Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին 

Երանի այն Հայաստանի բնակիչներին, որի վարչապետն այդ պաշտոնում իր աշխատանքը կընկալի որպես խաչելություն

Վերլուծական

Ազգային ժողովում երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը նրանը չի եղել, այլ Հանրապետական կուսակցությանը, և որ «Հովիկ Աբրահամյանի կառավարության բոլոր թերացումների և առավելությունների, բացթողումների և ձեռքբերումների պատասխանատուն ՀՀԿ-ն է»: Նա նաև շեշտել է, որ իրենք, 1999-ից սկսած, և՛ բացասականի, և՛ դրականի տերն են:

Իհարկե, հենց այդպես էլ կա, Շարմազանովը շատ ճիշտ բան է ասել, միայն թե անհասկանալի է՝ կառավարության բացթողումների համար ՀՀԿ-ն ինչպե՞ս է պատասխանատու, սոսկ բառերո՞վ, մերկապարանոց հայտարարություններո՞վ (քիչ խելք կամ խորամանկություն ունեցող ցանկացած մեկը կարող է բառերով պատասխանատու հանդես գալ), թե նաև գործով, և եթե նաև գործով, ապա, օրինակ, Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության ժամանակ որոշակի ինչպե՞ս է արտահայտվել ՀՀԿ-ի այդ պատասխանատվությունը, որ մեր հասարակության շատուշատ անդամներ դա ինչ-որ չեն զգացել…

Դե, եթե ՀՀԿ-ն պատասխանատու է, թող, ուրեմն, պատասխան տա այն ահավոր և աղետալի արտագաղթի համար, որն եղավ անցած տարիների ընթացքում ու շարունակվում է, տեսնեմ ինչպե՞ս է պատասխան տալու: Սփյուռքի մեր հայրենակիցների զանգվածային ներգաղթը կազմակերպելու (ինչպես խորհրդային տարիներին էր), ժողովրդագրական առկա հիմնախնդիրները լուծելու և Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու փոխարեն, մենք ունենք ՀՀ բնակիչների զանգվածային արտագաղթ:

Քանի՞ հայ և հայկական ընտանիք եկավ Իրաքից և, հատկապես, Սիրիայից այստեղ, բայց Հայաստանի Հանրապետությունում մնալու փոխարեն, գնացին այստեղից: Եթե լավ կառավարություն և երկրի լավ կառավարում ունենայինք, կգնայի՞ն… Պատկերացնո՞ւմ եք՝ նույնիսկ այնպիսի դեպք է եղել, որ Սիրիայից ՀՀ եկած հայը՝ Հագոպ Դերսեսեսյանը, չցանկանալով այստեղ մնալ, փորձել է նույնիսկ հանցանք կատարելու գնով (կեղծ անձնագիր ձեռք բերելով) ՀՀ-ից մեկնել Իրան:

Ահա վերը նշվածը և, ընդհանրապես, Հայաստանից մեր հայրենակիցների զանգվածային արտագաղթն է ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունների գործունեության ամենաիրական գնահատականը: Հետևաբար նախորդ կառավարության գործունեության բացասական կողմը սոսկ «թերացում» և բացթողում բառերով արտահայտելը չափազանց մեղմ է ստացվում, հետևաբար և իրականությունն ամբողջովին չարտահայտող և ոչ օբյեկտիվ գնահատում:

Կամ' ի՞նչ է նշանակում վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականի կապակցությամբ Շարմազանովի երեկվա ասածը, որ եթե կա պետական շահ, չպետք է վերմակը գցես միայն քո վրա, այլ պետք է մտածես ապագայի մասին: Ապրիլյան պատերազմից և ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո՞ էլ իշխանության մտածելակերպում ոչինչ չի փոխվել… Հիմա՞ էլ վարչապետի պաշտոնն ընկալվում է իբրև վերմակը սեփական անձի վրա գցելու հնարավորություն:

Ախր ով ով, գոնե Շարմազանովը, որը վարկաբեկված չէ վերմակն իր վրա գցելով, որքան տեղյակ եմ, համեստ կամ գոնե այլոց համեմատ, համեստ կյանքով է ապրում, դա չպետք է ասեր: Պետք է գիտակցեր, որ եթե ուզում ենք նորմալ պետություն ունենալ, ավելի ճիշտ, չզրկվել պետությունից, ապա իրենք, որպես իշխանություն, պետք է այնպիսի պայմաններ ստեղծեն, որ իշխանության գոնե ղեկավար կազմում իշխանության ընձեռած հնարավորությունները չընկալվեն որպես վերմակ, և վերմակը սեփական անձի վրա գցելու մտայնությունը վերանա:

Երանի այն Հայաստանի բնակիչներին, որի վարչապետը չի լինի մեկը, որը «մանկուց» սիրել է այդ պաշտոնը, ձգտել դրան և ամեն կերպ պայքարել այդ պաշտոնին հասնելու համար՝ այն ընկալելով որպես իր և իր մերձավորների համար վերմակ, իշխանության համակարգում նման բարձր պաշտոնի ընձեռած հնարավորությունների աղբյուր:

Երանի այն Հայաստանի բնակիչներին, որի վարչապետը կլինի մեկը, որին խնդրելով, համոզելով, գրեթե զոռով բերած, նշանակած կլինեն այդ պաշտոնին, և որը վարչապետի պաշտոնը կընկալի իբրև մի խաչ, և այդ պաշտոնում իր աշխատանքը՝ որպես խաչելություն հանուն իր ազգի և պետության: Ուզում եմ հավատալ, որ Կարեն Կարապետյանը հենց այն մարդն է, որն իրեն երկար խնդրելու, համոզելու փորձերից հետո մեծ դժվարությամբ է տվել ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատելու իր համաձայնությունը, միանգամից չի ասել «այո» և միանգամից չի նետվել այդ պաշտոնին' այն ընկալելով որպես վերմակ: Չգիտեմ, ուզում եմ հավատալ, մնացյալը ցույց կտա ժամանակը…

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար)
Ամենադիտված