Այս դարում սովորելը բոլորի համար ծառայում է ամեն ինչ, բայց ոչ ուսում ստանալու միջոց
Անկախ Հայաստանը գրում է․
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այսօր հարցազրույցում ասում է. «Ուսանողների որոշակի զանգվածի համար մագիստրատուրան դարձել է ծառայությունից խուսափելու միջոց»։
Պարոն ռեկտորին ուզում եմ զարմացնեմ ու ասեմ, որ այս դարում սովորելը բոլորի համար ծառայում է ամեն ինչ (օրինակ՝ օժիտի համար դիպլոմ), բայց ոչ ուսում ստանալու միջոց, որովհետև նույն այդ ռեկտորի ու մնացածի մեղավորությամբ, հենց իրա կառավարվող մայր ԲՈւՀ-ը դարձել են բիզնես կենտրոն որտեղ ֆռռում են միլիոնավոր կաշառքներ, իսկ իրանց շրջանավարտները (ի դեմս՝ ինձ), երբեք չեն կարա դուրս գանք ԲՈւՀ-ից որպես պահանջված մասնագետ, քանի որ Արամը Սիմոնյան ու մնացածը ուսանողին դիտարկում են որպես ուսման վարձ ու քննության փող։
Հարգելի Արամ, Դուք շնորհակալ եղեք, որ «մայր ԲՈւՀ» բռենդը ունեք. դա է միակ պլյուսը ձեր բուհի, իսկ մնացածը՝ մինուս է...
Չեն էլ ամաչում ու խոսում են....


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը