Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» 

Ինչ է տվել նախագահը նորանշանակ վարչապետին` ըստ Գառնիկ Իսագուլյանի

Հարցազրույցներ

Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:

- Ձեր կարծիքով, ի՞նչ նախադրյալներ պատճառ հանդիսացան Հայաստանի Հանրապետության վարչապետի ու կառավարության հրաժարականի համար:

- Կարծում եմ, ամեն ինչ սկսվեց, նախ, մեզ համար բավականին ծանր երևույթով՝ ապրիլյան պատերազմով, որը որոշակի թերացումների բացահայտման սկզբնաղբյուր հանդիսացավ: Այս պարագայում պետք է մեղադրել ոչ միայն կոնկրետ կառույցի՝ պաշտպանության նախարարությանը, որը, բնականաբար, իր թերացումների չափաբաժինն ունի, այլ նաև ամբողջ կառավարությանը, որովհետև մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանունակությունը ոչ միայն պաշտպանության նախարարության խնդիրն է, այլ նաև այլ նախարարությունների, պետական ինստիտուտների, ամբողջ պետական համակարգի: Փաստորեն ապրիլյան առաջին օրերին տեղի ունեցածը բացահայտեց այդ բոլոր բացթողումները:

Երկրորդ կարևորագույն ազդակը, որ եղավ, հուլիսին ոստիկանության պետական պահպանության ծառայության գնդի տարածքի ու շինությունների գրավումն էր զինված խմբի կողմից, որը նույնպես բացահայտեց բավական լուրջ բացթողումներ տարբեր համակարգերում: Ուղղակի պետք է մատնանշել, որ այդ օրերին հատկապես հանրապետության նախագահի գլխավորությամբ ձևավորվեց օպերատիվ աշխատանքները կարգավորող «շտաբ», որն իր աշխատանքի ոճով և իր, կարելի է ասել, աշխարհում նման երևույթների պարագայում աննախադեպ նորամուծությունների շնորհիվ, կարողացավ առաջացած հիմնախնդիրը ոչ միայն հանգուցալուծել, այլև հանգուցալուծել մի տարբերակով, որը նույնպես իր նախադեպը չունի: Այսինքն' ամեն ինչ արվեց, որպեսզի հիշյալ գնդի տարածքն ու շինությունները գրաված զինված խմբի որևէ անդամ չզոհվի: Ցավոք, այդ գործողությունները կատարվեցին ոստիկանության երեք աշխատակիցների կյանքի գնով:

Նշածս երկու իրադարձությունները վեր հանեցին բավական լուրջ բացթողումներ, և նախագահը իր հայտնի ելույթում երբ ասաց, որ արդեն իսկ պետք է գնալ ազգային համաձայնության կառավարության ձևավորման, դա, կարծում եմ, սկիզբն էր այն ամենի, ինչ այսօր արդեն իսկ տեղի է ունենում: Նախագահը միաժամանակ հայտարարեց, որ այդ փոփոխությունները որևէ պետական համակարգի, ինստիտուտի չեն շրջանցելու, սկսած՝ նախագահի աշխատակազմից, մինչ ամենափոքր օղակները: Այս առումով առաջին ծիծեռնակը վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա ղեկավարած կառավարության հրաժարականն էր, կառավարության ղեկավարի փոխարեն, նոր վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը:

- Սա վարչապետի և կառավարության հերթական փոփոխությունը չէ՞, չէ՞ որ մինչ այժմ էլ կառավարության ղեկավարներ ու կառավարություններ են փոխվել Հայաստանում, սակայն դրանից դրական առումով բան չի փոխվել կամ, որոշ ժամանակահատվածներում, քիչ բան է փոխվել:

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող համակարգը, որը կար մինչև Կարեն Կարապետյանի նշանակումը, ըստ էության, իր բացթողումներն ի ցույց դրեց, երևացին դրանք, և եթե նայում ենք, թե մինչև այդ ինչպես են տեղի ունեցել փոփոխությունները, մեզ համար ակնհայտ է դառնում, որ բոլոր փոփոխությունները եղել են այդ համակարգի ներսում տեղափոխությունների տեսքով:

Այսինքն՝ մեկ պաշտոնյային ինչ-որ պաշտոնում փոխարինել է մեկ այլ պաշտոնյա մեկ ուրիշ բնագավառից, փոփոխությունները կրել են տեղափոխությունների տեսք, ու որևէ ձևով չի բացատրվել, թե տվյալ մարդն իր պաշտոնում ինչո՞ւմ է թերացել, որ նրան ազատում են, կամ այն մյուս պաշտոնյան իր պաշտոնում ինչ դրական աճ է ապահովել, կամ ի՞նչ հիմքեր, նախադրյալներ կան, որ նրան նախորդ պաշտոնից տեղափոխում են այս նոր պաշտոնին:

Հիմա, որպեսզի կարողանա այս համակարգն աշխատել, պետք է անպայման դրսից նոր արյուն ներարկվի համակարգ, այսինքն՝ նոր մարդիկ լինեն: Մարդիկ, որոնք այս համակարգի հետ որևէ առնչություն չունեն, ոչ քավոր- սանիկական, ոչ բիզնես, տնտեսական կապեր, որովհետև այս համակարգի ներսում եղած, ըստ էության, բոլորն ինչ-որ ձևով միմյանց հետ փոխկապակցված են: Այդ փոխկապակցվածությունը թույլ չէր տալիս, որ նրանք ոչ միայն նորմալ աշխատեին իրենց պաշտոնում, այլ նաև պաշտոն զբաղեցնող մյուսների համար հանդիսանային որպես վերահսկողներ, որովհետև փոխադարձ որոշակի գործառույթների պարագայում, բնականաբար, երևում էր պետական մյուս ինստիտուտի, կառույցի բացթողումները, բայց քանի որ նրանք իրար հետ փոխկապակցված էին ինչ-որ խնդիրներով, այդ բացահայտումները չէին արվում:

- Ինչո՞ւ չփոխել ամբողջ համակարգը միաժամանակ, ամբողջությամբ:

- Սա բավականին լուրջ ռիսկ է իր մեջ պարունակում՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մնացել է ընդամենը 7-8 ամիս և թափավազքի ժամկետը շատ կարճ է: Այսինքն՝ ամբողջ համակարգի հիմնարար փոփոխության գնալը կարող էր ունենալ այնպիսի հետևանքներ, որոնք թույլ չտային, որ իշխող քաղաքական ուժը կամ այսօրվա իշխանությունները կարողանային գալիք ընտրություններում արձանագրել լուրջ հաջողություն:

Հիմա եթե պահպանվի համակարգի որոշ մասը, հատկապես այն մարդկանցով, ովքեր արհեստավարժ են, ովքեր գոնե անցած ժամանակաընթացքում այն բնագավառներում, որոնք վստահվել են իրենց, բացասական արդյունք չեն գրանցել, և համակարգ բերվեն, հատկապես կարևորագույն պաշտոններում, մարդիկ, ովքեր այս համակարգից դուրս են, արհեստավարժ են, և ամենակարևորը՝ հայրենասեր են և իրենց անձնական շահը ստորադասում են պետական ու ազգային շահերին, կարծում եմ, դրական առումով պետք է իրավիճակ փոխվի: Դրսից այդ մարդկանց գալը զսպաշապիկ կդառնա համակարգում մնացող նախկինների համար, և նաև' խթան, որպեսզի նրանք նույնպես շատ զգաստ իրենց պահեն և գիտակցեն, որ ցանկացած վրիպում այլևս անտեսանելի չի մնա և իրենք շատ արագ կարող է կորցնեն իրենց զբաղեցրած պաշտոնները: Այսինքն' համակարգը պետք է նորացվի ինչ-որ մասով, և այդ նորացված մարդիկ պետք է հանդիսանան այն խթանը, որը ստիպելու է գործող համակարգին աշխատել ավելի լավ կամ լավ, և միայն դրական հաշվեկշիռ լինի:

Եթե նոր կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարողանա այս խնդիրը լուծել, նշանակում է՝ գալիք ընտրություններում նրանք կարող են արձանագրել լուրջ հաջողություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ իրականության մեջ մեր ժողովուրդը, անկախ մինչև ինչ-որ պահ եղած բոլոր բացասական խնդիրներից, իրողություններից, եթե տեսնում է դրական զարգացում, շատ արագ հին թերացումները մոռանում է: Կա այս երևույթը, սա և լավ հատկություն է, և վատ հատկություն է, բայց այս հատկությունը, հատկանիշը հատուկ է հայ ժողովրդին: Ուրեմն եթե նոր կառավարությունը կարողանա ինչ-որ պահից սկսած, արձանագրել դրական փոփոխություններ սոցիալական, տնտեսական, արտաքին քաղաքական, ներքաղաքական խնդիրներում և հասարակության անդամներից, մեր ժողովրդից ամեն մեկը տեսնի այդ փոփոխությունները (այսինքն՝ դրանք պետք է լինեն տեսանելի), նշանակում է ներկայիս իշխանությունները դրանով հնարավորություն կստանան գալիք ընտրություններում արձանագրել լուրջ հաջողություն: Սա պայմանավորված է նաև նրանով, որ ընդդիմադիր դաշտում էլ չկա այն քաղաքական ուժը, որը մինչ այսօր կարողացած լինի լուրջ ծրագիր ներկայացնել կամ ցույց տալ, որ ինքն ունի այն կադրային բազան, որ փոխարինելով ներկա կադրերին, կարող է նրանցից շատ ավելի լավ աշխատել:

Եթե նախագահի միտումն այն է, ինչի մասին արդեն նշեցի, ապա, նշանակում է, նա նորանշանակ վարչապետին տվել է բավական լուրջ լիազորություններ, և, իհարկե, փոխադարձ համաձայնությունների արդյունքում հնարավոր կլինի լուծել այն կնճռոտ խնդիրները, որոնք ծառացած են մեր պետության ու ժողովրդի առաջ, ավելին՝ նույնիսկ թափավազքի այս կարճ ժամանակահատվածում գալիք ընտրությունների համար ապահովել որոշակի հաջողություններ:

Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Ամենադիտված