Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» 

Հովիկ Աբրահամյանը խայտառակեց Հանրապետական կուսակցությունը. թվեր ու փաստեր

Վերլուծական

Սեպտեմբերի 8-ին դեռ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի իր ելույթում մի տեղեկություն հրապարակեց, որը զարմանալիորեն ուշադրության չարժանացավ:

«Բյուջետային ոլորտում, չնայած սաստկացող ֆիսկալ ճնշումներին, 2014 թվականից տարեկան շուրջ 40 մլրդ դրամով ավելացվեցին աշխատավարձերը…»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ի՞նչ… Շուրջ 40 մլրդ դրամո՞վ, այն էլ՝ 2014 թվականից սկսած ու տարեկան… Սա կամ բացահայտ սուտ է, կամ էլ եթե բյուջետային ոլորտում իսկապես 2014 թվականից տարեկան շուրջ 40 մլրդ դրամով ավելացվել են աշխատավարձերը, ապա ավելացվել են հենց իր' Հովիկ Աբրահամյանի, նախարարների և կառավարության մյուս անդամների, դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձերը, բայց ոչ, օրինակ, ուսուցիչների, բուժքույրերի…

Հայաստանում բյուջետային ոլորտի աշխատողների թվաքանակը պարզելու համար նախ այցելեցի ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայք: Այստեղի տարբեր բաժիններում, տարեգրքերում, հրապարակումներում իմ երկարատև որոնումները որևէ արդյունք չտվեցին: Ի զարմանս ինձ, պարզեցի, որ այդ կարևոր տեղեկությունը որևէ տեղ հրապարակված չէ: Զանգահարեցի հիշյալ ծառայության համապատասխան աշխատակիցներին: Ի վերջո, աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը հաստատեց, որ իրենք այդ տեղեկությունն իրոք չեն հրապարակել և չեն էլ կարող հայտնել ԶԼՄ-ներին, քանի որ կան տեղեկություններ, որոնք միայն ներքին օգտագործման համար են: Այս կապակցությամբ նրա բացատրությունն, իհարկե, անհամոզիչ էր, քանի որ բյուջետային ոլորտում ընդգրկված աշխատողների թվաքանակը պետական, ռազմական կամ բանկային գաղտնիք չէ, և եթե դա գաղտնի է համարվում, ընդհանրապես անհասկանալի է, թե տվյալ տեղեկության հրապարակումից մեր պետությունը կամ հասարակությունն ինչու և ինչպես կարող են տուժել: Ինչևէ, սա այլ թեմա է… Այնուամենայնիվ, հիշյալ բաժնի պետից հաջողվեց պարզել մեկ այլ տեղեկություն' պետական ոլորտում ընդգրկված աշխատողների թվաքանակը:

Ըստ Լուսինե Քալանթարյանի, ՀՀ բյուջետային ոլորտի աշխատողների թվաքանակը պետական ոլորտի աշխատողների թվաքանակից տեսականորեն կարող է պակաս կամ հավասար լինել, բայց փաստացի փոքր է: Ուրեմն, հիշյալ բաժնի պետի տեղեկացմամբ, 2014թ. Հայաստանի Հանրապետությունում պետական ոլորտում ընդգրկված աշխատողների թվաքանակը եղել է 250 400, իսկ 2015թ.՝ 2015- 260 300 մարդ: Շատ լավ, սա արդեն լիովին բավարար էր այն հետազոտության համար, որը մտադիր էի իրականացնել: Սա նշանակում է, որ հանրապետության բյուջետային ոլորտի աշխատողների թվաքանակը 2014 և 2015թթ. վերը նշված թվերից պակաս է եղել: Հիմա մի փոքրիկ թվաբանական հաշվարկ կատարենք…

2014 թվականից բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերը տարեկան շուրջ 40 մլրդ դրամով բարձրացնելու պարագայում, եթե պահպանվեր սոցիալական արդարության սկզբունքը, երեք տարում (2014-2016թթ.) նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձը պետք է արդեն մոտ 480 000 դրամով բարձրացած լիներ:

Ինչպես հայտնի է, բյուջետային ոլորտի ամենամեծաքանակ աշխատողները կամ ամենամեծաքանակներից մեկը ուսուցիչներն են: Զանգահարեցի Երևանի Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Լարիսա Մկրտչյանին, ներկայացա, հարցրեցի, թե այս տարվա, ինչպես նաև 2015 կամ 2014 թվականների ընթացքում ուսուցիչների աշխատավարձի բարձրացում կատարվե՞լ է: Տնօրենը հայտնեց, որ այս տարի աշխատավարձերի բարձրացում չի եղել, իսկ 2015 և 2014 թվականների վերաբերյալ չի հիշում:

Զրուցեցի նաև Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսմասվար տիկին Մանասյանի հետ, տվեցի նույն հարցերը, վերջինս հայտնեց, որ 2014 թվականից աշխատավարձերի բարձրացում չի եղել, իսկ վերջին անգամ աշխատավարձերի բարձրացումը, պահումը չհաշված, փաստացի կատարվել է ընդամենը 5000 դրամով: Զանգահարեցի նաև մայրաքաղաքի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի հաշվապահին: Անահիտ Գաբրիելյան անուն ազգանունով ներկայացած տիկնոջը նույն հարցերը տվեցի: Պատասխանեց, որ դպրոցի ֆինանսավորումը բյուջետային է, այս տարի աշխատավարձերի որևէ բարձրացում չի եղել, 2014 և 2015 թվականների հուլիսին 10 000-ական դրամով բարձրացվել է միայն տեխնիկական աշխատողների աշխատավարձը: Ըստ զրուցակցիս, նույնն է նաև բյուջետային ոլորտի մյուս դպրոցներում: Այսինքն' 2014-2016թթ. ընթացքում ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում ընդհանրապես չի կատարվել:

Ինձ հետաքրքրեց նաև, թե բյուջետային ոլորտի բուժհաստատություններում աշխատող բուժքույրերի, բժիշկների աշխատավարձերի բարձրացում եղե՞լ է 2014 թվականից սկսած, և եթե այո, ի՞նչ չափով: Հայտնի է, որ նրանք նույնպես մեծ թիվ են կազմում բյուջետային ոլորտի աշխատողների ընդհանուր թվաքանակում: Զանգահարեցի բյուջետային ֆինանսավորում ունեցող Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանին: Վերջինս ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալու համար խորհուրդ տվեց դիմել իրենց հաշվապահին: Ահա հաշվապահի հայտնած տեղեկությունները.

Բուժքույրերի աշխատավարձը մեկ բնակչի սպասարկման հաշվով 2013թ. եղել է 33.47 դրամ, հաջորդ տարի՝ 2014թ., այն բարձրացվել է 4.03 դրամով ու հասցվել 37.5 դրամի, իսկ 2015 և 2016թթ. բուժքույրերի աշխատավարձերի որևէ բարձրացում չի կատարվել:

Յուրաքանչյուր բուժքույր սպասարկում է միջինում մոտ 2000 բնակչի, ինչը նշանակում է, որ 2014-2016թթ. ընթացքում բյուջետային ոլորտից ստացվող նրանց աշխատավարձերի բարձրացումը կազմել է միջինում ընդամենը 8600 դրամ: Ո՞ւր մնաց 480 000 դրամը, ուր մնաց' 8600 դրամը…

Բժիշկների աշխատավարձը, ըստ մեր զրուցակցի, նրանց կողմից սպասարկված մեկ բնակչի հաշվով, 2013թ. հուլիսի 1-ի 51 դրամի համեմատ, 2014թ. հուլիսի 1-ից բարձրացվել է 32.25 դրամով ու հասցվել 83.25 դրամի, իսկ դրանից հետո աշխատավարձերի որևէ բարձրացում չի կատարվել: Յուրաքանչյուր բժիշկ նույնպես սպասարկում է միջինում մոտ 2000 բնակչի: Այս դեպքում էլ ստացվում է, որ բյուջետային ոլորտից ֆինանսավորվող բժիշկների աշխատավարձը երեք տարվա՝ 2014-2016թթ. ընթացքում, բարձրացվել է միջինում ընդամենը 65 000 դրամով: Դե հիմա սա համեմատեք Հովիկ Աբրահամյանի հրապարակած թվից (2014թ. սկսած, տարեկան շուրջ 40 մլրդ դրամի չափով) բխող բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերի միջինում ստացվող բարձրացման' 480 000 դրամի հետ: Ո՞ւմ աշխատավարձերն են հսկայական չափերով բարձրացրել Հովիկ Աբրահամյանը և կամ նրա ղեկավարած կառավարությունը (եթե, իհարկե, տարեկան 40 մլրդ դրամով բարձրացնելու վերաբերյալ նրա հրապարակած տեղեկությունն ընդհանրապես սուտ չէ), եթե վերոնշյալ ժամանակահատվածում ուսուցիչների աշխատավարձն ընդհանրապես չի բարձրացել, բուժքույրերի աշխատավարձը բարձրացել է չնչին չափով, իսկ բժիշկների աշխատավարձը միջինում ընդամենը՝ 65 000 դրամով:

Պատկերացնո՞ւմ եք, թե Հ. Աբրահամյանի կողմից իբրև իր ղեկավարած կառավարության ձեռքբերում ներկայացվող վերոնշյալ տեղեկությունը լսելով, ուսուցիչները, բուժքույրերն ու բժիշկներն իրենց մտքում ու բարձրաձայն ինչ ասացին նրա, նրա գլխավորած կառավարության ու Հանրապետական կուսակցության հասցեին:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»
Ամենադիտված