Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը Eurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է 101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը 

«Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը մտահոգիչ հայտարարություն է տարածել

Իրավունք

2016թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Այս մասին «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Նշված օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների գլուխը լրացվում է երկու հոդվածներով, այն է՝ 154.7. և 154.8: Մասնավորապես, երկրորդով պատասխանատվություն է նախատեսվում այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար:

Այս հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն ոչ միայն դիտավորությամբ, այլ նաև անփութությամբ «սուտ» հայտարարություն տալու համար, ինչը ՀՀ կառավարության և ոչ իշխանական քաղաքական ուժերի միջև ստորագրված հայտնի քաղաքական համաձայնությամբ նախատեսված չէր: Այս նպատակով հանցակազմի սահմանումը իրավաչափ չէ, հակասում է իրավական որոշակիության սկզբունքին (ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդված) և սահմանափակում է նման հայտարարություն տալու իրավունքով օժտված՝ ընտրական գործընթացին մասնակցող բոլոր սուբյեկտների ընտրական իրավունքի պաշտպանության հնարավորությունը:

նշանակում է, որ հայտարարություն տվող սուբյեկտը, ունենալով այլ անձի/անձանց փոխարեն քվեարկելու կապակցությամբ տեղեկություններ, զրկվում է դրանք վարչական մարմին, մասնավորապես՝ ԸԸՀ կամ ԿԸՀ ներկայացնելու հնարավորությունից, եթե դիմումը ներկայացնելու պահի դրությամբ նա չի ստուգել այդ տեղեկությունների անհերքելի և աներկբա ճշմարտացիությունը: Օրինակ՝ եթե հայտարարություն ներկայացնողն ունի տեղեկություն այն մասին, որ որոշ անձինք ՀՀ-ում չեն գտնվում և/կամ հայտնել են, որ քվեարկության օրը Հայաստանում չեն գտնվելու, իսկ հրապարակված ընտրողների կողմից ստորագրված ցուցակներում առկա են նրա ստորագրությունները, նա քրեական պատասխանատվության սպառնալիքից դրդված՝ չի կարող ներկայացնել հայտարարություն այդ անձանց փոխարեն քվեարկության դեպքի կապակցությամբ, քանի դեռ չի ստուգել և հավաստիացել՝ արդյոք այդ անձինք ի վերջո քվեարկության օրը վերադարձել, գտնվել են ՀՀ-ում և մասնակցել են քվեարկությանը:

Սույն հոդվածով հայտարարություն տվող անձի վրա փաստացի դրվում է օրենքով չսահմանված պարտականություն՝ ինքնուրույն ճշտելու հայտարարության մեջ ներառված անձանց քվեարկության օրվա դրությամբ ՀՀ-ում գտնվելու և նրանց կողմից քվեարկությանը մասնակցելու հանգամանքները, ինչը հակասում է թե այն փոփոխությունների տրամաբանությանը, որոնց համաձայն պետությունն է ստանձնում այդ ստուգման պարտականությունը, թե ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածին. «(…) Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»): Այսպիսով, փաստորեն, պետությունն իր դրական պարտականությունը դնում է քաղաքացիների վրա:

Բացի սահմանված այս պարտականության ոչ իրավաչափ բնույթից, հայտարարություն տվող անձը նաև օբյեկտիվորեն չունի և ողջամտորեն չի էլ կարող ունենալ հայտարարության մեջ ներառված անձանց քվեարկության օրվա դրությամբ ՀՀ-ում գտնվելու և/կամ հատկապես քվեարկությանը մասնակցելու հանգամանքը 100 տոկոսանոց ճշգրտությամբ ստուգելու հնարավորություն, քանի որ այդպիսի տեղեկատվության ճշգրիտ ստուգման միակ հնարավորությունը ընձեռում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգը, որը բնականաբար անհասանելի է հայտարարություն ներկայացնող սուբյեկտի համար:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում գտնվող, սակայն քվեարկությանը մասնակցելու մտադրություն չունենալու մասին հայտնած անձանց, ապա նրանց քվեարկությանը չմասնակցելու հանգամանքի անհերքելի ճշմարտացիությունը պարզելը հայտարարություն տվող սուբյեկտների համար ևս ողջամտորեն հնարավոր չէ, առաջինը՝ հայտարարություն տալու ժամկետային սահմանափակման, երկրորդը՝ սխալ տեղեկատվություն ստանալու հավանականության պատճառով:

Վերոգրյալից կարող ենք եզրահանգել, որ ՀՀ քրեական օրենսգրքում 154.8. հոդվածի լրացումը հետապնդում է բացառապես մեկ նպատակ՝ սահմանափակել ընտրական իրավունքի պաշտպանության միջոցների արդյունավետությունը և առհասարակ այդ միջոցներին դիմելու հնարավոր ցանկությունը, ինչը ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված ազատ ընտրական իրավունքի կոպիտ խախտում է:

Ակնհայտ է, որ հիշյալ խնդրահարույց, անորոշ և, ըստ էության, ընտրական իրավունքի բոլոր սուբյեկտներին սպառնացող քրեական պատասխանատվության սահմանումը չի նպաստելու ընտրական իրավունքի պաշտպանությանը և չի նպաստելու ընտրական համակարգի ու ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացմանը, այլ ընդամենը խորացնելու է ընտրական համակարգի ճգնաժամը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Ամենադիտված