Երբեք ու երբեք բռնություններ լրագրողների նկատմամբ չկան Հայաստանում. Գալուստ Սահակյան
Հասարակություն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում ընդունելության էր հրավիրել ԱԺ-ում հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:
Գալուստ Սահակյանը պետական պարգևներ ու շնորհակալագրեր հանձնեց լավագույններին, որից հետո նաև ելույթ ունեցավ, սակայն ելույթում որևէ անդրադարձ չարեց լրագրողների հանդեպ բռնություններին:
Լրագրողների հետ զրույցում արդեն պատասխանելով հարցին, թե ո՞րն էր պատճառը, նա պատասխանեց այսպես. «Իմ տեսակետը լրիվ այլ է այդ խնդիրների վերաբերյալ: Երբեք ու երբեք բռնություններ լրագրողների նկատմամբ չկան Հայաստանում: Պարզապես քաղաքական վիճակն այնպիսին է, որ ցանկացած միջոցառման դեպքում լրագրողն ինքը դառնում է նաև մասնակից այդ ամեն ինչին և շատ հաճախ նման դեպքեր տեղի են ունենում»:
Գալուստ Սահակյանն անշուշտ քննադատում է ցանկացած բռնություն, առավելևս՝ երբ այդ բռնությունը թույլ է տրվում լրագրողի նկատմամբ. «Բռնության ամենամեծ քննադատը ինքս եմ և իմ գործելաոճով մոտ եմ լրագրողներին: Մենք նույնիսկ մտածում ենք ստեղծել էթիկայի այնպիսի նորմեր, որպեսզի հնարավորինս բոլոր խնդիրները կարողանանք լուծել»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ հենց խորհրդարանում լրագրողներից մեկին հարվածեցին, իսկ մյուսին՝ հայհոյեցին, Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Նման դեպքերը պիտի մերժելի լինեն, բայց կարելի է նաև տեսակետներ առաջ քաշել, որ առանձին դեպքերում լրագրողներն էլ իրենց դիրքում չեն: Համենայն դեպս, ես այն կարծիքին եմ, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի լրագրողները հնարավորինս ազատ կարողանան գործել»,- ասաց նա:
Ի դեպ՝ նշենք, որ ԱԺ-ն այս տարի էլ հավատարիմ էր մնացել իր որդեգրած քաղաքականությանն ու պարգևների արժանացրեց բացառապես իշխանական քարոզչամեքենան սպասարկող լրագրողներին ու «ծանոթ-բարեկամներին», բայց ոչ բռնության ենթարկված լրագրողին, թեև շատ լավ ճանաչում էր նրան:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար