Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը Eurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է 101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը 

ԴԱՀԿ-ն օդից փող է աշխատում

Հրապարակումներ

Դուք մեքենա ունե՞ք, եթե այո, ապա այն իրավիճակը, որ ներկայացվելու է, երևի թե, ձեզ ծանոթ է:

Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ վարորդներ, ժամանակ առ ժամանակ, ստանում են ծանուցումներ, որ իրենք չեն վճարել, օրինակ՝ 2014 թվականի X տուգանքը: Մինչ վարորդը մտովի-խելակորույս սկսում է փորփրել ուղեղի ծալքերն ու հիշում է`ինքն այդ վճարումը կատարել է, նույն ծանուցմամբ կարդում է մեկ այլ բոթ՝ նրա բանկային հաշվեհամարը արգելափակված է ԴԱՀԿ-ի կողմից:

Կամ՝ ստանում է ծանուցում, օրինակ՝ 2014 թվականի X տուգանքը չի վճարվել, հետևաբար, գործող կարգի համաձայն, եռապատկվել է ու գործն հիմա դատարանում է: Շարունակությունը նույնն է՝ մինչ այդ վարորդը մտովի-խելակորույս սկսում է փորփրել ուղեղի ծալքերն ու հիշում է, ամեն դեպքում, վճարումը կատարել է, նույն ծանուցմամբ կարդում է մեկ այլ բոթ՝ իր բանկային հաշվեհամարը արգելափակված է ԴԱՀԿ-ի կողմից:

Խնդրին չէինք անդրադառնա, եթե մեխանիզմի թերություններն այսքան տարածված և մտահոգիչ չլինեին: Բավական չէ` ամեն աննշան վրիպման համար վարորդները տուգանվում են, դրան է միանում նաև վճարված տուգանքի եռապատկումն ու անտեղի կալանքը: Դե վարո’րդ, արի ապացուցի, որ դու վճարել ես, սակայն համակարգչի դիմաց նստած գեղեցկուհին, ով այդ օրն իր անձնական խնդիրներից ելնելով շատ ցրված էր աշխատում կամ էլ չունի համապատասխան պատրաստվածության աստիճան, համակարգում սխալ է թույլ տվել, արդյունքում`տուգանքդ կեռապատվի և հաշիվներդ կալանքի տակ կհայտնվեն:

Յուրաքանչյուր վրիպում բարդել ցրված աշխատակցի վրա` գուցե հնարավոր է, սակայն անտեղի:

Սա հատուկ մեխանիզմ է օդից փող աշխատելու համար: Իհարկե՝ ոչ ի օգուտ հասարակ անհատի:

Շատերը չեն պահպանել տարիների վաղեմություն ունեցող կտրոնները և չունենալով որևէ իրավական հիմք՝ ստիպված են կրկին վճարել:

Շատերն էլ` մի կողմ թողնելով փնտրտուքը, շտապում են հաշվեհամարը կալանքից ազատելու համար տուգանքը րոպե առաջ վճարել:

Այստեղ ավելորդ վճարներից չես խուսափի, եթե, օրինակ, տուգանքդ հինգ հազար դրամ է, ապա ԴԱՀԿ-ն հաշվեհամարդ արգելափակում է տուգանքիդ գումարի կրկնակիի չափով, որի մեջ ներառվում է նաև իրենց ծառայության արժեքը:

Պատմությունն այլ ավարտ է ունենում այն անձանց համար, ովքեր պահել են բոլոր կտրոնները և չեն խուսափում երկար-բարակ քաշքշուքից` փորձում են խույս տալ անիմաստ տուգանքներից:

Վերցնում են կտրոններն ու շտապում ոստիկանությունից քաղաքապետարան, փոստից էլ բանկ՝ կախված նրանից, թե որտեղից է գալիս տուգանքը կամ թերացումը:

Պարադոքսն այն է, որ բոլոր այդ կառույցներում քեզ ընդունում են ոչինչ չասող դեմքով և ուղարկում մեկ այլ սենյակ՝ ոչ մի տեղ չընդունելով իրենց թերացումը:

Վերջը դատարանն է, որտեղ դու կարող ես քո իրեղեն ապացույց վճարած կտրոնով` դատը շահել, սակայն կորցնել մի փունջ նյարդային համակարգ և որոշակի գումար…

Յուրաքնչյուր ամիս` վերին շերտերում աշխատող մի շարք պաշտոնյաների լուռ համաձայնությամբ և ԴԱՀԿ-ի քավորությամբ` շարքային մահկանացուներիցս թալանվում են միլիոնավոր գումարներ, որոնք ուղղված են ոչ բնավ դեպի պետական բյուջե:

Խնդրին կարծես թե որոշել է անդրադառնալ վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց` ֆորմալ առումով:

Հոկտեմբերի 20-ին կայացած կառավարության նիստի ժամանակ նա հարցին հպանցիկ անդրադարձ է կատարել.

«Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ կան ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատաման ծառայության վերաբերյալ: Դրանք առնչվում են ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը: Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցել իր վարչական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում: ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ ձեռնարկել մի մեխանիզմ, որ, մինչ քաղաքացու ունեցվածքի վրա կալանք դնելը, քաղաքացուն տեղեկացվի դրա մասին: Դա կարող է լինել sms-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով»:

Վե’րջ:

Միակ փոփոխությունն այն է, որ այսուհետ տեղեկացված ենք թալանվելու:

Անի Սահակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Ամենադիտված