Հայի սպանության կասկածանքով` Օմսկում բռնցքամարտիկի են ձերբակալել (լուսանկար)
Իրավունք
Օմսկում ձերբակալել են բռնցքամարտիկ Նիկիտա Ֆեդոնենկոյին՝ Հայաստանի քաղաքացու չկանխամտածված սպանության կասկածանքով:
22-ամյա մարզիկը ծեծի է ենթարկել 32-ամյա Վահե Զալիբեկյանին, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Օմսկ քաղաքի Լենինսկի թաղամասում:
Ֆեդոնենկոյի բնակարանի խուզարկության ընթացքում ատրիբուտներ են հայտնաբերվել, որոնք սովորաբար օգտագործում են սափրագլուխները:
Ֆեդոնենկոն 2013 թվականին «Ոսկե սաղավարտի» մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել: Շուրջ կես տարի առաջ նա հեռացել է պարեկապահակային ծառայության տեսուչի աշխատանքից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով, որն է՝ «Առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան»:




















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին