Մեսսիի հետ պայմանագիրը կնքված է. Բարտամեու
Սպորտ
«Բարսելոնա»-ի նախագահ Խոսե Բարտամեուն հայտարարել է, որ Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագիրը կնքված է:
«Մեսսիի հետ պայմանագիրը համաձայնեցված և կնքված է: Գույություն ունի երեք պայմանագիր. մեկը կնքվել է Մեսսիի ֆոնդի հետ, որի ղեկավարը նրա եղբայրն է, մյուս պայմանագիրը գովազդային իրավունքի մասին է, իսկ երրորդը՝ աշխատանքային պայմանագիրը, կնքվել է Մեսսիի հոր հետ, ով իրավասու է դա անել:
Պայմանագիրն ուժի մեջ է Մեսսիի հարսանիքի օրվանից՝ հունիսի 30-ին: Այնպես որ՝ ոչ մի խնդիր չկա: Երբ Մեսսին վերադառնա հավաքականից, մենք պաշտոնապաես լուսանկարներ կհրապարակենք»,-Բարտամեուի խոսքը մեջբերում է Sport.es-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը