Հայաստանի հետ մեր հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ՝ բարդ. Լավրով «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ կանցկացնի մի քանի հայկական ձեռնարկություններում Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին Փաշինյան-Քոչարյան փոխհրաձգություն․ քաղաքական «էլիտան» անցել է ժարգոնի (տեսանյութ) Ո՞ր քաղաքական ուժին կընտրի քաղաքացին. հարց` սոցիոլոգին (տեսանյութ) Իսրայելի առաքելությունն Իրանում ավարտված չէ. ՊՆ. Իրան-ՀՀ 3-րդ գծի շինարարության ավարտը երկարաձգվել է (տեսանյութ) Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ Հայաստանի հետ հարաբերությունները կքննարկվեն մայիսի վերջին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Լավրով Մարդկանց կոլեկտիվներով հանել, բերել են հավաքի, վարույթ չե՞ք նախաձեռնում (տեսանյութ) Խուզարկություն է կատարվել «Համակցված կերերի» խանութի ներքո գործող գրասենյակում Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց 40-45 տոկոսը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել. Բաբայան (տեսանյութ) 

Հայկական ֆուտբոլի խայտառակությունը՝ Ռուբեն Հայրապետյանի դիրիժորությամբ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2018 թվականի ընտրական մրցաշարում Հայաստանը երեկ կրեց հերթական, արդեն սովորական դարձած պարտությունը: Այս առաջնությունում սա մեր ընտրանու 6-րդ պարտությունն էր: 

Առջևում մնացել է ևս 2 հանդիպում: Ինչ էլ պատահի, միևնույնն է, մեր ընտրանին այլևս չունի որևէ շանս՝ մասնակցելու աշխարհի գալիք առաջնությանը:

Ասել, թե հայկական ֆուտբոլը խայտառակ վատ վիճակում է, կնշանակի ոչինչ չասել: Ֆուտբոլային աղետի մասին շատերը լռում են:

Կան հարցեր, որոնց պետք է անդրադառնան սպորտային մեկնաբանները, սակայն կան ընդհանուր՝ երևացող խնդիրներ, որոնց մասին ստորև կներկայացնենք:

Սկսենք նրանից, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն աղետալի վիճակում է: Երկրի առաջնությանը մասնակցում է ընդամենը 6 ֆուտբոլային ակումբ: Տարիներ շարունակ մեր առաջնությանը մասնակցում էին 8 թիմեր, հետո դարձան 7-ը, իսկ հիմա՝ 6-ն են : 6 ակումբներից ընտրել հավաքականի արժանի ֆուտբոլիստներ, չափազանց բարդ է:

Այս ամենին զուգահեռ՝ Ռուբեն Հայրապետյանը բառի բուն իմաստով հավաքականից վռնդել է թիմի առաջատար հարձակվող Յուրա Մովիսյանին, կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանին, հավաքական չի հրավիրվում հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Տարիներ շարունակ, այն ֆուտբոլիստները, որոնք չեն ենթարկվել Հայրապետյանին, կամ մի փոքր ինքնուրույնություն են դրսևորվել, հեռացվել են թիմից:

Առհասարակ, Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլը դարձրել է իր սեփականությունը և վարվում է այնպես, ինչպես կամենում է:

Քանի դեռ մեր առաջնությունում այս խայտառակ վիճակն է, հարևան երկրի ֆուտբոլային ակումբներից մեկը՝ «Ղարաբաղ» անունով, այս տարի կմասնակցի ֆուտբոլի ամենահեղինակավոր՝ Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Իսկ ՉԼ-ին աշխարհում հետևում է մինչև 2 միլիարդ ֆուտբոլասեր: Դա նշանակում է, որ 2 միլիարդ մարդ «Ղարաբաղ»-ը պատկերացնելու է Ադրբեջանի մաս և ադրբեջանական անվանում: Մենք մինչև այժմ Արցախ անունով ակումբ չունենք:

Գանք մանկապատանեկան ֆուտբոլին: Ֆուտբոլային ղեկավարությունը նշում է, թե Հայաստանում զարգանում է մանկապատանեկան ֆուտբոլը: Սա միֆ է: Նման բան գոյություն չունի: Միայն մեկ օրինակ բերենք: ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Ֆուտբոլի ակադեմիայում մեկ ամսվա վարձավճարը կազմում է 90 հազար դրամ: Աղքատ Հայաստանում անգամ միջին կենսակերպ ունեցող ոչ մի ընտանիքի ծնող չի կարող ամեն ամիս 90 հազար դրամ վճարել, որ իր երեխան մարզվի՝ ապագայում ֆուտբոլիստ դառնալու համար: Տարվա կտրվածքով՝ սա կազմում է 1 միլիոն դրամից ավել գումար, իսկ դա ավելի թանկ է, քան իրավաբանական ֆակուլտետի տարեկան վարձավճարը:

Եվ մինչ հավաքականը պարտություն պարտության հետևից է կրում, ֆուտբոլի տոմսերի գները չեն նվազում: Հանրապետական մարզադաշտում հավաքականի խաղը դիտելն արժի 3000-ից 8000 դրամ: Դա է պատճառը, որ երբեք չենք տեսել լեփ-լեցուն մարզադաշտ: Ֆուտբոլային ղեկավարությունը հավանաբար չգիտի, որ Հայաստանում այդքան թանկ չեն կարող վճարել իրենց սիրելի թիմի խաղը դիտելու համար:

Արձանագրենք, որ ֆուտբոլային այս խայտառակ պատկերը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ դիրիժորի փայտիկը Ռուբեն Հայրապետյանի ձեռքում է, քանի դեռ ֆուտբոլը Ռուբեն Հայրապետյանի անձնական սեփականությունն է, քանի դեռ Հայաստանում չկա մեկը, որը վերցնի այս ոլորտն ու ջանքեր գործադրի՝ կարգավորելու այն:

Հիշեցնեմ նաև, որ Ռուբեն Հայրապետյանը տղամարդու խոսք է տվել, որ եթե Հայաստանի հավաքականն այս շրջափուլում տապալվի, ինքը հրաժարական է տալու:

Հավաքականը տապալվել է, իսկ Հայրապետյանը դեռ պաշտոնավարում է:

 

 

Արսեն Սանամյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի հետ մեր հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ՝ բարդ. ԼավրովՍի Ծինփինը համաձայնել է 200 Boeing ինքնաթիռ գնել․ ԹրամփԴատական անկախություն և միջազգային համագործակցություն․ ՀՀ ՍԴ պատվիրակության այցը ԼոնդոնԸնտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)«Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ կանցկացնի մի քանի հայկական ձեռնարկություններումԽաղողի վազի մասսայական ծաղկումը սպասվում է մայիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածումԱՄՆ-ն գործում է ի վնաս Ռուսաստանի՝ չնայած Ուկրաինայի շուրջ բանակցություններին․ ՌԴ ԱԳՆԱՄՆ-ի մեկ որոշման պատճառով՝ Եվրոպան նոր հակամարտության կբախվի․ ԶԼՄՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են բիայնական դամբարանից կատարված գողությունը (տեսանյութ)Պուտինը հայտարարել է Ռուսաստանի տնտեսության աճի մասինՄի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ ՓաշինյանինԱրդյոք ԱՄՆ դիրքորոշումը Թայվանի նկատմամբ փոխվել է․ Ռուբիո Մայիսի 15-ը նշվում է որպես Կլիմայի միջազգային օր (տեսանյութ)Փաշինյան-Քոչարյան փոխհրաձգություն․ քաղաքական «էլիտան» անցել է ժարգոնի (տեսանյութ) Ո՞ր քաղաքական ուժին կընտրի քաղաքացին. հարց` սոցիոլոգին (տեսանյութ)Իսրայելի առաքելությունն Իրանում ավարտված չէ. ՊՆ. Իրան-ՀՀ 3-րդ գծի շինարարության ավարտը երկարաձգվել է (տեսանյութ) Եռաբլուրում հանգչող տղաների փաստը սիրո դրսևորում չէ. Փաշինյանի` սիրո խոստովանությունների մասին (տեսանյութ)Ինչ է սպասվում Իրանին, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնագիր չլինի․ ԹրամփՆոր գործընկերությունները կարևոր են «համաշխարհային փոթորիկները» հաղթահարելու համար․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալՈւկրաինայում բացառել են մոբիլիզացիայի թուլացումըԹրամփը կանգնած է Զելենսկու հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետևում․ ԶԼՄԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունըՍկանդալ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշովԼատվիան հայտնել է երկրի եկամուտների կտրուկ անկման մասինԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերԳերմանիայում վախենում են, որ Ռուսաստանը 2029 թվականին կհարձակվի ՆԱՏՕ-ի վրաՀրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջԳերմանիայում մահացել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գարեգին ԳաբրիելյանըԵրևանի բալետային փառատոնը վերադառնում էՀայաստանի հետ հարաբերությունները կքննարկվեն մայիսի վերջին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ ԼավրովԱՄՆ-ն պատրաստվում է մեղադրանք առաջադրել Կուբայի նախկին նախագահի դեմԿասեցվել է լցակայանի գործունեությունը ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար Մարդկանց կոլեկտիվներով հանել, բերել են հավաքի, վարույթ չե՞ք նախաձեռնում (տեսանյութ)Խուզարկություն է կատարվել «Համակցված կերերի» խանութի ներքո գործող գրասենյակումՖինլանդիայի նախագահը կոչ է արել «անհարմար զրույցներ» վարել Ուկրաինայում հակամարտության դադարեցման վերաբերյալԹևոսյան փողոցում բախվել են զինծառայողի «Nissan X-Trail»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ կա վիրավոր Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց 40-45 տոկոսը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել. Բաբայան (տեսանյութ)Անձի տվյալները նախնական ընտրական ցուցակներում չեն ներառվում, եթե անձնագրի ժամկետը վեց ամիս և ավել՝ լրացած է, և եթե ՀՀ-ում չունի հաշվառում․ ԿԸՀՍրտիկը՝ վախի մթնոլորտ տարածելու գործիք․ հոգեբանը՝ ՔՊ-ականների քարոզարշավի մասին (տեսանյութ)Հոգեբանը՝ մայիսի 28-ի շքերթից հետո ռազմատեխնիկան Երևանում մնալու Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Թրամփը նշել է ԱՄՆ-ի «անկման» մեղավորին Լույսը վառի՛ր. Տարբերվողը (տեսանյութ)Մենք էն մարդիկ ենք, որ ասելու ենք՝ Նիկոլը պետքա գնա (տեսանյութ)Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան (տեսանյութ)Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է, տրանսպորտային միջոց Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել (տեսանյութ)Թրամփը Չինաստան իր այցը անվանել է «անհավանական»Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից
Ամենադիտված