Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի 

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Ադրբեջանին հիշեցրել է մամուլի ազատության հարցերում սեփական պարտավորությունների մասին

ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգներն արձագանքել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ԱՄՆ-ում մամուլի ազատության վերաբերյալ ուղղված քննադատությանը: Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարության առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունից, ինչին ի պատասխան մեզ տրամադրվեց ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամյանի արձագանքը:

«Մենք ի նկատի ենք ունեցել ԱՄՆ-ում խոսքի ազատության առնչությամբ Ադրբեջանի հայտարարությունը և մեզ իրավունք ենք վերապահում ավելի ուշ պատասխանել դրան: Այնուամենայնիվ, մի բան կցանկանայի հստակ նշել: ԱՄՆ-ն աշխարհում ամենաբազմազան և բազմակարծիք լրատվական միջավայրն ունի: Մենք լուրջ ենք վերաբերվում մեր միջազգային պարտավորություններին և խոսքի ու մամուլի ազատության հետ կապված ԵԱՀԿ-ում ստանձնած մեր պարտավորություններին: Դրանք երկուսն էլ առանցքային ամերիկյան արժեքներ են, որոնք արտահայտված են մեր Սահմանադրության մեջ:

Նախկինում մենք լսել ենք, որ որոշ պատվիրակություններ, այդ թվում և Ադրբեջանը, նշել են, որ ԵԱՀԿ չափից շատ ուշադրություն է դարձնում մարդկային չափմանը՝ ի համեմատություն այլ չափումների, որոնք ներառված են կազմակերպության համընդգրկուն անվտանգության գաղափարի մեջ: Նշվել է նաև, որ մարդկային չափումը որոշ մասնակից պետությունների կողմից օգտագործվում է քաղաքականացված և ընտրովի կերպով: Ավելին, մենք նույնիսկ մտահոգություններ ենք լսել որոշ մասնակից պետությունների կողմից, որ այլ մասնակից երկրների կողմից մարդու իրավունքների շուրջ մտահոգությունների բարձրաձայնումը հավասար է այդ երկրների ներքին գործերին միջամտելուն:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ադրբեջանի պատվիրակությանը համար և դրանով վերահաստատել 1991թ-ի Մոսկվայի մեր հանձնառությունը, որում նշում է, որ. «կտրականապես և միանշանակ կերպով… մարդկային չափման շրջանակներում ստանձնած պարտավորությունները ուղղակի և լեգիտիմ կորպով առնչվում են բոլոր մասնակից երկրներին և չեն առնչվում այդ երկրների զուտ ներքին գործերին»,- ասված է Հարրի Քամյանի հայտարարության մեջ:

ԵԱՀԿ մշտական խորհրդի հերթական հանդիպման ժամանակ Ադրբեջանը, որը հայտնի է լրագրողների իրավունքներն ու մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու արդեն մեծ փորձառությամբ, հանդես էր եկել Միացյալ Նահանգներում և Եվրամիության անդամ երկրներում մամուլի ազատության սահմանափակումների քննադատությամբ:

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակությունը, մոռանալով իր երկրում հարյուրավոր ընդդիմադիր գործիչների հետապնդման ու ազատազրկման դեպքերի մասին, փորձել էր ուշադրություն հրավիրել ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում լրագրողների նկատմամբ գործադրված բռնությունների նկատմամբ:

Ուշագրավ է, որ հայտարարության վերջում ադրբեջանական պատվիրակության անդամները հորդորել են ԵԱՀԿ անդամ երկրներին «հավատարիմ մնալ ԵԱՀԿ հանձնառություններին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու 25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ուկրաինայում շարունակվել են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող
Ամենադիտված