5 տուրերից հետո Արոնյանը երկրորդ տեղում է
Սպորտ
Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկեց աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը արագ շախմատի 5 պարտիաներից 4-ում հաղթեց, այդ թվում առավելության հասնելով Ուկրաինան ներկայացնող Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Միակ ոչ-ոքին Արոնյանը խաղաց Յու Յանգիի հետ: 5 տուրերից հետո Արոնյանը 4,5 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը, 5 միավորով, Անտոն Կորոբովն է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը' Հրանտ Մելքումյանը, 5 հնարավորից ունի 3 միավոր:
Արագ շախմատի մրցաշարը կշարունակվի դեկտեմբերի 27-ին և 28-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու