ՀՔԾ-ն կալանք է դրել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա. «Հիմնադիր խորհրդարան»
Իրավունք
ՀՔԾ որոշմամբ կալանք է դրվել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանը»:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է.
«Վարչախումբը շարունակում է քաղաքական հալածանքները Սասնա Ծռերի եւ նրանց մոտ կանգնած շրջանակների նկատմնամբ: Հատուկ Քննչական Ծառայության որոշմամբ կալանք է դրվել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա:
Բացի այն փաստից, որ նման որոշումը հակաօրինական է, որովհետեւ բանկային հաշիվը որեւէ կապ չունի նրան առաջադրված ի սկզբանե անհեթեթ մեղադրանքների հետ, այն այլ առումով եւս մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ այդ բանկային հաշիվը Ալեք Ենիգոմշյանի ֆինանսական միակ աղբյուրն է»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին