Apple-ը ԱՄՆ-ի իշխանություններին տվյալներ է փոխանցում օգտատերերի մասին. WikiLeaks
Իրավունք
Apple ընկերությունն իր սարքերի օգտատերերի մասին տվյալներ Է փոխանցում ԱՄՆ-ի իշխանություններին հետաքննություններ անցկացնելու համար:Այս խոստովանությունը տեղ Է գտել iPhone սմարթֆոններ արտադրող ընկերության փոխնախագահ Լիզա Ջեքսոնի Էլեկտրոնային նամակում, որը նա գրել Է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթային: Ուղերձը, որը այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հրապարակվել Է WikiLeaks կազմակերպության կողմից, թվագրված Է 2015 թվականի դեկտեմբերի 20-ով. դրանում ասվում Է, որ Apple-ը մտադիր Է այդ պրակտիկան շարունակել ապագայում:
«Խնդրում եմ, նկատի ունեցեք, որ Apple-ը շարունակելու Է աշխատանքն իրավապահ մարմինների հետ»,-ասված Է Լիզա Ջեքսոնի՝ շրջակա միջավայրի պահպանության, քաղաքականության եւ սոցիալական նախաձեռնությունների գծով ընկերության փոխնախագահի նամակում: Այդ ուղերձը պատկանում Է այն նամակների թվին, որոնք հաքերների կողմից հափշտակվել են Ջոն Փոդեսթայի Էլեկտրոնային փոստից եւ փոխանցվել WikiLeaks-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին