Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Կարեն Կարապետյանը` լրջագույն սպառնալիքների առաջ…

Քաղաքական

Հայաստանն այլևս նոր վարչապետ ունի, ինչը տեսականորեն նշանակում է, որ առաջիկայում ականատես ենք դառնալու կոնկրետ տեղաշարժերի, փոփոխությունների, որոնք, ինչպես հայտնի է, բավական սպասված են մեր երկրում. Հայատանում փոփոխությունների անհրաժեշտությունը բավական վաղուց է հասունացել: Բայց առաջին հարցը, որ կարող է հնչել՝ սրա հետ կապված, այն է, թե որքանով են իրական լինելու կամ որքանով են արմատական լինելու այն փոփոխությունները, որ կարող է իրականցնել Կարեն Կարապետյանն առաջիկայում: Չնայած դեռևս վաղ է՝ հստակ գնահատականներ տալու կամ հաստատուն կարծիք հնչեցնելու, թե կոնկրետ որոնք են լինելու վարչապետի առաջին քայլերը կամ ինչ խորությամբ, բայց երբ փորձում ես վերլուծել այն իրականությունն ու երկրում վաղուց արմատացած մթնոլորտը, որում Կարապետյանը դե ֆակտո հայտնվել է, ակամա մտավախություն է առաջանում, որ ասնեք նախագահ Սարգսյանի ակնկալիքները Կարեն Կարապետյանից՝ սեղմ ժամկետներում հասնելու զգալի արդյունքների, կարող են և չարդարացվել:

Բանը նրանում է,որ այն հայտնի ճշմարտությունը,թե շատ բաներ կախված են ոչ թե անձերից, այլ՝ այն համակարգից, որում անձերը ստիպված են լինում գործունեություն ծավալել, ցավոք կամ բարեբախաբար, ոչ ոք դեռևս չեղյալ չի համարել: Ասել կուզի՝ քանի դեռ Հայաստանում արմատացած համակարգն արատավոր է, քանի դեռ գործող տրամաբանությունը փողի փիլիսոփայությունն է, Լի Կուան Յուին էլ բռնեն-բերեն Հայաստան ու դարձնեն վարչապետ, վստահաբար, նա ևս չի կարողանալու ազատորեն կյանքի կոչել այն լուսավոր գաղափարները, որոնք Սինգապուրին ճահճից դարձրեցին գերզարգացած ֆինանսական տերություն:

Իսկ այն, որ Կարեն Կարապետյանի շանսերն ի սկզբանե այնքան էլ խոստումնալից չեն, անհերքելի իրողություն է: Մարդն իր նախորդից ժառանգություն է ստացել տառացիորեն պարտքերի մեջ սկած ու քայքայված տնտեսություն (Աբրահամյանի վարչապետության օրոք Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 1 մլրդ դոլարով, աշխարհում ՀՆԱ-ի՝ մեկ շնչին ընկնող ցուցանիշով՝ 3-3,5 հազ. դոլար, հաշվով գոյություն ունեցող յոթ լիգաներից Հայաստանը վերջինում է գտնվում…), որի առողջացման համար Հայատանում չկան կամ չեն գործում ոչ միայն անհարժեշտ գործիքակազմերն, այլև նույնիսկ խելքը գլխին կադրային ռեզերվ մենք չունենք (խոսքն, առաջին հերթին, ՀՀԿ ունեցած կադրային ռեզերվի մասին է, քանի որ դժվար թե Կարապետյանին արտոնեն՝ պաշտոններ վստահել մարդկանց, որոնք ՀՀԿ-ական չեն. դա դեմ կլինի հայաստանյան քաղաքական մշակույթին): Այսինքն՝ կարծել, թե Կարապետյանն ինչ-որ մի հրաշքով ասենք մի քանի ամսում կարող է տնտեսությունն առողջացնել, իրական չէ: Եվ հետո՝ իսկ ո՞վ ասաց, որ նրան տրված իշխանությունը բացարձակ կարող է լինել. պետք չէ մոռանալ, որ ցանկացած կտրուկ քայլ ու համարձակ նախաձեռնություն Հայաստանում կարող է դիտարկվել՝ դրական միայն այն պարագայում, երբ այդ ամենը չի վնասում ՀՀԿ ունեցած բացարձակ իշխանությանը:

Իսկ այն, որ նման մեսիջներ՝ ուղղված Կարապետյանին, արդեն իսկ հնչում են, փաստում է հանրահայտ Վահրամ Բաղդասարյանի՝ սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած մի քանի մտքեր, որոնցից պարզ է դառնում, որ ՀՀԿ-ի գոնե մի հատվածը բավական զգուշավոր վերաբերմունք է որդեգրել նոր վարչապետի նկատմամբ, ու նրա՝ սահմանադրական փոփոխություններից հետո ևս վարչապետ մնալու հարցը դեռևս առկախված է (հասկանալի է, որ լուրջ փոփոխություններ անելու համար Կարապետյանին անհրաժեշտ է լինելու վարչապետի պաշտոնում մնալ նաև սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո): Իսկ սա նշանակում է մեկ բան՝ այս երկրում հարցերը որոշելու է ոչ թե Կարապետյանն, այլ ՀՀԿ վերնախավն՝ անկախ ամեն ինչից: Իսկ թե որոնք են ՀՀԿ վերնախավի դավանած արժեքներն ու սկզբունքները, գիտեն բոլորը. դրանց ձեռքը ողջ ազգն է «կրակն ընկել»:

Ուստի՝ այս ամենից հետևում է, որ Կարապետյանին շնորհած ազատությունը կարող է և խափուսիկ լինել, ու մարդը դառնա պարզ գործիք Բաղրամյան 26-ի ձեռքին' լոկ սաստելու այն անհնազանդներին, որոնք կհամարձակվեն դույզն ինչ ինքնուրույնություն դրսևորել: Իսկ այս ամենն էլ, իր հերթին, նշանակում է,որ խոսել ասենք երկրում մենաշնորհների,ալան-թալանի, համատարած կոռուպցիայի դեմ ռեալ ու շոշափելի պայքարի մասին,գործնականում անիմաստ է: Իհարկե,չի կարելի բացառել կոսմետիկ փոփոխություններն ու տեղաշարժերը համակարգում,բայց կարծել, թե Կարապետյանին թույլ կտան ասենք պայքար մղել Սամվել Ալեքսանյանի կամ «Դերժավայի Արկադիի» դեմ, անուղղելի միամտություն կլիներ.հենց նրանք ու նրանց պեսերն են,որ պետք է առաջիկայում ապահովեն ՀՀԿ վերարտադրությունն ու չեզոքացնեն իշխող կուսակցության մենիշխանությանը սպառնացող բոլոր վտանգները:
«Մեկ ծաղկով գարուն չի գա»…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված