8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Շաբոյանն անտեսում է վարչապետի հրահանգը...

Վերլուծական

Ընդամենը մի քանի օր անց ամանորյա տոներն են, իսկ սա նշանակում է, որ բոլոր հայկական ընտանիքներում նախատոնական առևտրային եռուզեռը դեռևս մի քանի օր էլ կշարունակվի. բոլորն են ցանկանում հավուր պատշաճի ճանապարհել հին տարին ու դիմավորել նորը:

2016-ին, սակայն, ստացվեց այնպես, որ, ինչպես վկայում են առևտրականները, նախատոնական եռուզեռ այդպես էլ շուկաներում կարծես չգրանցվեց, ինչն, անշո՛ւշտ, պայմանավորված էր ոչ միայն ժողովրդի ընդհանուր կենսամակարդակի իջեցմամբ, այլև, որ ոչ պակաս կարևոր է, գների թանկությամբ՝ խնդիր, որն այդպես էլ տարիներ շարունակ անհաղթահարելի է մնում Հայաստանում:

Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը տոներին ընդառաջ շտապել էր հանդես գալ հանձնարարականով՝ զսպելու հավանական գնաճը հատկապես պարենի ու սննդամթերքի շուկայում, սակայն բանից պարզվում է՝ ՏՄՊՊՀ-ն այնքան էլ ականջալուր չի դարձել վերադասի հանձնարարականին. հատկապես այս օրերին մեծ պահանջարկ վայելող ապրանքների 90%-ի մասով անբնական գնաճ է արձանագրվել. գնաճ կա թե՛ գյուղմթերքի և ընդեղենի, թե՛ մսամթերքի շուկաներում: Ընդ որում՝ չափազանց հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել հատկապես մսի շուկայում. թեպետ ֆորմալ առումով այստեղ գների աճը 300-500 դրամի սահմաններում է, բայց ստացվել է այնպես, որ մի շարք խանութներում ու սուպերմարկետներում, չգիտես ինչու, նույն մսամթերքը վաճառվում է 50-60% թանկացված գնով:

Փաստորեն՝ ստացվում է՝ որոշ խանութներ չարաշահումների արդյունքում ոչ միայն «խփում» են վերջնական սպառողի գրպանին, այլև էականորեն վնասում են արտադրողին, որը, սեփական կաշվից դուրս գալով, փորձում է հնարավորինս էժան արտադրանք մատակարարել շուկային՝ մրցակցությանը դիմանալու համար:

Իսկ ստեղծված անբարեհույս իրավիճակը կարող է պայմանավորված լինել, ըստ մեզ, երկու հիմնական հանգամանքով՝ կա՛մ Կարապետյանի խոսքը բավարար չափով ազդու չի հնչել Արտակ Շաբոյանի համար, կամ այն ուղղակի կրել է ձևական բնույթ՝ նախընտրական տրամաբանությունից բխած: Առավել հավանական է, սակայն, ՏՄՊՊՀ-ի՝ սեփական գործառույթում թերանալու տարբերակն, ինչն, անշո՛ւշտ, չի կարող բխել Շաբոյանի կենսական շահերից. նա դեռ պետք է համոզի ու փաստի համապատասխաններին, որ իր սեփական պաշտոնում անձեռնմխելի մնալն, այնուամենայնիվ, արդարացված էր…

Կասկած լինել չի կարող, սակայն, որ կամայական թանկացումների հեղինակները չէին գնա նման քայլի, եթե նախապես իրենք իրենց ապահովագրած ու որոշների հետ նախնական համաձայնության եկած չլինեին: Վերջիվերջո, Շաբոյանի տեղը բոլորն էլ գիտեն ու եթե ռեալ վտանգ զգային նրանից, դժվար թե գնային գների չարդարացված բարձրացման ճանապարհով:

Բայց որն էլ լինի թանկացումների պատճառը, կամ ում կամայականության հետևանք էլ այն հանդիսանա, միևնույն է, դրանից շարքային սպառողի հոգսը չի թեթևանալու. ստիպված ենք լինելու մի լավ «փողաքամ լինել», չէ՞ որ առջևում Նոր տարին է՝ ուտուշ-խմուշի համազգային տոնը, որ, ցավոք, վաղուց մեզանում որկրամոլության յուրատեսակ շքահանդեսի է վերածվել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված