Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը Eurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է 101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը 

Պարտադիր չէ, որ կեղծ խմիչքներից բազմաթիվ մարդիկ մահանան, 100 շիշ «IMPERSKAYA» օղու կեղծումն էլ միակ դեպքը չէ

Վերլուծական

Քանի որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարության գործելակերպում որոշիչը վախկոտությունը կամ կոռուպցիան է, ինչով էլ հաճախ պայմանավորված է պաշտոնական հարթությունում այս ծառայության արդեն խրոնիկ բնույթ ունեցող անգործությունը, մեր հալն էլ պետք է սա լինի…

Մի շատ պարզ հարց' որևէ մեկը մեր օրերում կհանդգնե՞ր իրացման նպատակով կեղծ օղի պատրաստել (միգուցե սննդում օգտագործելու համար չթույլատրված էժանագին, թունավոր կամ եթերային յուղերի անթույլատրելի պարունակությամբ սպիրտից, այս մասին հասարակությունը պաշտոնապես դեռ տեղեկացված չէ) և իրացնել, եթե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր դերում լիներ:

Նախապես ընդգծեմ, որ ստորև ներկայացվողն այդպիսի միակ դեպքը չէ: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 1987 թ. ծնված Արթուր Առաքելյանը 2015թ. ապրիլից օգոստոս ժամանակահատվածում իր բնակարանում իրացման նպատակով պատրաստել է «Ավշար» ընկերության ապրանքանիշով շուրջ 100 շիշ «IMPERSKAYA» անվամբ կեղծ օղիներ, որոնք նույն ժամանակահատվածում համապատասխանաբար 300, 700 և 900 դրամով իրացրել է Քաջարան քաղաքի բնակիչ Կարապետ Թոսունյանին: Ա. Առաքելյանն այս տարվա փետրվարի 13-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 207 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Հետախուզում հայտարարելուց 3 օր հետո ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նա հայտնաբերվել է Երևանի հիվանդանոցներից մեկի հարակից տարածքում և բերման ենթարկվել:

Նույն քր. գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Կարապետ Թոսունյանին այն բանի համար, որ նա կեղծ օղիներ իրացնելու և շահույթ ստանալու նպատակով, 2015թ. ապրիլից օգոստոս ժամանակահատվածում Ա. Առաքելյանից ձեռք է բերել վերջինիս պատրաստած 100 շիշ կեղծ օղին, որից 90 նույն ժամանակահատվածում իրացրել է Քաջարանում:

Դե, իհարկե, վերը նշված արարքների համար Արթուր Առաքելյանին և Կարապետ Թոսունյանին մեղադրանք առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի («Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը») 1-ին մասի հատկանիշով, Արթուր Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, սակայն խնդիրը սոսկ այն չէ, որ նրանց քրեական պատասխանատվության հարցը չէ:

Պակաս կարևոր չէ այն հարցը, թե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը վերջին 5 տարում ոչ միայն կեղծ օղիների, այլև կեղծ կոնյակների և գինիների իրացման քանի՞ դեպք է հայտնաբերել, յուրաքանչյուր դեպքում քանի՞ շիշ են եղել դրանք, որտե՞ղ, ե՞րբ և ո՞ւմ կողմից են իրացվել այդ ալկոհոլային կեղծ խմիչքները: Բնավ չենք զարմանա, եթե պարզվի, որ վաղուց իր ղեկավար կազմի (և ոչ միայն…) արմատական փոփոխության կարիք ունեցող հիշյալ ծառայության կողմից կեղծ ալկոհոլային խմիչքների հայտնաբերման ցուցանիշը գրեթե զրո լինի կամ շատ փոքր, մինչդեռ Հայաստանում նույնպես արտադրվում են կեղծ ալկոհոլային խմիչքներ, այդպիսի դեպքեր հայտնաբերվել են ոստիկանության և ՊԵԿ-ի կողմից, եթե նույնիսկ այդ հայտնաբերումները չլինեին էլ, ալկոհոլային կեղծ խմիչքների արտադրության շարունակման մասին հուշում է այն փաստը, որ ինչ-որ անձինք գնում են օգտագործված խմիչքների այնպիսի շշեր, որոնք դրանց օրինական արտադրողի կողմից երկրորդ անգամ չեն օգտագործվում:

Ահա ոչ վաղ անցյալի ևս մեկ դեպք. 2013թ. հուլիսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Գյումրիի բնակչուհի, 1982 թ. ծնված Նաիրա Ա.-ն իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ:

Փաստը ստուգելու կապակցությամբ նույն օրը, ժամը 23:55-ին, ոստիկանության ծառայողները եղել են օպերատիվ տվյալներով իրենց արդեն հայտնի հասցեում, որտեղ Նաիրա Ա.-ն իր կացարանում ներկայացրել է 6 շիշ 0,5 լ տարողությամբ «Արմյանսկայա կրեպոստ» տեսակի կոնյակ, 15 շիշ 0,5 լ տարողությամբ «Տալկա» տեսակի օղի:

Նաիրա Ա.-ն հայտարարել է, որ նշված խմիչքները վերավաճառելու համար իրեն տվել է 1972 թ. ծնված Անահիտ Կ.-ն, ինչպես նաև ոմն Արա:

Թե որքան վտանգավոր է վերոնշյալ հանցատեսակը, կարծում եմ, հասկանալի է բոլորին: Պարզապես հիշեցնեմ, որ անցյալ տարի Ստամբուլում կեղծ ոգելից խմիչքներ գործածելու պատճառով տատասնյակ մարդիկ որովայնում ցավերի և տեսողության կորստի բողոքներով դիմել էին հիվանդանոցներ, նրանցից 9-ի կյանքը փրկել չէր հաջողվել: Պարտադիր չէ, որ Երևանում էլ, որտեղ նախորդ տարիներին կեղծ ալկոհոլային խմիչքներից թունավորման դեպքեր գրանցվել են, հերթական դեպքն ուղեկցվի բազմաթիվ զոհերով, որպեսզի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս առումով գործի կամ ակտիվացնի իր գործունեությունը:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Ամենադիտված