Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը Eurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է 101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը 

Անպատասխանատվության բացառիկ օրինակ...

Վերլուծական

Տարին մոտենում է իր տրամաբանական ավարտին, ու կապված սույն իրողության հետ՝ որոշ պետական գերատեսչություններ, ինչպիսին ասենք նույն գյուղատնտեսության նախարարությունն է, փորձում են հանդես գալ տարեվերջյան ամփոփումներով՝ ի մի բերելու տարվա ընթացքում արվածն ու չարվածը:

Այն, որ Հայաստանի տնտեսության «աքիլլեսյան գարշապարներից» ամենագլխավորը գյուղատնտեսության ոլորտն է, հայտնի է բոլորին. այստեղ տարիներ շարունակ իշխող անհույս վիճակը, գյուղացիության ծանրագույն սոցիալական կացությունն ու տասնամյակներով չլուծվող համակարգային գերխնդիրները ոլորտը հասցրել են մի վիճակի, երբ գյուղատնտեսությամբ զբաղվելն այլևս մարդկանց համար դարձել է անիմաստ զբաղմունք. հողագործությամբ կամ անասնապահությամբ, հայտնի բան է, այսօր ոչ մի շարքային գյուղացի չի կարող սեփական ընտանիքի կարիքները նույնիսկ նվազագույն չափով հոգալ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

Հարցն այս, որքան էլ կարող է հռետորական հնչել, նույնքան կոնկրետ է, սակայն, որքան ցանկացած մեկը, որն ունի հասցեատեր. այս հարցի հասցեատերն էլ, ինչպես հասկանալի է, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է, ով, սակայն, դատելով իր իսկ հրավիրած ասուլիսին հանպատրաստից ներկայանալու իրողությունից, պետք է նկատել, այնքան էլ չի հասցրել ադապտացվել աշխատանքային նոր միջավայրին. իրեն ուղղված հարցերի 99%-ին վերջինս տվել է կա՛մ խուսափողական, կա՛մ չափից դուրս մակերեսային ու անտարբեր պատասխաններ՝ ակամա «բանից բեխաբար» մարդու տպավորություն թողնելով շատերի մոտ:

Այսպես՝ Առաքելյանը, պատասխանելով բանկերի կողմից գյուղացիներին տրվող վարկերի բարձր տոկոսադրույքներին վերաբերող ու հազարավոր գյուղացիներին հուզող հարցին՝արդյոք պատրաստվո՞ւմ է նախարարույունն ինչ-որ կերպ խնդրի լուծմանը նպաստող քայլեր ձեռնարկել, պատասխանէլ է. «Գյուղացին վարկ վերցնելուց հետո պետք է երկար մտածի՝ վարկ վերցնի, թե՝ չէ, եթե 24 տոկոս վարկ պետք է վերցնի, թո՛ղ չվերցնի»: Իսկ ահա հարցին, թե արդյոք գյուղացին իր գրպանի վրա կզգա՞ գյուղատնտեսության ոլորտում կատարվող փոփոխությունները, քանի որ բոլորն, ովքեր գյուղատնտեսությամբ են զբաղվում, մշտապես դժգոհում են, որ անկախ նրանից, թե գյուղոլորտում աճ լինելու է, թե՝ ոչ, իրենք միևնույն է' «դառը դատում, դատարկ նստում են», Առաքելյանն ուղղակի «փայլուն» ու «չափազանց խորքային» պատասխան է տվել. «Չունեմ այդ հարցի պատասխանը»:

Ամիսներ առաջ հնչած այն մտավախությունը, որ Կարապետյանի կադրերը կարող են իրենց այնքան էլ չարդարացնել՝ պետական աշխատանքի փորձ չունենալու պատճառով, այսօր, փաստացի, հաստատվում են, ինչի անզուգական ապացույց պետք է համարել նորանշանակ նախարարի ասուլիսը: Մի չափազանց ու խիստ հրատապ հարց է ծագում՝ ինչո՞վ էր զբաղված Իգնատի Առաքելյանը վերջին 3 ամիսներին իր նոր «կաբինետում», երբ յուր պատասխանատվության տակ գտնվող ոլորտին վերաբերող ամենատարրական հարցերին անգամ պատասխաններ չունի. ո՞վ է այս ամենի համար պատասխանատվություն կրելու…

Ճիշտ է՝ միգուցե 100 օրն այն ժամանակահատվածը չէ, որպեսզի հնարավոր դառնար այս կարճ շրջանում հիմնահենքային նշանակության ոլորտային խնդիրներ լուծել, բայց տեղյակ չլինել նույն այդ խնդիրներից կամ որևիցե պատկերացում չունենալ՝ ինչպես պետք է դրանք հաղթահարվեն, առնվազն անպատասխանատվության տարրական դրսևորում պետք է համարել: Եթե հասարակության կեսից ավելիին հուզող հարցերի նկատմամբ Առաքելյանն այսչափ անտարբեր է, հարց է՝ ծագում՝ որքանո՞վ էր նպատակահարմար հենց նրա թեկնածությունն առաջ քաշելը գյուղատնտեսության նախարարի պաշտոնում, առավել կոմպետենտ մեկը չկա՞ր… Ցավալի է, բայց հարցն այս կարծես այլևս ոչ ոքի չի հուզում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Ամենադիտված