են դաշինքի ապագա ռազմավարությունըՉեխիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսել երկու ամսվա ընթացքումՈւժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համար
Ամենադիտված