27-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա վիրավոր
Հասարակություն
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Ստեփանավան- Ագարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակի 27-ամյա Գևորգ Շահբազյանը իր վարած Mercedes մակնիշի 33 UV 875 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով վարորդ Գ. Շահբազյանին տեղափոխել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Նյութի աղբյուր՝ Shamshyan.com


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում