Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ 

«Փաստ». Հիմա Դուք ո՞ւմ վարչապետն եք, Հանրապետական կուսակցությա՞ն, թե` մեր

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Կարեն Կրապետյանի' Հանրապետական կուսակցություն մտնելուն զուգահեռ հայտարարվեց, որ նրա հետևից 7000 մարդ ևս այդ կուսակցություն մտնելու դիմում է ներկայացրել, ճիշտն ասած, տարակույսս չկարողացա զսպել:
Բանն այն է, որ հասարակությունը, այդ թվում և ես' նրա անդամը, դժվարությամբ մարսեց այդ փաստը: Որքան էլ հասկանայինք, որ քաղաքականության մեջ զգացմունքայնությունը տեղ չունի, որ քաղաքականությունը պրագմատիկ քայլերի հաջորդականություն է: Հստակ գիտակցեինք, որ առանց իշխող կուսակցության աջակցության ու սատարման ոչ ոք չէր կարող այս երկրում էական բան փոխել ձևավորված–կարծրացած քաղաքական–տնտեսական հարաբերությունների մեջ, քանի որ բոլոր ոլորտներն իրենց խնդիրներով, իրենց լավով ու վատով գտնվում են իշխանական ուժի ազդեցության տիրույթում: Պետք է մտնես նրանց մեջ, այսինքն' նրանցից մեկը դառնաս, որ քեզ թույլատրվի անել այն գործը, որը դրել ես քո առաջ:

Սակայն այս մեղմացուցիչ «դեպք հանցանացը» նշելուց հետո անցնենք բուն թեմային:

Լա՛վ, իսկ ի՞նչ էր նշանակում այդ 7000 մարդու մուտքը կուսակցություն: Լա՛վ, դա՞ ինչի համար էր: Ընդ որում, երբ գիտենք, թե ովքեր են այդ 7 000–ը կամ ի՞նչ կազմակերպության մարդիկ են:

Հատկապես ամեն անգամ, երբ խոսք է գնում այդ 7000–ի մասին, չգիտես ինչու, խիստ պատկերավոր եմ պրոցեսը տեսնում: Աչքիս առաջ միանգամից մարդկային բազմություն է երևում, ու այս ողջ զանգվածը շարժվում է առաջ' որտե՞ղ ես, Հանրապետական կուսակցություն: Ու Մելիք–Ադամյան փողոցն եմ տեսնում: Փողոցը փակվում է այս մարդկանց' դեպի առաջ ձգվող մարտաշունչ մարմիններով:

Միամտություն է կարծել, թե Կարեն Կարապետյանը չգիտի, որ նման որոշումը' քաղաքական ինչ–որ ուժի անդամակցելը կամ հարելը, անհատական, խի՛ստ անհատական խնդիր է: Եվ եթե մարդիկ մի օր արթնանում ու միակամորեն նույն բանն են ցանկանում անել, նման դեպքեր լինում էին, ասենք, ԽՍՀՄ տարիներին: Այն էլ այն ժամանակ, երբ այդ երկրի ղեկավարը Իոսիվ Վիսարիոնովիչն էր: Կամ էլ մեր օրերում եթե նման բան է լինում, ապա լինում է, ասենք, Հյուսիսային Կորեայում: Ու նման մի քանի այլ երկրներում:

Նա անշուշտ գիտի: Բայց այդ դեպքում իմանալով ինչո՞ւ դա արեց կամ ինչո՞ւ թույլ տվեց, որ այլք անեն:

Մեկ պատասխան գոնե ես կարող եմ ունենալ: Արեց, որովհետև դա դուր կգար իրեն' Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Կուսակցություն, որն իր կառավարման տարիներին հաճախ է հաստատել, որ համակրում է այն երկրների քաղաքական վարքագիծը, որոնց մասին քիչ առաջ խոսեցինք:

Իսկ այդ քայլը' 7000 մարդու մեկեն հանրապետականացնելը, դուր կգա՞ր հասարակությանը, ժողովրդին: Այս հարցը տվե՞լ է իրեն վարչապետը: Ավելի տեղին կլիներ այստեղ ասելը' գիտությունների դոկտորը: Կարծում եմ կմտածեր, որ հաստա՛տ ժողովրդին դուր չէր գա:

Հիմա' հարց. եթե դուր չէր գա, ապա ինչո՞ւ այդպես եղավ: Կամ ինչո՞ւ այդպես արեց:
Հիմա նրան' մեր վարչապետին, առավել ժողովրդի՞ կարծիքն է հուզում, թե առանձին վերցրած մեկ կուսակցության: Որքան էլ այն լինի Հանրապետական կուսակցությունը:

Եթե այդպես է, ապա ևս մեկ հարց, որն իրավունք ունենք տալու' հիմա դու մեր' ժողովրդի՞ վարչապետն ես, թե՞ Հանրապետական կուսակցության:

Հ.Գ. Բավականին ժամանակ է անցել արդեն, երբ այս ամենը տեղի է ունեցել: Կարելի էր ժամանակին գրել, կամ էլ չգրել: Ես որոշել էի երկրորդը: Բայց մի բան կար, այնուամենայնիվ, որ չթողեց ինձ հանգիստ: Ստիպեց խոսել այն մասին, ինչն զգում էի: Ի վերջո, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որտեղ, ինչպես վերևում էի ասում, զգացմունքայնությունը տեղ չունի:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է
Ամենադիտված