Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Հայաստանի ներկայացուցիչը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. ում թեկնածությունն է ներկայացնելու ՀՀ նախագահը

Վերլուծական

Երևանում մոտ մեկ ամսից` հոկտեմբերի 14-ին, նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գերագույն մարմնի' Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որն անցկացվելու է նախագահների մակարդակով: Այդ նիստի ընթացքում նշանակվելու է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար. 2003 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային փոխարինելու է գալու Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, քանի որ որոշվել է այդ պաշտոնում նշանակումներն այսուհետ կատարել ռոտացիոն սկզբունքով:

Առաջիկա 3 տարիներին այդ կառույցը ղեկավարելու է Հայաստանի ներկայացուցիչը: Երեք տարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչին փոխարինելու է Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ ըստ այբբենական հերթականության, Հայաստանից հետո հաջորդը Բելառուսի անունն է:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ իրեն այդ պաշտոնում փոխարինող Հայաստանի ներկայացուցչի անունը հրապարակվելու է հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ:
«Կոնկրետ ով է լինելու, առայժմ չեմ կարող ասել»,- նշել է Բորդյուժան:

Ըստ որոշ տեղեկությունների, վերոնշյալ փոփոխությունը պետք է տեղի ունենար դեռ այս տարվա փետրվարին, սակայն ինչ-ինչ պատճառով կամ պատճառներով հետաձգվել է:

Ստույգ ասել, թե ՀՀ նախագահը ում թեկնածությունն է ներկայացնելու այդ բարձր ու կարևոր պաշտոնում, այս պահին դժվար է: Ըստ մեր աղբյուրների, վերոնշյալ պաշտոնում հավանական թեկնածուները երկուսն են' ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և կառավարության հրաժարականից հետո արդեն ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը: Որպես այդ պաշտոնի թեկնածու, շրջանառվում է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի անունը, սակայն նրա թեկնածության առաջադրումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քիչ հավանական է համարվում:

Ներկայիս իրավիճակում, երբ ինչպես ԼՂՀ նախագահը, պաշտպանության նախարարը, այնպես էլ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բարձր են գնահատում Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման հնարավորությունը, թերևս գերագնահատման կարիք չունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը: Ամեն ինչից զատ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը, կարծում եմ, լրացուցիչ զսպող գործոն կլինի Ադրբեջանի համար: Չխորանալով այլևայլ հարցերի մեջ` նշեմ միայն, որ Հայաստանի Հանրապետության (ընդգծեմ' ոչ թե ԼՂՀ-ի, այլ ՀՀ-ի, քանի որ ԼՂՀ-ն ՀԱՊԿ անդամ չէ) նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ի ռազմական արձագանքի օպերատիվությունը կարելի է երաշխավորված համարել:

Նկատի ունենանք, որ 2009թ. փետրվարի 4-ին, երբ ՀԱՊԿ նախագահող երկիրը Հայաստանն էր, Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հավանության են արժանացրել Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը, իսկ հետագա տարիներին այդ ուժերն արդեն ստեղծվել են: Դրանց օգտագործումը նախատեսված է կազմակերպության անդամ երկրների կամ նրանցից ցանկացած մեկի նկատմամբ ռազմական ագրեսիան հետ մղելու, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, տրանսազգային կազմակերպված հանցավորության, նարկոթրաֆիքի դեմ պայքարում հատուկ գործողություններ անցկացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու համար:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ»:

Իհարկե, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում վերոնշյալի առումով, բացի Ռուսաստանից, դժվար է վստահություն ունենալ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների նկատմամբ, հատկապես Ղազախստանի, հետևաբար մենք մեր հույսը պետք է առաջինը մեր Աստծո ու մեր վրա դնենք, բայց միաժամանակ նաև չթերագնահատենք կամ չանտեսենք ՀԱՊԿ դերը, նշանակությունը և հնարավորությունները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանն է անդրադարձել նաև ռուսական լրատվական գործակալություններից «Regnum»-ը: Ըստ վերջինիս հրապարակման, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման վերաբերյալ Բորդյուժայի հայտարարությունը կարևոր է հետևյալ հանգամանքի բերումով. ՀԱՊԿ-ն գլխավորելու է մի երկիր, որը մեծ ցնցում ապրեց ապրիլին, երբ ընդհարում տեղի ունեցավ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև, որը կարող էր տեղափոխվել նաև Հայաստանի տարածք, կամ էլ, որի շրջանակներում, ՀՀ Զինված ուժերը կարող էին ներգրավվել հակամարտության մեջ: ՀԱՊԿ-ի համար գերիշխող սկզբունք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված