Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Քաղաքական ուժերը՝ ճակատագրական եզրագծի առաջ…

Վերլուծական

Անցնում են տարիներ, ու երկրի առաջ ծառացած գերխնդիրներին գումարվում է ևս մեկը, որը, սակայն, հավանաբար, շատ ավելի հիմնահենքային նշանակություն կարող է ունենալ, քան առաջին հայացքից կարելի է պատկերացնել. սերնդափոխությունն է՝ ինչպես կառավարման, այնպես էլ ընդհանուր քաղաքական համակարգում, որ սպառնում է, սակայն, վերածվել կատարյալ պատուհասի հայաստանցիներիս գլխին:

Որ պրոբլեմների պակաս Հայաստանում առանձնապես չի զգացվում, հայտնի է բոլորին: Անկասկած է՝ պրոբլեմներն այդ հիմնականում կրում են խիստ սուբյեկտիվ բնույթ, երբ քաղաքական-հասարակական էլիտան, որ պտտվում է իշխող Հանրապետականի շուրջն, իրենով արած երկրի հիմնական ռեսուրսները, երկրում ստեղծել է մի իրավիճակ, երբ առաջընթացն այլևս դարձել է անհնար: Ոմանք, որոշ միամիտներ երկրի նմանօրինակ վիճակը մեծամասամբ հաճախ պայմանավորում են Հայաստանում երկար տարիներ շարունակ այդպես էլ տեղի չունեցած սերնդափոխությամբ, որ իբր կարող էր լուծում հանդիսանալ ստեղծված իրավիճակում ու բնական ճանապարհով մաքրեր դաշտը ողջ «աղբից»:

Ու չնայած վերջին շրջանում նկատվող միտումներին՝ հայրերին որդիներով փոխարինելու, արդեն իսկ պարզ է դարձել, որ առանձնակի հույսեր չարժի կապել սույն երևույթի հետ, ու ինչպիսին որ հայրերն էին, այնպես էլ նրանց զավակներն են լինելու՝ եթե ոչ է՛լ ավելի վատը: Բայց սույն խնդրի առաջ կանգնած է ոչ միայն պետական համակարգն, այլև, ինչպես վերը նշվեց, քաղաքականը ևս, երբ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բոլոր կուսակցություններն՝ անխտիր, իրենց առաջ գերխնդիր են դրել գոնե ինչ-որ չափով սերնդափոխվելու, այսպես ասած՝ ջահելներին տեղ տալու ու այդպիսով տպավորություն ստեղծելու, թե իրենք այլևս հինը չեն, նպատակ չունեն մարդկանց հիմարացնելու և նրանց հաշվին ինքնակայանալու, այլ տարված են իդեաներով ու իդեալներով, որ իբր պետք է փոխեն բոլորիս կյանքը: Այս իրավիճակն է թե՛ ՀՀԿ-ում, թե՛ ՀՅԴ-ում, թե՛ իբր ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ, բայց հատկապես ԲՀԿ-ի, որն ինչպես հայտնի է, ներկայանում է՝ արմատական ընդդիմադիր (համենայնդեպս՝ Զոհրաբյան Նառայի ճղճղան ելույթներից նման տպավորություն է ստեղծվում):

Ընդհանրապես, այս կուսակցությունում ներկայումս ստեղծված իրավիճակը բավական հետաքրքրական է. չգիտեն՝ ինչ անեն, որ մի կերպ գլուխները խցկեն ապագա խորհրդարան: Իսկ այն, որ կուսակցությունն այս ներկայիս տեսքով, մեղմ ասած, ոչ գրավիչ է, անվիճելի իրողություն է, քանի որ նույն Նաիրա Զոհրաբյանի քաղաքական վարքն այնպիսի վայրիվերումների միջով է անցել, որ դժվար թե դրանից հետո հնարավոր լինի ակնկալել որևիցե պոպուլյարություն:Հայաստանի խորհդարանի հիմնական քաղաքական ուժերի անդամ հանդիսացող անձանցից շատերն,ինչպիսիք են ասենք նույն  Վահագն Մախսուդյանը,  Աշոտ Աղաբաբյանը,  Արա Բաբլոյանը,  Բադալյանն, որ, կարելի է ասել, մոտ են առաջացած տարիքին, ի վիճակի չեն իրենց ունեցած պոտենցյալով գրավիչ դարձնել այն կուսակցությունները, որոնք ներկայցնում են:Իսկ Գլխավոր հարցերից մեկը, որ, թերևս, ծառացել է նույն ԲՀԿ-ի առաջ, խելքը՝ գլխին մարդկանցով եղածներին փոխարինելն է, ինչը, դատելով ամենայնից, անլուծելի դիլեմայի է վերածվել ԲՀԿ-ականների գլխին: Բայց եթե նույն իշխանական կուսակցությունների` հատկապես ՀՀԿ-ի համար սույն հարցի արժեքը, մեղմ ասած, այնքան էլ բարձր չէ, ապա ԲՀԿ-ի դեպքում, կարելի է ասել, կենացմահու խնդիր է, քանի որ այստեղ բոլորն են հասկանում, որ եթե ճիշտ մարդկանց չընդգրկեն կուսակցության շարքերն ու ասենք Վահան Բաբայանի պեսերի բաժին դառնա կուսակցությունն, ապա ընդմիշտ կարող են թաղել այդ քաղաքական ուժն ու ուղարկել պատմության գիրկը՝ որքան էլ համալրեն այն երիտասարդներով. սերնդափոխությունը ոչինչ չի տա, եթե եկող սերունդն ապրում է այն նույն արժեքներով, ինչ՝ ազգիս գլխին պատուհաս դարձած ավագները:

Իսկ թե արդյոք կկայանա՞ մեզանում իրական սերնդափոխություն, կամ որքանո՞վ այն էֆեկտիվ ազդեցություն կունենա երկրի կյանքում, ցույց կտա ապագան, որը, դատելով ամենայնից, կարող է և ժամանակից շուտ այցելել մեզ՝ ասենք 2017-ին, երբ խնդիր է դրված ԱԺ-ն մաքրել «նավթալին դրածներից» ու «թթվի քարերից»՝ կատարյալ փորձություն դառնալով մեր ողջ քաղաքական դաշտի համար:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված