«Ժողովուրդ». Ծանրաբեռնված խցեր և արտոնյալ կալանավորներ. Ստուգումներ՝ ՔԿՀ-ներում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում ստուգումները շարունակվում են: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Արմավիրի ՔԿՀ են գնացել ՀՀ ԱՆ ՔԿՎ անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը և ՔԿՎ ծառայությունում սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ Ռոման Ալավերդյանը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ վարչության պաշտոնատար անձինք ստուգումներ են իրականացրել՝ հասկանալու համար, թե ինչու են որոշ դատապարտյալներ խցում մենակ մնում, մինչդեռ խուցը նախատեսված է համապատասխան թվով մարդկանց համար: Ստուգվել են առանձին խցում գտնվողների անձնական գործերը:
Չի բացառվում, որ վարչությունը ահազանգ է ստացել, որ կալանավայրերում արտոնյալներ կան, որ խցերում մենակ են մնում, մինչդեռ այլ խցեր ծանրաբեռնված են, ինչն էլ պատճառ է դարձել ստուգումների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը