Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Կառավարության կազմավորումը խորացնելու է Կարեն Կարապետյան-ՀՅԴ հակադրությունը

Վերլուծական

Սերժ Սարգսյանի համար ՀՅԴ-ն պահանջարկված դարձավ տարվա սկզբին, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանին քաղաքական հակակշիռ ստեղծելու անհրաժեշտությունն, ի վերջո վարչապետից ազատվելու ցանկություն առաջացավ:

Սահամանադրական փոփոխություններին տրված միասնական դիրքորոշումները, քառօրյա պատերազմով առաջացած ազգային օրակարգը, ընդամենը հարակից գործոններ էին, որոնք պետք է ապահովեին կոալիցիայի արտաքին հրապարակային էֆեկտը:

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ի սկզբանե հակաքաղաքագիտական էր, որովհետև առանց դրա էլ գործող խորհրդարանում լուծված էր կառավարությանը սատարող կայուն մեծամասնության հարցը: Մյուս կողմից ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն երբեք չեն հայտարարել, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում դաշինքով հանդես գալու մտադրություն ունեն: Ստացվում է՝ նրանք պոտենցիալ մրցակիցներ են, որոնց համատեղ գործունեության ՕԳԳ-ն կառավարությունում բարձր լինել չի կարող: Կոալիցիայի անհեթեթությունն ավելի ցայտուն դարձավ այս օրերին, երբ Հ. Աբրահամյանի քաղաքական գործոնը չեզոքացված է և Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ-ն, ըստ էության, չունեն անգամ քաղաքական ընդհանուր հակառակորդ, թիրախ:

Մի կողմից հայտարարվում է, որ նորանշանակ վարչապետին տրված է գործողությունների ազատություն, մյուս կողմից ՀՅԴ-ն հայտարարում է, թե իր երեք նախարարներն անձեռնմխելի են:

Նորանշանակ վարչապետը կառավարության հենց առաջին նիստում բանավեճ ունեցավ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի հետ՝ նախատելով նրան: ՀՅԴ արձագանքը կտրուկ էր, ինչը հուշում է, որ կառավարության նիստի փոքր էպիզոդը ընդամենը առիթ էր, իսկ խորքայինն այն է, որ Կ. Կարապետյանը իսկապես չի ուզում իր տնտեսական և կադրային քաղաքականությունը կաշկանդել ՀՅԴ-ի գործոնով: Ինչքան էլ ասենք, որ ժամանակակից Հայաստանում քաղաքական ծրագրերն ու արժեքները տեղ չունեն մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչպես են համադրվելու և մեկ միասնական տնտեսական քաղաքականություն դառնալու գործող վարչապետի տնտեսական նորարարությունները և ՀՅԴ-ի պոպուլիստական կարգախոսները: Մյուս կողմից ոչ մի վարչապետ չի ուզենա իր կառավարությունում ական տեսնել: Գուցե այսօր ոչ ոք շահագրգիռ չէ, որ այդ ականը գործի, բայց քաղաքական իրավիճակը կարող է փոխվել՝ դերակատարների տարբեր մտադրություններով: Ս. Սարգսյանն այն մարդկանցից չէ, ովքեր արագ հանգուցալուծում են տալիս ճգնաժամներին: Հակառակը, նա նույնիսկ հրահրում է «կառավարելի ճգնաժամեր»  դրանցից օգտվելու ակնկալիքով և խնդիրներին լուծում է տալիս միայն այն ժամանակ, երբ դրանք սպառնում են համակարգի կայունությանը:

Ըստ այդմ, Սագսյանն արագ լուծում չի տալու Կ. Կարապետյան-ՀՅԴ հակադրությանը՝ այն տեղափոխելով Կառավարության նոր կազմ: Ըստ ամենայնի ՀՅԴ-ն կոալիցիայի մաս չի կազմի արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, եթե իհարկե դրանցում ՀՀԿ-ն առնվազն 40 % ձայն ստանա և Կ. Կարապետյանի վարչապետությունն երաշխավորվի գոնե մինչև 2018-ի ապրիլը:

Ինչ վերաբերվում  է Կ. Կարապետյանին, ապա նրա առաջին քայլերը միանգամայն տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ և ուղղված են հասարակական դժգոհության լիցքաթափմանը:

Կ. Կարապետյանը կառավարությունում իր առաջին նիստը սկսեց անդրադառնալով հակակոռուպցիոն պայքարին՝ պահանջելով ՊԵԿ-ին ուշադրության կենտրոնում պահել խոշոր գործատուների կողմից հարկային պարտավորությունների կատարումը և առաջարկելով անապահով խավերի համար վերանայել էլեկտրաէներգիայի և գազի սակագները:

Եթե առաջին հանձնարարությունը կարելի է համարել օլիգարխներին հասցեագրված առաջին սիգնալը, ապա երկրորդ հանձնարարությունը վերաբերում է հենց հասարակությանը: Փորձ է արվում հասարակական հենարան նվաճել, որովհետև սակագնի նվազումը 30 օրվա մեջ են մարդիկ զգալու, երբ կատարեն կոմունալ առաջին վճարումները: Սա հասարակ քաղաքացիների համար ավելի կարևոր է, քան պերճախոս ճառերը, կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված