ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Նորինկո» ընկերությունում
Արտաքին Քաղաքական
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Նորինկո» ընկերությունում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Չինաստանի խոշորագույն արդյունաբերական կառույցներից մեկի գործունեության հիմնական ուղղություններն են մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները և ռազմական արդյունաբերությունը։
Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին