«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց. Մխիթարյանը գոլ խփեց (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Սանդերլենդին» և առավելության հասավ 3:1 հաշվով:
39-րդ րոպեին` Իբրահիմովիչի փոխանցումից հետո Բլինդը բացեց հաշիվը, իսկ 82-րդ րոպեին շվեդ ֆուտբոլիստն ինքը դարձավ գոլի հեղինակ: Գոլային փոխանցումը կատարեց Պոլ Պոգբան: Իսկ 86-րդ րոպեին գոլ խփելու հնարավորությունը բաց չթողեց նաև Հենրիխ Մխիթարյանը:
Խաղավարտին հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը`աչքի ընկավ Բորինին:
Այս հաղթանակից հետո Մոուրինյուի թիմը 33 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու