Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ 

«Փաստ». Փոխզիջո՞ւմ, թե կապիտուլյացիա

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասում են' ժամանակակից աշխարհի կարգն է' պետք է մի բան տաս, որ դիմացը մեկ ուրիշ բան ստանաս: Այս երևույթն էլ նկարագրելու համար շատ գեղեցիկ անուն են ընտրել' կոմպրոմիս: Ասել կուզի' փոխզիջում: Վերջին շրջանում մենք այս բառը չափազանց հաճախ ենք լսում: Պետք է գնալ փոխզիջման, պետք է տարածք տանք, որ դիմացը մի բան ստանանք, տվյալ դեպքում' կարգավիճակ, այն էլ միջանկյալ, այն էլ' վերջնականի նկատմամբ խիստ մշուշոտ ապագայով:

Բոլորովին վերջերս էլ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը խիստ գրագետ և, թվում է, հիմնավոր կերպով բացատրեց, որ կոմպրոմիսին, այն է' փոխզիջմանն այլընտրանք չկա. «Արդի աշխարհում նվաճողի միջնադարյան իրավունքն ու ջունգլիների օրենքն այլևս չեն գործում, և հակամարտությունների կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի»:

Իսկ ի՞նչ է ասել փոխզիջում:

Ցանկացած կոնֆլիկտի վերացման ճանապարհը համաձայնության գալն է: Երբ կոնֆլիկտի մասնակիցները, շահագրգիռ կողմերը գալիս են համաձայնության, կոնֆլիկտը վերանում է: Իսկ համաձայնությունը բազմաթիվ ձևեր ունի' պարտադրանք, միմյանց իրավունքների ճանաչում և հարգում: Օրինակ, երբ ԽՍՀՄ–ը վերացավ, Չեխիան ու Սլովակիան անմիջապես բաժանվեցին: Այդ ժողովուրդները հարգեցին միմյանց իրավունքները: Պարտադրանք կարող է լինել, երբ մեկը մյուսին ջարդում է կամ ստեղծում է մի վիճակ, երբ մեկը կապիտուլյացիայի է ենթարկվում, այսինքն՝ ստիպված է լինում ճանաչել մյուսի իրավունքը: Այդ պարտադրանքը կարող է լինել երրորդ կողմից, ասենք' գերտերությունների միջոցով:

Բայց եթե խորը նայում ենք, ցանկացած իրավունքի ճանաչում կամ կապիտուլյացիա կարելի է ներկայացնել որպես կոմպրոմիս: Խոսենք կոնկրետ օրինակներով: Առաջին նախագահը բերեց Քեմփ–Դեվիդյան հաշտության օրինակը' նշելով, որ Իսրայելն ստիպված եղավ Եգիպտոսին վերադարձնել շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Սինայի թերակղզին, ինչի դիմաց Եգիպտոսը ճանաչեց նրա անկախությունը: Տեր–Պետրոսյանը սա ներկայացնում է որպես փոխզիջում: Բայց: Նույն Սինայի թերակղզին Եգիպտոսի սիրտն էր: Եվ այն գրավելով' Իսրայելը, ըստ էության, կապիտուլյացիայի առաջ էր կանգնեցրել Եգիպտոսին: Եվ գերտերությունները հարկադրված եղան միջամտել և պարտադրել, որպեսզի Եգիպտոսը ճանաչի Իսրայելի անկախությունը, ինչի դիմաց իսրայելցիները դուրս կգան Սինայից: Սա փոխզիջո՞ւմ էր: Իսկ գուցե կապիտուլյացիա՞ էր: Մեկ այլ օրինակ: Էրիթրեան պահանջում էր ճանաչել իր անկախությունը: Այդ երկրի զորքերը մտան Եթովպիայի մայրաքաղաք: Ու հենց մայրաքաղաքում ստորագրեցին իրենց երկրի անկախությունը, ինչից հետո դուրս եկան Եթովպիայից: Սա փոխզիջո՞ւմ էր, թե կապիտուլյացիա:

Գանք մեր իրականություն: Կարելի է տարածքները հանձնել Ադրբեջանին և համոզել ժողովրդին, որ դրանով մենք փրկվել ենք, եթե դա չանեինք, որպես ազգ գոյություն չէինք ունենա: Փոխզիջո՞ւմ է: Իսկ գուցե կապիտուլյացիա՞ է:
«Կոմպրոմիս ասածը շատ բարդ բան է: Պետք է շատ կոնկրետ հասկանալ: Պետք է հստակ ասել, թե փոխզիջում ասելով, ինչ եք հասկանում»,– համոզված է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Վերը բերված օրինակներից ելնելով' եթե մենք վերցրած լինեինք Բաքվի մատույցները, շատ հանգիստ հետ կտայինք, ինչի դիմաց կճանաչվեր ԼՂ անկախությունը: Ու այդ ժամանակ կուզեին, թող անունը դնեին փոխզիջում կամ կապիտուլյացիա:

Իսկ այսօր իրավիճակն այլ է: Տարածքները հանձնելն էլ միակ ելքը չէ:

Ինչո՞ւ տարածքները հանձնելու խնդիրն ի սկզբանե դրվեց բանակցային սեղանին, արդյո՞ք 1997–ին բանակցային օրակարգի ու այսօրվա օրակարգի միջև տարբերություն չկա, ու եթե այն ժամանակ հարցը կարգավորած լինեինք, մեզ համար ավելի՞ շահեկան պայմաններ կլինեին, ինչո՞ւ Ղարաբաղի նկատմամբ մեր իրավունքները 1991–92 թթ. հանձնեցինք Ադրբեջանին, մեզ ի՞նչ հանգրվանի հասցրեց աշխարհայացքի ու աշխարհընկալման այն մոդելը, որին հետևում ենք արդեն 25 տարի, և ամենակարևորը' ո՞րն է տարածքները հանձնելու այլընտրանքը: Բոլոր այս հարցերի պատասխանները' հաջորդիվ:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է
Ամենադիտված