Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» 

Այդ ինչի՞ մասին էր խոսում իր ելույթի պահին դեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը

Վերլուծական

Սեպտեմբերի 8-ին կառավարության նիստում հրաժարականի իր ելույթում այդ պահին դեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց նաև կատարած աշխատանքի, ձեռք բերած արդյունքների մասին:

«Իսկ աշխատանքներ իրապես կատարված են»,- ասաց նա ու մի քանի բառից հայտարարեց, որ բաց ճակատով խոսելու է կառավարության իրենց համատեղ աշխատանքով ձեռք բերած արդյունքների մասին:

Իհարկե, չունեմ միտում և բոլորովին հակված չեմ սևացնել արդեն նախկին վարչապետի ու նրա գլխավորած կառավարության կատարած աշխատանքը, գրել և ընթերցողներին փորձել հավատացնել, թե նրանք ընդհանրապես ոչինչ չեն արել՝ պետության փողերը մսխելուց բացի: Դա չափազանց անլուրջ կլիներ, ողջախոհության շրջանակից դուրս: Կան փաստեր և այդ փաստերի հետ պետք է հաշվի նստել…

Սակայն, կան նաև այլ փաստեր, որոնց հետ իր ելույթից առաջ պետք է հաշվի նստեր պարոն Աբրահամյանը:
«Վերականգնվել և էապես արագացել են Իրանի և Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիան խորացնող, արտահանման մեծ ներուժ ապահովող բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը»,- ասաց Հ. Աբրահամյանը:

Իրանի հետ տարածաշրջանային ինտեգրացիան խորացնող, արտահանման մեծ ներուժ ապահովող ենթակառուցվածքային ծրագրերից ամենակարևորը, ամենագլխավորը Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումն է, որի առումով եթե տեսական հարթությունում գտնվող որոշ ուսումնասիրություններ, փաստաթղթեր մի կողմ թողնենք, գործնականում ոչինչ արված չէ:

Ավելին. ՀՀ կառավարությունը նշված երկաթգծի հայաստանյան մասի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման համար կարծես թե արդեն ուշացել է. ս. թ. օգոստոսի 7-ին Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ստորագրած փաստաթղթով Ադրբեջանի և Իրանի նախագահներն իրենց մտադրությունն են արձանագրել երկու պետությունների միջև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացման բնագավառում համագործակցության մասին: Խոսքը Ռեշտ (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղու կառուցման մասին է, և եթե Ադրբեջանին հաջողվեց մեզանից առաջ անցնել, ապա դրանից հետո Իրան-Հայաստան երկաթուղին դժվար թե ընդհանրապես կառուցվի:

«Մեծածավալ աշխատանք է կատարվել Երևանում որոշ կառուցապատողների ձախողման արդյունքում երկարատև ժամանակ կեցավայր չունեցող քաղաքացիների իրավունքների վերականգնման և աջակցության համար…»,- ասաց վարչապետը:
Այո, մարդկանց տները քանդել են, բնակարաններ խոստացել նոր կառուցվող շենքերում, որոնց շինարարությունը դանդաղում է, այս ընթացքում, որպեսզի իրենց բնակարաններից զրկված մարդիկ փողոցում չմնան, կառուցապատողները խոստացել են վճարել նրանց վարձակալած բնակարանների վարձը: Բայց ի՞նչ է՝ պարոն Աբրահամյանը չգիտի՞, թե նրանցից ոմանք ինչպես են տալիս այդ վարձը, ուշացնելով, զզվեցնելով, կիսատ-պռատ…

«Մետաղի գների աննախադեպ անկման պայմաններում կառավարության գործուն աջակցությամբ էապես աճել է հանքարդյունաբերության թողարկումը, սկսել է աշխատել բազմաթիվ աշխատատեղեր ապահովող Ամուլսարի հանքավայրը»,- ասաց վարչապետը:

Բայց ի՞նչ է՝ սա պարծենալո՞ւ բան է… Իհարկե, եթե չասեմ հանցագործություն, ամաչելու բան է, խայտառակություն: Կառավարությունն ինչ-որ մի խումբ արտոնյալների և արևմտյան ընկերությունների հնարավորություն է տվել մեր պետությանը չնչին գումարներ վճարելով (իբր դա քիչ է, դեռ մի բան էլ գործուն աջակցել է), գնալով ավելի ագահաբար շահագործել Հայաստանի ընդերքը, հարստանալ համաժողովրդական հարստության, նաև մեր ապագա սերունդների հարստության օրինականացված ու յուրօրինակ թալանի հաշվին: Այս առումով հանքերը շահագործողների, Հ. Աբրահամյանի և կառավարության որոշ չինովնիկների շահերը կտրուկ տարբերվում են հայ ժողովրդի շահերից: Իսկ Ջերմուկ առողջարանային քաղաքի մոտ էկոլոգիական (և ոչ միայն…) լուրջ վտանգների հետ կապված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն իբրև ձեռքբերում ներկայացնելն ուղղակի անհեթեթ է, անտեղյակության կամ, ինչն ավելի հավանական է, ցինիզմի արտահայտություն:

«Հայաստանի տնտեսությունում իրականացավ մեր պատմության խոշորագույն ամերիկյան ներդրումը. Որոտանի կասկադում ներդրվեց 180 մլն ԱՄՆ դոլար, որը կապահովի համալիրի վերազինումն ու հուսալի շահագործումը»,- ասաց վարչապետը:
Սրանով պարծենալը նույնպես ցինիզմի արտահայտություն է և խայտառակություն: Ո՞վ է տեսել մարդ իր ածան հավը վաճառի օտարին ու դեռ գլուխ գովի: Տվյալ դեպքում Որոտանի կասկադը Հայաստանի էներգետիկ համակարգում ամանաէժան էլեկտրաէներգիա արտադրող և ռազմավարական նշանակության ձեռնարկությունն էր, որն իր իրական գնից ցածր գնով (սա իմ կարծիքն է, նկատի ունեմ գործարքի պաշտոնապես արտահայտված գինը) վաճառվեց ամերիկյան ընկերությանը: Համալիրի վերազինման ու հուսալի շահագործման համար 180 մլն դոլարի ներդրման անհրաժեշտություն չկար, այդ անհրաժեշտությունն ուռճացված է, կասկադը մինչ այդ էլ նորմալ գործում էր, 180 մլն դոլարի ներդրման անհրաժեշտությունը կարելի է հիմնավորել միայն ուռճացված ծախսերի պարագայում:

«Չնայած 2015 թ. արձանագրված էական արտաքին տնտեսական շոկին՝ տնտեսությունը գրանցեց տարածաշրջանում տիրապետող բացասական միտումներին հակադրվող 3 տոկոս տնտեսական աճ,- իր ելույթում ասաց վարչապետը:- 2015 թ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Արդյունքում, անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թ. հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցեց 4.8 տոկոս աճ»:

Հովիկ Աբրահամյանը դժվար թե տեղյակ չլիներ, որ տարեկան 3 տոկոս տնտեսական աճը մեզ բավարար չէ, անբավարար է անգամ՝ 4.8 տոկոսը, եթե, իհարկե, համարենք, որ աճի այդ կիսամյակային ցուցանիշը, շնորհիվ նոր վարչապետի, հնարավոր կլինի պահպանել ողջ տարվա համար: Նա պետք է որ հիշեր ավելի վաղ հանրապետության նախագահի պահանջածը՝ տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: Բայց մի պահ համարենք, որ այդ 3 տոկոսն էլ է բավարար, ու մի պարզ հարց տանք՝ իսկ հանրապետության բնակչության գերակշիռ մեծամասնությունը, շարքային քաղաքացիներն իրենց կենսամակարդակում զգացե՞լ են 2015թ. 3 տոկոս և 2016թ. հունվար-հունիսի 4.8 տոկոս տնտեսական աճի արդյունքը… Հակառակը' այս ընթացքում բնակչության կենսամակարդակը ապրանքների գների և ծառայությունների վճարների աճի հետևանքով մի բան էլ վատացել է:

Ավելին. 4.8 տոկոս տնտեսական աճը որպես ձեռքբերում ներկայացնելիս, վարչապետը հավանաբար մոռացել էր դրանից մոտ 1 ամիս առաջ, ՀՀ կառավարության օգոստոսի 4-ի նիստում նախորդ տարվա 1-ին կիսամյակի նկատմամբ 2016թ. հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.8 տոկոս աճի վերաբերյալ իր կատարած խոստովանությունը:

«Ցավոք, վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ,- ասել էր այն ժամանակ հրաժարականի հովերով հավանաբար դեռ չտարված Հովիկ Աբրահամյանը,- Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում»:

«Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ: Սա նշանակում է, որ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք որակապես նոր՝ արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»:

Ներքին սպառումը կրճատվել է, որովհետև նաև կառավարության վայ ղեկավարման հետևանքով ՀՀ բազմահազար քաղաքացիներ ստիպված են եղել արտագաղթել, երկրի բնակչությունը գնալով և աղետալիորեն նվազում է: Ինչ վերաբերում է հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովված արտաքին առևտրի ծավալների աճին, ապա այս առումով ևս հպարտանալու կամ ուրախանալու բան գրեթե չկա: Բավական է ընդամենը հարցնել, թե այդ ընթացքում ինչի՞ հաշվին է ապահովվել ՀՀ արտաքին առևտրի աճը' արդյունաբերական պատրաստի արտադրանքի՞, թե հիմնականում գունավոր ու թանկարժեք մետաղների հանքաքարերի, խտանյութերի արտահանման… Կամ՝ հանրապետության քաղաքային բնակչությունը, որը ՀՀ բնակչության գերակշիռ մասն է կազմում, ի՞նչ է շահել գյուղատնտեսական արտադրանքների արտահանումից: Հակառակը՝ հանրապետությունից հազարավոր տոննաների պտուղ-բանջարեղենի արտահանման և այստեղ այդ ապրանքների գների բարձրացման հետևանքով դեռ մի բան էլ տուժել է:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Ամենադիտված