Թուրքիան ներկված է հայոց եռագույնով.հրապարակել է Եվրոպայի քարտեզը
Աշխարհ
Reddit կայքի օգտատերերից մեկը հրապարակել է Եվրոպայի քարտեզը, որում ներկայացրել է յուրաքանչյուր երկրի բնակիչների համար ամենանյարդայնացնող խորհրդանշանները: Գրառումը 20 000 ձայն է հավաքել, որոնց 75 տոկոսը` «կողմ»:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, մի քանի եվրոպական երկրների վրա պատկերված են այլ երկրների դրոշները, որոնց հետո լարված հարաբերությունների մեջ են: Օրինակ` Թուրքիան ներկված է հայոց եռագույնով, Նորվեգիան` շվեդական դրոշի գույներով: Իսկ Շոտլանդիայի տեղում Անգլիայի դրոշն է պատկերված, քանի որ շոտլանդացիները տանել չեն կարողանում, երբ իրենց շփոթում են անգլիացիների հետ:
Ռուսաստանի մի մասը օգտատերը ներկել է ծիածանագույն դրոշի գույներով` ակնարկելով, որ ռուսներին հունից հանում են ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչները: Լիտվան ու Լատվիան քարտեզում միավորված են, այն էլ կարտոֆիլի պատկերով են ներկայացված: Հունգարիան ընդհանրապես չի պատկերվել, քանի որ օգտատիրոջ կարծիքով դրա գոյության մասին ոչ ոք չի հիշում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում